Մասնակից:Vard sahakyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոդեձորի բնակատեղի, ուշ էնեոլիթի դարաշրջանով մ․թ.ա. 5-րդ հազարմյակի վերջին քառորդ (4-րդ հազ. առաջին կես) թվագրվող, իր տեսակի մեջ եզակի բնակատեղի: Գտնվում է Սիսիանից 13 կմ հեռու, Անգեղակոթ գյուղից 1,5 կմ արևմուտք, ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Հնավայրը զբաղեցնում է 12 հա տարածք:

Գոդեձորում՝ պահպանված ժայռապատկերների հարևանությամբ առկա են ինքնատիպ, քարի ինդուստրիայով և էնեոլիթյան խեցեղենով ներկայացված մշակութային նստվածքներ: Գտնված նյութերի թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում  Միջագետքի ուբեյդյան մշակույթին պատկանող գունազարդ խեցեղենը: Սա խոսում է Հյուսիսային Միջագետքի և Հայկական լեռնաշխարհի բնակիչների միջև եղած տևական սերտ կապերի գոյության մասին:

Պեղումները ցույց են տվել,  որ հնագույն Գոդեձորի բնակիչները նստակյաց չեն եղել. ամռանը նրանք բնակվել են Սյունիքի նախալեռներում, զբաղվել են հողա-գործությամբ ու անասնապահությամբ, իսկ ձմեռն անցկացրել են Ուրմիա լճի հարավային  ափամերձ տաք շրջաններում[1]:

Տեքստ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chataigner Christine, Avetisyan Pavel, Palumbi Giulio  and Uerpmann Hans-Peter, Godedzor, a late ubaid-related settlement in the southern Caucasus.// Studies  in Ancient Oriental Civilization,Number 63, Chicago-Illinois, 2010, pp. 391-409.
  2. Ներքին Գոդեձոր հնավայրի պեղումները հետաքրքրական արդյունքներ են արձանագրում