Մասնակից:Susanna Qeshishyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Susanna Qeshishyan/Ավազարկղ
Սպիտակ ռուսական կոկտեյլ

«Սպիտակ ռուսական» (ռուս.՝ Белый русский), կոկտեյլ սերուցքային կոկտեյլների խմբից, որը պատրաստվում է օղու և սուրճի լիկյորի հիման վրա:

«Մեծ Լեբովսկի» ֆիլմից Ջեֆրի Լեբովսկու սիրած ըմպելիքն է: Ֆիլմի թողարկումից հետո կոկտեյլը ձեռք է բերել ժողովրդականություն՝ դադարելով համարվել «կանանց» կոկտեյլ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմիչքի մասին առաջին տպագիր հիշատակումը հանդիպում է Oakland Tribune թերթի 1965 թվականի նոյեմբեր 21-ի համարում: Այդ ժամանակ էլ այն ներառվել է IBA-ի (Բարմենների միջազգային ասոցիացիա) ժողովածուում հետևյալ բաղադրատոմսով. «5/10 չեզոք օղին և 5/10 սուրճի լիկյորը լցնել սառույցով լի օլդ ֆեենի մեջ, ավելացնել մեկ թեյի գդալ հարած սերուցք և չխառնել»: 1993 թվականին ժողովածուում բաղադրատոմսը ներկայացվել է հետևյալ կերպ. «5/10 օղի, 3/10 սուրճի լիկյոր և 2/10 հարած սերուցք»[2]։

IBA-ի ժամանակակից բաղադրատոմսի համաձայն՝ պետք է ավելացնել թարմ սերուցք, ոչ թե հարած, ապա նրբորեն խառնել[3]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ ռուսական» կոկտեյլի հիման վրա ստեղծվել են մի շարք կոկտեյլներ[4], որոնք տարբերվում են հիմնական բաղադրիչներով.

  • «Սպիտակ կուբացի» (White Cuban) — օղու փոխարեն օգտագործվում է ռոմ,
  • «Սպիտակ աղբ» (White Trash) — օղու փոխարեն օգտագործվում է վիսկի,
  • «Կապույտ ռուսական» (Gay Russian) — Կալուա լիկյորի փոխարեն օգտագործվում է բալի լիկյոր,
  • «Կեղտոտ ռուսական» (Dirty Russian) — սերուցքը փոխարինվում է շոկոլադային կաթով։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեֆրի Լեբովսկու սիրած ըմպելիքն է «Մեծ Լեբովսկի» ֆիլմում:
  • «The IT Crowd» հեռուստասերիալի հերոս Մորիս Մոսիի սիրված ըմպելիքն է:
  • Լոուրենս Մեդոքսի սիրած ըմպելիքն է «Ինչպե՞ս կորցնել ընկերներին և բոլորին ստիպել քեզ ատել» ֆիլմում:
  • «Խենթ երեսնյակ» ֆիլմի հերոս Քեյթի սիրելի ըմպելիքն է:
  • Կոկտեյլ, որը խմում է «Marillion» խմբի տեքստերի և երաժշտության հեղինակ Ֆիշը (Fish) (սկավառակ «Clutching At Straws», 1987)։
  • «Կատու կինը» ֆիլմում գլխավոր հերոսուհին սրճարանում պատվիրում է այս կոկտեյլը, միևնույն ժամանակ հերթականությամբ չեղարկելով բոլոր բաղադրիչները, բացառությամբ սերուցքի:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. New York Times: White Russians Arise, This Time at a Bowling Alley
  2. սպիտակ կոկտեյլի բաղադրատոմս
  3. Сайт IBA. Black Russian
  4. «»». Արխիվացված է օրիգինալից 2010-08-03-ին. Վերցված է 2010-05-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]