Մասնակից:Tsovinar Alexanian/Ավազարկղ7
«Ցիլինդր» (անգլ.՝ Top Hat), երաժշտական կատակերգություն, որը նկարահանվել է 1935 թվականին՝ ռեժիսոր Մարկ Սենդրիչի կողմից։ Այն Ֆրեդ Ասթերի և Ջինջեր Ռոջերսի չորրորդ համատեղ ֆիլմն է, որտեղ նրանք կատարել են գլխավոր դերերը։ 1990 թվականին Կոնգրեսի գրադարանը «Ցիլինդր» ֆիլմը ներառեց Ֆիլմերի ազգային գրանցամատյանում։ ԽՍՀՄ-ում ֆիլմը երբեք չի ցուցադրվել։
Ֆիլմում առաջին անգամ հնչել է հանրահայտ «Cheek to cheek» երգը, որը դարձել է ամերիկյան կինեմատոգրաֆի միջպատերազմյան խորհրդանիշներից մեկը։ Այս երգի դրվագը բազմիցս մեջբերվել է հետագա կինոնկարներում, այդ թվում՝ «Կահիրեի ծիրանագույն վարդը» (1985) և «Կանաչ մղոն» (1999) ֆիլմերում։
Ֆիլմի անվանումը տրվել է Ֆրեդ Ասթերի գլխավոր պարային համարներից մեկով[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ից երգիչ և պարող Ջերի Թրևերսը ժամանում է Լոնդոն՝ մասնակցելու շոուին, որի պրոդյուսերը Հորես Հարդվիկն է։ Կանգ առնելով մի հարուստ հյուրանոցում, մի գիշեր Ջերին ծանոթին ցույց է տալիս իր նոր համարը չեչոտկայի կատարման համար։ Պարողի ձայները արթնացնում են գեղեցկուհի Դեյլ Թրեմոնին, որը մնում էր հյուրանոցի ներքևի հարկում։ Զայրացած Դեյլը վազում է Ջերիի սենյակ սկանդալ սարքելու համար, բայց երբ նրանք հանդիպում են ու նայում միմյանց, սեր է ծնվում։ Բայց իրավիճակը ծայրաստիճան բարդացավ նրանով, որ Դեյլը շփոթեց Ջերիին նույն Հորես Հարդվիկի հետ, որը պարզվեց, նրա ընկեր Մեդջի ամուսինն էր: Այժմ Ջերին պետք է ամեն կերպ ապացուցի իր սիրելիին, որ նա իրականում այն մարդն է, ով հավակնում է լինել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Ֆրեդ Ասթեր | Ջերի Թրևերս |
Ջինջեր Ռոջերս | Դեյլ Թրեմոն |
Էդվարդ Էվերեթ Հորտոն | Հորես Հարդվիկ |
Էրիկ Ռոդս | Ալբերտո Բեդդինի |
Էրիկ Բլոր | Բեյթս |
Հելեն Բրոդերիկ | Մեդջ Հարդվի |
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Անուն | Արդյունք |
---|---|---|---|---|
1936 | Օսկար | Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Քերոլ Քլարկ, Վան Նեսթ Պոլգլաս | Առաջադրված |
Լավագույն պարուսույց | Հերմես Պան | Առաջադրված | ||
Լավագույն երգ | Իրվինգ Բեռլին | Առաջադրված | ||
Տարվա լավագույն ֆիլմ | RKO Radio Pictures | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ցիլինդր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ցիլինդր»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Ցիլինդր»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում