Մասնակից:Susanna Hakobyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Susanna Hakobyan/Ավազարկղ2

Գիլբերտ Կիտ Չեսթերտոն (անգլ.՝ Gilbert Keith Chesterton, 1874 - 1936), անգլիացի բանաստեղծ, արձակագիր, դետեկտիվ ստեղծագործությունների գրող, գրաքննադատ, լրագրող և էսսեիստ։ Աչքի է ընկել իր հստակ արտահայտված հակաիմպերիալիստական հայացքներով, հանդես է եկել անգլո-բուրական պատերազմի դեմ, եղել է իննդուստրիալացման և իշխանության կենտրոնացման միտումների ընդդիմախոս։ Իր բանաստեղծություններում (Ընտիր պոեմներ, 1933) գովերգել է «անգլիականությունը», ավանդական արժեքները։ Նրա վեպերը՝ «Նոթինգ Հիլի Նապոլեոնը» (The Napoleon of Notting Hill, 1904), «Մարդ, որ եղել էր Հինգշաբթի» (The Man Who Was Thursday, 1908), խիզախ քաղաքական ֆանտազիաներ են՝ նախաինդուստրիալ աշխարհի ձոն։ 1911 թ. գրած «Հայր Բրաունի անմեղությունը» երկով սկսել է դետեկտիվ պատմվածքների շարք, որի հերոսը չարի էությանը խորաթափանց և այդ միջոցով բարդ առեղծվածներ լուծելու տաղանդով օգտված համեստ կաթոլիկ հոգևորական է։ Չեսթերտոնն ինքը ընդունել է կաթոլիկություն 1922 թ.։

Գրել է նաև ուսումնասիրություններ Չարլզ Դիքենսի (Charles Dickens, 1906), Ռոբերտ Բրաունինգի (Robert Browning, 1903), Բեռնարդ Շոուի George Bernard Shaw, 1909) , Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի (Robert Louis Stevenson, 1927) Ուիլյամ Բլեյքի և Ջեֆրի Չոսերի (Chaucer, 1932) մասին։ Քրիստոնեական ջատագովական գրվածքներից են՝ «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի» (St. Francis of Assisi, 1923), «Ս. Թովմաս Աքվինացի» (St. Thomas Aquinas, 1933) կենսագրությունները, «Հավերժ մարդ» (The Everlasting Man, 1925), «Հերետիկոսներ» (1905), «Օրթոդոքսիա» (Ortodoxy, 1908) էսսեների ժողովածուները և այլն։ Չեստերտոնը ծնվել է Լոնդոնում, Քենսինգթնի Քեմպդն Հիլում (Campden Hill in Kensington, London)։ Նա Մարի Լուիսի և Էդվարդ Չեստերտոնի որդին է։ Կմքվել է մեկ ամսական հասակում Անգլիայի եկեղեցում։ Ըստ իր ինքնակենսագրության վաղ տարիքում նա հիացել է գերբնական երևույթներով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ian Ousby, Cambridge paperback guide to English literature, 1996.
{{{alt}}} Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։