Մասնակից:Sona Nikolyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այսեդորա Դունկանը 1915-18 թվականների իր ամերիկյան շրջագայության ժամանակ ներկայացել է ազատ ոճի պարով։ (Լուսանկարը՝ Առնոլդ Գենթեի)

Ազատ ոճի պարը 20-րդ դարի պարային ոճ է, որը նախորդել է ժամանակակից պարին[1][2]: Ապստամբելով դասական բալետի խիստ սահմանափակումների դեմ՝ Լուա Ֆյուլերը, Այսեդորա Դունկանը և Սրուրբ Ռութ Դենիսը (թատրոնում իրենց կատարած աշխատանքի շնորհիվ) մշակեցին ազատ ոճի պարի սեփական ոճերը և իրենց բեմադրությամբ և ուսուցմամբ դրեցին ամերիկյան ժամանակակից պարի հիմքերը: Եվրոպայում Ռուդոլֆ Լաբանը, Էմիլ Ժակ-Դալկրոզը և Ֆրանսուա Դելսարտը մշակեցին մարդկային շարժման իրենց սեփական տեսությունները և ուսուցման մեթոդները, որոնք հանգեցրին եվրոպական ժամանակակից և էքսպրեսիոնիստական պարի զարգացմանը:

Ազատ ոճի պարը տարածված էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որտեղ ստեղծվեցին ազգային դպրոցներ, ինչպիսիք են Երաժշտական պարային դպրոցը (School of Musical Movement) (Հեպտաչոր)՝ Ռուսաստանում և Նվագախմբի դպրոցը (Orkesztika School)՝ Հունգարիայում[3][4]:

Ջոշ Օուինգսը մեծ ներդրում կատարեց Հյուսիսային Ամերիկայում ազատ պարի ոճի համար: Նրա ոճին հատուկ էր մարմնի արագ շարժումների շուրջ պտույտներ՝ զուգորդված դեմքի կրքոտ արտահայտություններով:

Այս մարզաձևի մեկ այլ նախաձեռնող Էնդրյու Սառան էր: Նա ստեղծեց «թռչող չինացի» շարժումը, որը ասիացի տղամարդկանց համար առանձին աղանդ բերեց ազատ ոճի պարի անկաշկանդ շարժման համար:

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած այլ պարային ոճերի՝ ազատ ոճի պարը արվեստագետների, այդ թվում՝ Այսեդորա Դունկանի կողմից դիտվում է որպես պարային բնական ոճ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anne-Marie Bruyant, La danse libre, sur les traces d'Isadora Duncan et François Malkovsky, Christian Rolland Eds, 2012, 203 p. (ISBN 978-2-9538184-4-4 et 2-9538184-4-8)
  2. Nicole Arnoux, Une histoire culturelle du sport. Rèperes en danse libre. Françoise Malkovsky (1889-1982), Editions de la danse. Revue EPS
  3. «Early Days of Modern Dance in Hungary».
  4. «History of Musical Movement».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]