Մասնակից:Varduhi 2020/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոհանն Պետեր Հեբել (գերմ.՝ Johann Peter Hebel), գերմանացի գրող, աստվածաբան և մանկավարժ: Համարվում է ալեմաներենի ամենանշանավոր պոետը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեբելը ծնվել է աղքատ ընտանիքում: Երբ Յոհան Պետերը 1 տարեկան էր, հայրը մահանում է տիֆից: Նա իր մանկությունը անց է կացրել ինչպես Բազելում, այնպես էլ մայրական գյուղում՝ Հաուզեն իմ Վիզենտալում: Երբ նա 13 տարեկան էր, նրա մայրը մահացավ: Բարյացակամ մարդկանց ֆինանսական օգնության շնորհիվ՝ Հեբելը կարողացավ սովորել Կարլսրուեի գիմնազիայում: 1780 թվականին նա ավարտում է Օրլանգենսի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը և աշխատում ուսուցիչ:

Իր «Ալեմանյան բանաստեղծություններ» ժողովածուում գրել է գյուղացիների և գյուղական խաղաղ կյանքի մասին: 1808-1815 թվականներին նա լույս է ընծայում իր պատմվածքների, անեկդոտների և նովելների օրացույցները:

Վասիլի Ժուկովսկին բանաստեղծությունների է վերածել Հեբելի տեքստերից մի քանիսը, ինչպես նաև «Անսպասելի հանդիպում» նովելը: