Jump to content

Մասնակից:Sofikarapetyan/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոֆի Մասլոֆ (Ֆրիդման, , անգլ.՝ Sophie Masloff), ամերիկացի քաղաքական գործիչ։ Երկար տարիներ եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ և պետական ծառայող, ընտրվել է Պիտսբուրգի քաղաքային խորհրդի անդամ, իսկ ավելի ուշ՝ 1988-1994 թվականներին աշխատել է Պիտսբուրգի քաղաքապետի պաշտոնում։ Նա առաջին և մինչ օրս միակ կինն էր և առաջին հրեան, ով զբաղեցրեց այդ պաշտոնը[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի Մասլոֆը ծնվել է Ֆրիդմանում 1917 թվականի[2] դեկտեմբերի 23-ին Ռումինացի հրեաներ Ջենի և Լուի Ֆրիդմանների ընտանիքում՝ Փենսիլվանիայի Փիթսբուրգի հիլ թաղամասում։ Նրա հայրը՝ ապահովագրության վաճառող, մահացել է, երբ նա երկու տարեկան էր։ Նա ուներ երկու քույր և եղբայր իր մոր նախորդ ամուսնությունից։ Նա խոսում էր միայն իդիշերենով, մինչ տարրական դպրոց հաճախելը[3]։ 1935 թվականին նա ավարտել է հինգերորդ փողոցի ավագ դպրոցը և 1938թ-ից սկսել է աշխատել որպես գործավարուհի Ալեգենի շրջանային դատարանում 38 տարի[2][4]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Մասլոֆն ընտրվել է Պիտսբուրգի քաղաքային խորհրդի անդամ։ 1970-ականներին նա խորհրդի երկու կին անդամներից մեկն էր, հաճախ է ականատես եղել խորհրդի անդամ Միշել Մեդոֆի անհիմն փաստարկներին։ Երկար տարիներ պայքարել է մեկ սանհանգույցի համար, որը պետք է հասանելի լիներ Պիտսբուգի քաղաքապետարանի քաղաքային խորհրդին, վերաձևավորվել է uni-sex ոճով օգտագործելու համար, և ի նշան հաղթանակի Մասլոֆին նույնպես հրավիրել է իր «սանհանգույցային երեկույթին»։ Մասլոֆը չներկայացավ՝ ավելի ուշ մամուլին մեկնաբանելով․ «Ինչու՞ ինձ պետք է հետաքրքրի նրա սանհանգույցը, ես ավելի կարևոր գործեր ունեմ անելու»[5]։

1988 թվականի հունվարին Մասլոֆը ընտրվել է քաղաքային խորհրդի նախագահ։ Ընդամենը չորս ամիս անց՝ 1988 թվականի մայիսի 6-ին, քաղաքապետ Ռիչարդ Կալիգուրին մահացավ գրասենյակում։ Քաղաքային կանոնադրության համաձայն՝ քաղաքային խորհրդի նախագահը իրավահաջորդության շարքում առաջինն էր, ուստի Մասլոֆը ինքնաբերաբար դարձավ քաղաքապետ։

Պիտսբուրգի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասլոֆը ավարտեց Կալիգուրիի պաշտոնավարման մնացած ժամկետը և 1989 թվականի նոյեմբերին լիակատար ժամկետի համար հայտ չէր ներկայացրել։ Նա առաջին կինն էր և առաջին հրեան, ով զբաղեցրեց այդ պաշտոնը[6]։ Նա մի անգամ անդրադարձավ The Who ռոք խմբին, որպես «The How[7]», ի թիվս բազմաթիվ այլ փորձարկված մալապոպիզմների[8]։

  • Մասլոֆի վարչակազմը ստիպված եղավ զբաղվել այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են՝ քաղաքային քայքայումը, արդյունաբերական հատվածի կրճատումը և փլուզվող ենթակառուցվածքները։
  • Նա առաջին հասարակական գործիչն էր, ով առաջարկեց, որ քաղաքի բեյսբոլի և ֆուտբոլի թիմերը ունենան իրենց առանձին մարզադաշտերը։ Նրա տեսլականը ի վերջո կյանքի կոչվեց պաշտոնը լքելուց տարիներ անց։ Ռետրո ոճի մարզադաշտերի ձևափոխումը, ինչպիսիք են՝ Քլիվլենդի Ջեյքոբս Ֆիլդը և Բալթիմորի Քեմդեն Յարդսը, ի վերջո հանգեցրին PNC Park և Heinz Field առանձին ֆուտբոլային մարզադաշտի շենքին։
  • Մասլոֆը հարկաբյուջետային պատասխանատվությունը դարձրեց իր պաշտոնավարման առանցքը։ Իր պաշտոնավարման ընթացքում նա սեփականաշնորհեց բազմաթիվ թանկարժեք քաղաքային տարածքներ, ներառյալ Պիտսբուրգի կենդանաբանական այգին, ազգային թռչնաբուծարանը, Phipps կոնսերվատորիան և Schenley Park գոլֆի դաշտը։ 1992 թվականին նա և իր քաղաքական թիմը դատի են տվել քաղաքային հսկիչ Թոմ Ֆլաերտին բյուջեից 506,000 դոլար կրճատելու համար[9][10]։

Ընտրությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի անցնելը, այլ ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Մասլոֆը հրաժարվեց ընտրություններում երկրորդ ամբողջական ժամկետի համար առաջադրվելուց և 1994 թվականին թոշակի անցավ Պիտսբուրգի Սկյուռել հիլ թաղամասում գտնվող իր տանը։ Քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո նա 1996 թվականից սկսեց ծառայել որպես Փենսիլվանիայի նախագահական ընտրող, իսկ 2000 և 2004 թվականներին Փենսիլվանիայից դեմոկրատների ազգային կոնվենցիայի պատվիրակ[11]։ Նա նաև նկարահանվել է Bruegger's-ի և Schneider's Dairy-ի գովազդներում[12]։

2007 թվականին՝ նրա ծննդյան 90 ամյակին[4], PNC պարկի մոտակայքում գտնվող փողոցը անվանակոչվել է Սոֆի Մասլով Վեյ։ 2011 թվականի սեպտեմբերի 13-ին Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Քորբեթը եղել է Պիտսբուրգի կենդանաբանական այգում, քանի որ եղել է կնիք Մասլոֆի համար[13]։ Մասլոֆը մահացավ բնական մահով՝ 2014 թվականի օգոստոսի 17-ին, Փենսիլվանիա նահանգի Մթ․ Լիբանանի կարեկցանքի և խնամքի կենտրոնում[14][15]։

Նոր հրշեջ նավը, որը ձեռք է բերվել Պիտսբուրգի հրշեջ ծառայության համար 2017 թվականին անվանվել է Մասլոֆի պատվին[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Belsie, Laurent (May 9, 1988). «Pittsburgh's first woman mayor fills in during transition». Christian Science Monitor. էջ 7. Վերցված է August 15, 2010-ին.
  2. 2,0 2,1 Brown, David M. (December 23, 2007). «Masloff, 90, recalls a life less ordinary». Pittsburgh Tribune Review. Արխիվացված է օրիգինալից December 26, 2007-ին. Վերցված է August 15, 2010-ին.
  3. McFadden, Robert D. (August 17, 2014). «Sophie Masloff, Ex-Mayor of Pittsburgh, Dies at 96». New York Times. Վերցված է August 18, 2014-ին.
  4. 4,0 4,1 Naccarelli, Sean (March 25, 2010). «Let's Talk About: Mayor Sophie Masloff». post-gazette.com. Վերցված է August 15, 2010-ին.
  5. Hritz, Tom (April 8, 1980). «Madoff's Crusade Opens Council's 'John' to Mary». Pittsburgh Post-Gazette. Վերցված է August 17, 2014-ին – via Google News.
  6. Smith, Craig (February 13, 2011). «Masloff in hospital, reported as 'alert'». TribLive. Վերցված է August 18, 2014-ին.
  7. O'Neill, Brian (February 7, 2010). «How's The Who? Not right for us». Pittsburgh Post-Gazette.
  8. «Colorful Sophie maintained her popularity through tough times». Beaver County Times. January 2, 1994. Վերցված է August 18, 2014-ին.
  9. Walsh, Lawrence (February 19, 1992). «Flaherty budget not singled out, mayor says». The Pittsburgh Press. Վերցված է August 18, 2014-ին.
  10. O'Neill, Brian (February 19, 1992). «Masloff-speak:Art of saying little about not much». The Pittsburgh Press. Վերցված է August 18, 2014-ին.
  11. «Sophie Masloff at the Political Graveyard». The Political Graveyard. Վերցված է August 18, 2014-ին.
  12. «Ex-mayor lauding vales of bagels, milk». Herald-Journal. January 20, 1999. Վերցված է August 18, 2014-ին.
  13. Majors, Dan (August 9, 2011). «A sea lion named Sophie? It's a natural». Pittsburgh Post-Gazette.
  14. «Death claims former Pittsburgh Mayor Sophie Masloff». Pittsburgh Post-Gazette. August 17, 2014. Վերցված է August 17, 2014-ին.
  15. «Former Mayor Sophie Masloff Dies At 96». CBS Pittsburgh. August 17, 2014. Վերցված է August 17, 2014-ին.
  16. Bob Bauder (2017-08-03). «Pittsburgh's new fire boat is powerful enough to spray a bridge fire». Tribune Live. Վերցված է 2017-08-03-ին. «Mayor Bill Peduto named the boat to honor the late Sophie Masloff, the city's only female mayor and a former city councilwoman from Squirrel Hill. 'A boat should always be named after a woman, and there's no greater woman who was a leader for city government than Mayor Masloff,' Peduto said. 'There really wasn't any question, if we were naming it for a woman, which woman we should name it for.'»

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Ռիչարդ Կալիգուին
Պիտսբուրգի քաղաքապետ
1988–1994
Հաջորդող՝
Թոմ Մըրֆի

Կաղապար:S-civ

Նախորդող՝
Բեն Վուդս
Պիտսբուրգի քաղաքային ժողովի նախագահ
1988
Հաջորդող՝
Բեն Վուդս
Նախորդող՝
Էմի Բելինգեր
Պիտսբուրգի քաղաքային խորհրդի անդամ
1976,1988
Հաջորդող՝
Դուան Դարկինս

Կաղապար:S-ref Կաղապար:Mayors of Pittsburgh