Մասնակից:Sona 2007/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sona 2007/Ավազարկղ

Ուոլթեր Ալվարես (անգլ.՝ Walter Alvarez, ), ամերիկացի երկրաբան, երկրաֆիզիկոս և պալեոերկրաբան: Հայտնի է իր հոր՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի ֆիզիկոս Լուիս Ալվարեսի հետ համատեղ մշակած տեսությամբ՝ աստերոիդի անկման հետևանքով դինոզավրերի մահվան մասին կավճ-պալեոգենյան անհետացման ժամանակ։ 1988 թվականին Աստերոիդը (3581)-ը Ալվարեսն անվանել է իր և իր հոր պատվին: Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1991 թվական), Վետլեսենի մրցանակի դափնեկիր (2008)[1], պարգևատրվել է Ամերիկյան երկրաբանական ընկերության բարձրագույն գիտական մրցանակով՝ Պենրոուզ մեդալով (2002)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Բերկլիում: Ավարտել է Մինեսոտայի Կարլտոն քոլեջը (երկրաբանության բակալավրիատ, 1962 թվական): 1967 թվականին Փրինսթոնի համալսարանում ստացել է երկրաբանության գիտությունների թեկնածուի կոչում Հարրի Համոնդ Հեսի ղեկավարությամբ:

Այնուհետև նա աշխատել է Նիդեռլանդների և Լիբիայի նավթային ընկերություններում, մասնակցել Հին Հռոմի հնագիտական պեղումներին, ապա աշխատել Նյու Յորքի «Lamont-Doherty Earth» աստղադիտարանում։ 1968 թվականին նա առաջին անգամ այցելել է Իտալիա[3]։

1977 թվականից՝ Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի աշխատակից, պրոֆեսոր, 1994-1997 թվականներին եղել է երկրաբանության և երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1998-2002 թվականներին՝ կանցլեր պրոֆեսոր, 2011 թվականից՝ թոշակի անցած պատվավոր պրոֆեսոր: Հրաժարականին նախորդած վերջին հինգ տարիներին նա դասավանդել է նոր դասընթաց՝ «Մեծ պատմություն»։

1980 թվականին «Science»-ը հրապարակեց Ալվարեսի և այլոց հոդվածը, որտեղ նկարագրվում էր նրանց վարկածն այն մասին, որ դինոզավրերի անհետացումը առաջացել է աստերոիդի զանգվածային բախման հետևանքով:

Նրա ստորագրությունը առկա է «Նախազգուշացում մարդկությանը» (1992 թվական) մանիֆեստի տակ[4]:

Նա երեք գրքի հեղինակ է` «T. rex and the Crater of Doom» (Princeton University Press, 1997)՝ իր և իր հոր կողմից գիսաստղի և երկրի բախման բացահայտման մասին, որը համընկավ դինոզավրերի մահվան հետ. «The Mountains of Saint Francis» (W. W. Norton & Company, 2008) и «A Most Improbable Journey: A Big History of Our Planet and Ourselves» (2016):

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1993 թվական) և Դանիայի թագավորական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1992 թվական):

Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի (1984 թվական) և Ամերիկայի երկրաֆիզիկական միության (1989 թվական) Ֆելլո։ Երկրաբանության եվրոպական միության պատվավոր արտասահմանցի անդամ (1986 թվական) և Իսպանիայի երկրաբանների ասոցիացիայի պատվավոր անդամ (2000 թվական):

Ստացել է Պատվավոր դոկտորի կոչում Իլինոյս Ուեսլեյան համալսարանից (1993 թվական), Կոլորադոյի հանքարդյունաբերության համալսարանից (2003 թվական), Սիենայի իտալական համալսարանից (2005 թվական), իսպանական Օվիեդոյի համալսարանից (2008 թվական):

Իտալիայի Պիոբբիկո (1986 թվական) և Գուբբիո (1994 թվական) քաղաքների պատվավոր քաղաքացի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1984 թվականներ` Գուգենհայմի կրթաթոշակառու[5]
  • 1985 թվական` G. K. Gilbert մրցանակ, Ամերիկայի երկրաբանական ընկերություն
  • 1997 թվական՝ Դիքսոնի մրցանակ
  • 1998 թվական` Նավթի երկրաբանների ամերիկյան ասոցիացիայի կողմից լրագրողական մրցանակ
  • 2002 թվական՝ Ամերիկյան երկրաբանական ընկերության բարձրագույն գիտական մրցանակ
  • 2005 թվական՝ Չիկագոյի Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարանի հիմնադիրների խորհրդի կողմից արժանիքների առանձնացում
  • 2007 թվական՝ Նևադայի մեդալ
  • 2008 թվական` Յուջին Շումեյքերի հիշատակի մրցանակ, Արիզոնայի պետական համալսարան
  • 2008 թվական՝ Վետլեսենի մրցանակ
  • 2011 թվական` Նոյսի մրցանակ բակալավրիատի ուսուցման գերազանցության համար[6]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10.20.2008 - Geologist Walter Alvarez receives top earth sciences award». Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին. Վերցված է 2017-12-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Walter Alvarez | Lamont-Doherty Earth Observatory». Արխիվացված է օրիգինալից 2018-04-28-ին. Վերցված է 2017-12-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Italy's geologic history becomes a personal tale in Walter Alvarez's new book (18 December 2008)». Արխիվացված է օրիգինալից 2016-07-22-ին. Վերցված է 2017-12-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992-11-18. Արխիվացված է օրիգինալից 1998-12-06-ին. Վերցված է 2019-07-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Walter Alvarez». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Արխիվացված է օրիգինալից 2019-07-04-ին. Վերցված է 2019-07-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Students and Friends, please join us in congratulating Walter Alvarez on his selection to receive the Noyce Prize for Excellence in Undergraduate Teaching for 2011. | Earth an...». Արխիվացված է օրիգինալից 2015-09-13-ին. Վերցված է 2017-12-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)