Մասնակից:Simonyan Amalya/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վնասակար սովորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասակար սովորություններ, սոցիալ-հոգեբանական կոնստրուկցիա/կոնցեպտ, որը ներառում է սոցիալական վարքի մի շարք տարբեր ձևեր, որոնք պարբերաբար իրականացվում են մարդու կողմից՝ նրան վնաս պատճառելով. անհատի հոգեկան և հոգեբանական անհարմարավետության դրսևորումները` միկրոսոցիալական, սոցիալ-հոգեբանական և անհատ-կենսաբանական գործոնների անբարենպաստ հետևանքների արդյունքում, որոնք խանգարում են անձի հաջող ինքնահաստատմանը որպես տվյալ հասարակության ներկայացուցչի և վնաս են հասցնում մարդու առողջությանը և նրա շրջակա միջավայրին [1]:

Մատը ծծել[en], տարածված վատ սովորություններից մեկը[2]

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատ սովորություն հասկացության միանշանակ և միասնական մեկնաբանություն չկա:

Համաձայն ԳՕՍՏ Ռ 52495-2005-ի «Բնակչության սոցիալական ծառայություններ. Տերմիններ և սահմանումներ»-ի՝ վատ սովորությունը.

ալկոհոլ խմելու, ծխելու, թմրանյութեր, թունավոր նյութեր, անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու սովորությունը է, որը առողջությանը բացասաբար է ազդում [3]

:

Բ.Մ. Բիմ-Բադի խմբագրության մանկավարժական հանրագիտարանային բառարանը վատ սովորությունները սահմանում է որպես մոլուցքային գործողություններ, որոնք բացասաբար են անդրադառնում երեխայի վարքի, ֆիզիկական և մտավոր զարգացմանը [4] : Մոստիցկի համընդհանուր լրացուցիչ գործնական բացատրական բառարանը վատ սովորությունը բնութագրում է որպես բոլորի համար «ինքնաբերաբար կրկնող» և «վնասակար» գործողություն: [5] Հոլանդացի հոգեբան և սոցիոլոգ Յագերը ուշադրությունը կենտրոնացնում է վատ սովորության «դրական արդյունքի» վրա «ներկայումս» և դրա «երկարաժամկետ հեռանկարում» ապակառուցողական ազդեցությունից»[6]:

Վատ սովորությունների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատ սովորությունների միասնական ցուցակ գույություն չունի: Վատ սովորություններին նվիրված որոշ աշխատություններ ներառում են ծխախոտ ծխելը, ալկոհոլիզմը և թմրամոլությունը [7], սակայն այլ հետազոտողները կարծում են, որ դրանք կախվածություն են: Ըստ գիտնական-հոգեբան Մարիաննա Վալվերդայի՝ վատ սովորության և կախվածության կամ հոգեկան հիվանդության միջև հիմնական տարբերությունը կայանում է մարդու կամքի ուժի ունակության մեջ՝ վերահսկելու իրենց գործողությունները այդ սովորության գործընթացում [8]: Ըստ հոլանդական հոգեբաններ Ֆաեսի և Վերպլանկենի ուսումնասիրության՝ վատ սովորությունների ինքնատիրապետումը կարող է նվազեցնել դրանց կործանիչ էֆեկտը, այնուամենայնիվ, ինքնատիրապետման և վատ սովորությունից ազատվելու միջև կապը թույլ է հետազոտվում և չի կրում ֆունկցիոնալ կախվածություն: Այսպիսով, ինքնատիրապետումը ճնշում է վատ սովորությունները, բայց մարդուն չի ազատում դրանցից [9]:

Այպես կամ այնպես վատ սովորությունների են պատկանում.

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь-справочник по отечественной социальной педагогике/ Под ред. С.А. Завражина. Владимир: ВГПУ, 2000. - 254 с.
  2. M. S. Muthu, M. Sivakumar (2009), «Oral Habits», Paediatric Dentistry: Principles and Practice, Elsevier, էջ 320, ISBN 9788131210581
  3. ГОСТ Р 52495-2005: Социальное обслуживание населения. Термины и определения
  4. Бим-Бад Б.М. Педагогический энциклопедический словарь. — М., 2002. С. 45.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Универсальный дополнительный практический толковый словарь. И. Мостицкий. 2005–2012.
  6. 6,0 6,1 Breaking ‘bad habits’: a dynamical perspective on habit formation and change
  7. Mariana Valverde (1998). «Disease or Habit? Alcoholism and the Exercise of Freedom». Diseases of the Will: Alcohol and the Dilemmas of Freedom. ISBN 0521644690.
  8. Mariana Valverde (1998). «Disease or Habit? Alcoholism and the Exercise of Freedom». Diseases of the Will: Alcohol and the Dilemmas of Freedom. ISBN 0521644690.
  9. Bas Verplanken, Suzanne Faes (21 Jun 1999), «Good intentions, bad habits, and effects of forming implementation intentions on healthy eating», European Journal of Social Psychology, 29 (5–6): 591–604, doi:10.1002/(sici)1099-0992(199908/09)29:5/6<591::aid-ejsp948>3.0.co;2-h(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 Бим-Бад Б.М. Педагогический энциклопедический словарь. — М., 2002. С. 45
  11. Bas Verplanken, Suzanne Faes (21 Jun 1999), «Good intentions, bad habits, and effects of forming implementation intentions on healthy eating», European Journal of Social Psychology, 29 (5–6): 591–604, doi:10.1002/(sici)1099-0992(199908/09)29:5/6<591::aid-ejsp948>3.0.co;2-h(չաշխատող հղում)
  12. Большой психологический словарь. — М.: Прайм-ЕВРОЗНАК. Под ред. Б.Г. Мещерякова, акад. В.П. Зинченко. 2003.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]