Jump to content

Մասնակից:Vahram Mekhitarian/Արևախաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևախաչ Մակարավանքից

Արևախաչ, հին հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը, սվաստիկայի առանձնահատուկ տեսակ: Հայաստանում արևախաչի ամենավաղ պատկերումները վերաբերվում է մարդկային մշակութային էվոլյուցիայի ժամանակաշրջանի նեոլիթին (մոտ 7-5 հազարամյակներ մ.թ.ա.): Արևախաչի գլխավոր իմաստն է Արևը, այդտեղից էլ լույսը, կյանքի շարժը, հավերժությունը, բարօրությունը, ուրախությունը և հաջողությունը

Հին Հայաստանում արևխաչը դրոշմում էին վահանների, կենցաղի իրերի, հագուստի, դրոշների և զինանշանների վրա, օգտագործվում էր տաճարների (սկզբում հեթանոսկանա, հետո նաև քրիստոնեական) և տների ձևավորման ընթացքում: Հաճախ արևախաչը կարելի է հանդիպել Հայկական լեռնաշխարհի քարերի վրա արած փորագրություններին: [1]

Արևախաչը ունի նաև հետյալ անվանումները՝ Կեռախաչ (կեռ խաչ), ճանկախաչ, խաչաթև, վահագնախաչ, պարույրախաչ, տիեզերախաչ, պատերազմախաչ (խաչ պատերազմի):

ԿԵՌԽԱՉ, սվաստիկա (սանսկրիտ. su asti — լավ լինել), թևերի ծայրերն ուղիղ անկյան տակ, երբեմն՝ կորությամբ աջ կամ ձախ ծռված խաչ: Հանդիպում է Եվրոպայի, Ասիայի, հազվադեպ՝ Աֆրիկայի հնագույն մշակույթների արվեստի ստեղծագործություններում: Անտիկ ժամանակներում պատկերվել է հին հունական սկահակների, հունական և սիցիլիական դրամների, հետագայում՝ եվրոպական միջնադարյան հուշարձանների վրա: Հայկական լեռնաշխարհում Կ. հանդիպում է դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդամոտիվներից, պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ և այլ) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ (Կիրովական): Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ Կ. ստացել է բարդ ձևեր: Որոշ Կ-երի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ Կ-եր: Առանձին Կ-երի խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա): Ենթադրվում է, որ Կ. խորհրդանշել է արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն (օրինակ, հնդ. Մայա դիցուհին պատկերացվում է իգանդամի վրա նկարված սվաստիկայով): Հետագայում Կ. գործածվեց որպես ֆաշիստական Գերմանիայի դրոշի հորինվածքի կենտրոնական տարր, դարձավ բարբարոսության ու բռնության խորհրդանիշ:

ՀՍՀ, հ․ 5, էջ․ 385-386

Գրականություն․ Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941

Նշանի թվայնացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աջ պտույտի արևախաչ
Աջ պտույտի արևախաչ
Ձախ պտույտի արևախաչ
Ձախ պտույտի արևախաչ

2012 թվականին UNICODE կոնսորցիումը պաշտոնապես հավելեց հայկական գրանշանների հավաքածուն ևս երկու՝ աջ և ձախ պտույտի արևախաչերի գրանշաններով "Armenian Eternity sign" անվան տակ: [2] [3]

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ազգ» հայկական հանդես, 1908, vol. XVII, no. 1, Ա․ Եզեկեան
«Ազգ» հայկական հանդեսի խմբագրության կնիքը, 1908

Առաջինը Թիֆլիսում հրատարակվող Ազգագրական հանդեսի 1908 թվականի XVII հատորի 1-ին համարում ներկայացված Ա․ Եզեկեանի «Սվաստիկա (Swastika)» հոդվածն է։ Խմբագրությունը հատուկ պատվիրել էր այս հոդվածը հեղինակին, որպեսզի պարզի, թե ինչքանով է սվաստիկան հայկական և կարող են արդյոք օգտագործել այն որպես խմբագրության խորհրդանիշ և զետեղել խմբագրության կնիքում։ Ըստ ուսումնասիրությունների, այն իմաստով և պատկերներով, որով սվաստիկան օգտագործվել է պատմական Հայաստանի տարածքում, այն կարելի է համարել նաև հայկական խորհրդանիշ։ Որը և հիմք է հանդիսացել, որ Ազգագրական հանդեսի խմբագրության կնիքը 1908 թվականից սկսած պարունակի աջ պտույտով սվաստիկայի պատկերը:

commons:Category:Arevakhach

Արևախաչ
The marble tombstone of grand prince Hasan Jalal Vahtangian, part
Castro culture. Stoneworks
Back of a sitting statue
Triskelion of the oppidum of Coeliobriga
A 'severed head' carving
A fragmentary warrior statue
A selection of motifs and carvings from the oppida region

As stated, while Bronze Age economy was based on the exploitation and exportation of mineral local resources, tin and copper, and on mass production and long range distribution of prestige items, Iron Age economy was based on an economy of necessity goods,[4] as most items and productions were obtained in situ, or interchanged thought short range commerce.

Anyway, in the southern coastal areas the presence of Mediterranean merchants from the 6th century BCE onward, would have occasioned an increase in social inequality, bringing a large number of importations (fine pottery, fibulae, wine, glass and other products) and technological innovations, such as round granite millstones, which would have merged with the Atlantic local traditions.

Ancient Roman military presence in the South and East of the Iberian peninsula since the 2nd century BCE would have reinforced the role of the autochthonous warrior elites, with better access to local prestige items and importations.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Armenian Wheel of Eternity, a brief video history of the from pre-history to present by People of Ar, The Six Pointed Star of Armenia
  2. ISO/IEC 10646:2012/Amd.1: 2013 (E), p. 11-12
  3. ArmSCII-ի ստեղծման պատմություն, 1987-2012
    Հայերեն համակարգեր - արդեն 25 տարեկան
    Վահրամ Մխիթարյան, ԵՊՀ, ապրիլի 20, 2012
  4. González García, F. J. (ed.) (2007). Los pueblos de la Galicia céltica. akal. էջ 275. ISBN 978-84-460-2260-2. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկ Դեմոյան, Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան, «Փյունիք», 2013 — 476 էջ։
  • Աբրահամ Շահինյան, Հայկական խաչքարերը և դրանց փորագրությունները (9-13-րդ դդ) (Армянские хачкары (крестные камни) и их надписи (IX—XIII вв.)), Երևան, 1970։
  • Արտակ Մովսիսյան, Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, «Յասոն», 2005, էջ 176։
  • Ռուբեն Եղիազարյան, Կելտական խորհրդանիշը և հայկական ավանդույթը (Кельтский символ и армянская традиция), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2005, էջ 256։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Խաչեր Կատեգորիա:Սվաստիկա Կատեգորիա:Հայկական խորհրդանիշեր Կատեգորիա:Արևախաչ Կատեգորիա:Հավերժության հայկական նշան