Jump to content

Մասնակից:Tigran Yesayan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Եսայան
Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական
սեպտեմբերի 18, 2019 - հոկտեմբերի 8, 2019
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ
մայիսի 10, 2018 - սեպտեմբերի 18, 2019
Նախորդող Վլադիմիր Գասպարյան
Երևան քաղաքի փոխոստիկանապետ
09.2012թ. - 10.05.2018թ.
 
Ծննդյան օր ապրիլի 17, 1970թ.

Տիգրան Միքայելի Եսայան (սեպտեմբերի 1), 1962, Երևան, ՀՀ ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու [1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Եսայանը ծնվել է 1962թ. սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքում:

1984թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցը, իրավաբանական գիտությունների թեկնածու է, 2016 թվականից հանդիսանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի դոկտորանտ:

ՆԳՆ համակարգում ծառայության է անցել 1979թ. նոյեմբերից և նշանակվել Քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկության հատուկ մասի տեսուչի պաշտոնին, ապա՝

1980-1984 ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր

1984-1990 Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, թմրամոլության դեմ պայքարի գծով օպերլիազոր, անչափահասների գործերով ավագ օպերլիազոր

1990-1991 Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր

1991-1993 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի Քանաքեռի միլիցիայի բաժանմունքի պետ

1993-1994 Էջմիածնի ՆԳ բաժնի պետ

1994-1995 Երևանի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի պետ

1995-1996 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետ

1996-1998 Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետ

1998-2000 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ

2000-2002 Արարատի մարզային ՆԳ վարչության պետ

2002-2003 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ

2003-2008 Տրանսպորտային ոստիկանության վարչության պետ

2008-2011 Արմավիրի մարզային վարչության պետ

2011-2012 Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում

2012-2019 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ

2019-2020 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Եսայանը «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի[2] գլխավոր խմբագիրն է: Մի շարք գիտական ձեռնարկների և հոդվածների հեղինակ է: ՌԴ մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է:
  • 2016 թվականից հանդիսանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի դոկտորանտ:


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Եսայանն ամուսնացած է, ունի 2 դուստր:

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում ՀՀ Նախագահի 10.04.2010թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով և ՀՀ ոստիկանության պետի 16.04.2003թ. հրամանով շնորհվել է «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ ոստիկանության ղեկավարություն
  2. «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագիր