Մասնակից:Sunshinsee/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sunshinsee/Ավազարկղ 8

«Իմ ընկեր Դամերը» (անգլ.՝ My friend Dahmer), ամերիկյան կենսագրական ֆիլմ սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին, նկարահանված 2017 թվականին ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մեյերսի կողմից: Գլխավոր դերակատարը Ռոսս Լինչն է: Ֆիլմը հիմնված է համանուն վեպի վրա, որը թողարկել է մուլտիպլիկատոր Ջոն Բեկդերֆը, ով 1970-ականների վերջին Revere High School դպրոցում եղել է Դամերի համադասարանցին և ընկերը[1]: Ֆիլմն անդրադառնում է կամքի ազատության՝ փիլիսոփայական և բարոյական խնդիրներին, ինչպես նաև ընտանիքի, կրթական հաստատության և հասարակության ազդեցությանը անձի ինքնահաստատման վրա: Ֆիլմին բացառիկություն է տալիս այն փաստը, որ սա Ջեֆրի Դամերի կենսագրությանը նվիրված բոլոր կենսագրական ֆիլմերից միակն է, որն անդրադառնում է նրա դպրոցական, պատանեկան տարիներին՝ փորձելով բացահայտել դաժանության ձևավորման իրական պատճառներն ու պայմանները[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Լայոնել Դամերը ծնողների և կրտսեր եղբոր հետ ապրում է Օհայո նահանգի Բաթում քաղաքում։ Նա սովորում է Revere High School դպրոցում, բայց ինտրովերտ լինելու պատճառով դպրոցում հայտնի չէ: Որպես զբաղմունք երիտասարդը տարբեր թթուներով քայքայում է սատկած կենդանիների դիերը: Պարբերաբար ենթարկվում է այլ աշակերտների հարձակումներին։ Ծնողների ամուսնալուծության պատճառով, Ջեֆրին նրանց հետ կոնֆլիկտի մեջ է մտնում և սկսում օգտագործել մեծ քանակությամբ ալկոհոլ: Այս ամենը նկատում են դասընկերները, բայց դպրոցի անձնակազմն անպատասխանատվություն է ցուցաբերում:

Մի շարք հիմար արարքների շնորհիվ տղան հարգանք և ընկերներ է ձեռք բերում: Ջեֆրին ոգեշնչում է Բեքդերֆին ավարտական նախօրեին ստեղծել Դամերի բազմաթիվ նկարներ տարբեր զավեշտական իրավիճակներում (որոնք հետագայում ձևավորել են գրաֆիկական վեպը): Միևնույն ժամանակ, Դամերը սկսում է զգալ, որ համակրում է տղամարդկանց։

Գիտակցելով իր համասեռամոլությունը և ընտանեկան խնդիրները, Ջեֆրին դադարեցնում է ընկերների հետ շփումը: 1978 թվականի ամռանը Ջեֆրիի ծնողները ամուսնալուծվում են և Դամերի մայրն ու կրտսեր եղբայր Դևիդը մեկնում են Վիսկոնսին նահանգ, իսկ հայրը սկսում է ապրել հյուրատանը: Այս դեպքերի պատճառով էլ տղան 18 տարեկան հասակում սկսում է ապրել միայնակ։

Սոցիալական մեկուսացման, ընկերների և հարազատների հետ կապը կորցնելու հետևանքով, Ջեֆրին նույն թվականի հունիսի 18-ին ուղևորվում է ճամփորդության, որի ընթացքում էլ կատարում է իր առաջին սպանությունը, որի զոհը դառնում է 18-ամյա ավտոարշավորդ Սթիվեն Հիքսը:

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարի գաղափարը ծնվել է 2014 թվականին՝ Մայք Մեյերսի և Ջոն Բեքդերֆի ծանոթությունից հետո։ Ֆիլմը նկարահանվել է Օհայո նահանգում, այն տանը, որտեղ Ջեֆրի Դամերն անցկացրել է մանկական և պատանեկան տարիները և կատարել իր առաջին սպանությունը[3][4]։ Նկարահանումներին նախապատրաստվելիս Ռոս Լինչը դերի մեջ մտնելու նպատակով մի քանի շաբաթ դիտել է Դամերի հետ հարցազրույցները և շփվել նրա դպրոցական ընկերների և ծանոթների հետ[5][6]։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի ապրիլի 21-ին Թրայբեկի կինոփառատոնում[7]։ Ամերիկյան կինովարձույթում ֆիլմը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 5-ին[8]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել կինոքննադատների կողմից[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stuaru Warner (2017-11-06). «Jeffrey Dahmer's Friend Derf: About His Classmate the Serial Killer». Phoenix New Times (անգլերեն). Վերցված է 2019-10-17-ին.
  2. David Barnett (2017-11-12). «In New Film, 'My Friend Dahmer' Author Portrays Serial Killer As Sympathetic Outcast». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019-10-17-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  3. «Bone Fragments, Many Human, Are Found at Suspect's Ohio. July 31, 1991».
  4. «2017's Darkest Serial Killer Movie Follows Teen Jeffrey Dahmer. May 16, 2017».
  5. «Something terrifying happened when actor cursed Jeffrey Dahmer while filming 'My Friend Dahmer' at murder home. NOV 01, 2017». {{cite web}}: line feed character in |title= at position 112 (օգնություն)
  6. «Bone Fragments, Many Human, Are Found at Suspect's Ohio. July 31, 1991».
  7. «FILM GUIDE MY FRIEND DAHMER».
  8. «Мой друг Дамер (2017) My Friend Dahmer (original title)». {{cite web}}: line feed character in |title= at position 22 (օգնություն)
  9. «My Friend Dahmer 2017 METASCORE Generally favorable reviews based on 26 Critics». {{cite web}}: line feed character in |title= at position 22 (օգնություն)