Մասնակից:Stta9/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stta9/Ավազարկղ

Վալենտինա Զեներե (իսպ.՝ Valentina Zenere, ), արգենտինացի դերասանուհի, երգչուհի, մոդել։ Նա ունի իտալական և ուկրաինական արմատներ: Հայտնի է որպես Ամբար Սմիթ դերի կատարող «Ես Լունան եմ» (իսպ.՝ Soy Luna) հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Զեներեն ծնվել է Բուենոս Այրեսում, Արգենտինայում 1997 թվականի հունվարի 15-ին: Վաղ մանկությունից նա սիրել է երգել և խաղալ հանդիսատեսի առջև: Երիտասարդ տարիքում Զեներեն սկսել է աշխատել հեռուստատեսությունում տարբեր գովազդներում, միաժամանակ հաճախել ավագ դպրոց, որն ավարտել է 2014 թվականին:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Զեներեն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսության մեջ։ Նա նկարահանվել է գովազդի մեջ Բարբի տիկնիկների ֆիրմայի համար։ 2010 թվականին նա ստացել է իր առաջին դերը` խաղալով Ալայ Ինչաուստիին «Գրեթե հրեշտակներ» (իսպ.՝ Casi Ángeles) հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում, որի ռեժիսորը եղել է Կրիս Մորենան:

2011 թվականին նա ստացլ է առաջարկ նկարահանվելու հեռուստասերիալում «Եզակիները»՝ խաղալով Ջեսսիկա Սերվանտեսի դերը։ Այդ տարի նա կնքում է պայմանագիր մոդելային գործակալության հետ (« Multitalent») և համագործակցում է հետևվյալ բրենդների հետ. «Sweet Victorian» և «Tutta La Frutta»։ Որոշ ժամանակ անց Կրիս Մորենան առաջարկում է նրան նկարահանվել «Դաշնակիցներ» նոր հեռուստասերիալում։ 2015 թվականին Վալենտինան ստնանում է գլխավոր չարագործուհու դերը «Ես Լունան եմ» հեռուստասերիալում։

Առավել ուշագրավ է նրա հայտնվելը «Les Misérables» երաժշտական մյուզիքլի մեջ:[1]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից Զեներեն հանդիպում է Մարկոս Դե Պյետրիի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]