Jump to content

Մասնակից:Syuzi BABAYAN/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Syuzi BABAYAN/Ավազարկղ1

Բարքիլո (անգլ.՝ Barquillo), խրթխրթան վաֆլիի տեսակ՝ արտադրված Իսպանիայում։

Պատրաստվում է ալյուրից, ձվի սպիտակուցից, շաքարավազից և կարագից։ Վաճառողները, որոնք հայտնի էին որպես բարքիլերոս (barquilleros), վաճառել են հիմնականում ճամփեզրերին։ Այն ներմուծվել է Լատինական Ամերիկա և Ֆիլիպիններ գաղութատիրության ժամանակաշրջանում։ Իսպանիայում և իսպանական գաղթօջախներում բարքիլոները սովորաբար համարվում են սուրբծննդյան թխվածքաբլիթի տեսակ։ Այն օգտագործվում է նաև տարբեր փառատոնների ժամանակ, տարածվել է նաև հարևան երկրներում և այսօր այն չափազանց հայտնի է արևելյան և հարավարևելյան Ասիայի երկրներում[1][2][3]։

Պեպե Կորտեսի արձանը Պոնֆերադայում, Իսպանիա

Իսպաներեն Barquillo նշանակում է «փոքրիկ նավակ», որը գալիս է թխվածքաբլիթները ուռուցիկ կաղապարներում տաքացնելու հնագույն ավանդույթից։ Բարքիլոն հայտնի է նաև տարբեր անվանումներով,օրինակ՝ անգլերենում հայտնի է, որպես թխվածքաբլիթ ռուլետ, խրթխրթան թխվածքաբլիթ, փխրուն թխվածքաբլիթ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարքիլո վաճառողները Մադրիդում

Բարքիլոները Իսպանիայում վաճառում էին ճամփեզրյա վաճառողները, որոնք հայտնի էին որպես պարկիլերոս «parquilleros» կամ բարքիլերաս «barquilleras»։ Մադրիդում բարքիլոները հատկապես ասոցացվում են Սան Իսիդրո Լաբրադոր տոնի հետ, որտեղ վաճառողները հագնում են կաստիզո (castizo, chulapo) հագուստը[4]։

Բարքիլոներ գնելը սովորաբար ներառում է փոքրիկ խաղ, որտեղ գնորդը պետք է գումար վճարի հաջողության անիվը պտտելու համար։ Կախված նրանից՝ որտեղ է կանգ առնում հաջողության անիվը, գնորդը կարող է մեկ կամ երկու բարքիլոներ գնել նույն արժեքով, սակայն գնորդը կարող է նաև նախատեսվածից ավելի շատ գումար վճարել, որպեսզի պտտեցնի հաջողության անիվը՝ ավելի շատ քանակությամբ բարկիլոններ ստանալու համար[3]։

Բարքիլոների ավանդույթը սկսեց վերանալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության ժամանակ[3]։ Այսօր բարքիլոները առավել տարածված են Ասիայում,որն ավելի մեծ բնակչություն ունի քան Իսպանիան[1]։

Բարքիլոները սովորաբար ուտում են առանց որևէ համեմունքների, սակայն ժամանակակից տարբերակներում օգտագործվում են նաև այլ համեմունքներ՝ վանիլ, դարչին, քերած կոկոս և կիտրոնի հյութ։ Բարքիլոները սովորաբար պատված են կաթնային շոկոլադով կամ պարունակում են շոկոլադե միջուկ[4]։ Նման լինելով պաղպաղակի կոներին հաճախ օգտագործվում են սառը ուտեստների լցոնման համար[3]։

Եվրոպայի շատ այլ հատվածներում նույնպես կարելի է գտնել բարքիլոների տարատեսակներ, ինչպես օրինակ parizske pecivo Չեխոսլովակիայից, պիրուետները ֆրանսիայից և krumkake Նորվեգիայից։ Հարթ տարբերակները Լեհաստանում հայտնի են վաֆլի անվամբ, Նորվեգիայում goro և Իտալիայում pizzelle անվամբ[5]։

Ըստ տարածաշրջանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում և Չիլիում գլանաձև բարքիլոները, որոնք լցված են կարամելացված կաթ (իսպ.՝ dolce de leche), շոկոլադով կամ այլ քաղցր միջուկով, հայտնի են որպես կուչուֆլիս (cuchuflis) Չիլիում և (կուբանիտոս) cubanitos Արգենտինայում[6]։

Ֆիլիպինյան բարքիլոները նախշավոր չեն, ինչպես օրինակ՝ իսպանական ավանդական բարքիլոները։ նրանք ավելի բարակ են և ունեն ցիլինդրիկ ձև[7]։ Ֆիլիպինյան բարքիլոները ամենից շատ կապված են Իլոյլո քաղաքի հետ, հատկապես Ջարո (Jaro) թաղամասում գտնվող Դեոկամպո (Deocampo) հացաբուլկեղենի հետ, որը1896 թվականից արտադրում է մեծ քանակությամբ բարքիլոներ[8]։

Բարքիլոների հայտնի տեսակներից է ֆիլիպինյան բարքիլոները , սրանք պատված են մանրացված գետնանուշով, հնդկական ընկույզով, պիլի ընկույզով։ Սկիզբ են առնում Իլոյլո քաղաքից[9]։ Ֆիլիպինյան բարքիլոների այլ տեսակներ պատրաստվում են ուբեով, պանդանի տերևներով , գազարով, որոնք էլ համապատասխանաբար տալիս են վառ մանուշակագույն կանաչ և նարնջագույն երանգներ[10]։

Հոնգկոնգում թխվածքաբլիթները պատրաստվում են ցորենի ալյուրից, կարագից, ձվից, շաքարավազից և վանիլից[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Cookie Roll». biscuit people. Վերցված է 31 January 2019-ին.
  2. Coxall, Malcolm (2013). Traditional Christmas Recipes of Spain. Cornelio Books. ISBN 9788494178306.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Barquilleros of Madrid». Gastro Obscura. Atlas Obscura. Վերցված է 31 January 2019-ին.
  4. 4,0 4,1 «Los últimos del barquillo». Guía Repsol. Վերցված է 31 January 2019-ին.
  5. «Czech Pirouette Cookies (Parizske Pecivo)». The Spruce Eats. Վերցված է 31 January 2019-ին.
  6. «Cuchufli cookie from Chile». Cookie Companion. Վերցված է 31 January 2019-ին.
  7. Piccio, Belle. «Barquillos And Barquiron: Spanish-Inspired Ilonggo Snacks That Filipinos Love». ChoosePhilippines. Վերցված է 31 January 2019-ին.
  8. Piccio, Belle. «Why Barquillos is the Most Delicious in the City of Love». ChoosePhilippines. Վերցված է 31 January 2019-ին.
  9. Biol, Kate. «A Foodie's Checklist for Iloilo». TripZilla.ph. Վերցված է 31 January 2019-ին.
  10. «Barquillos: Choose your flavour and color». Flavours of Iloilo. Վերցված է 31 January 2019-ին.
  11. Mijune (30 May 2010). «Best Egg Rolls». Follow Me Foodie. Վերցված է 11 August 2012-ին.