Մասնակից:Shoghikghazaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

== Օճառախոտ դեղատու == [խմբագրել|խմբագրել կոդը] Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Օճառախոտ դեղատու, աճառի, շմորտակ, փրփրիկ, մեխակազգիների ընտանիքին պատկանող, նուրբ, բազմամյա խոտաբույս: «Սապոնարիան» լատիներեն «sapo» բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ:

=== Դեղաբույսի նկարագրությունը === [խմբագրել|խմբագրել կոդը] Ունի 30-90 սմ բարձրություն, երկարավուն, հակադիր դասվորված տերևներ: Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես գիշերային ժամերին), վարդագույն կամ սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերով: Ամբողջ բույսը մերկ է կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր:

=== Քիմիական բաղադրությունը === [խմբագրել|խմբագրել կոդը] Բույսի արմատներում և կոճղարմատներում հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային սապոնիններ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոպիոզան և սապոնարոզան, այնուհետև՝ խիստ այրող համով սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինաթթու, լորձ, C վիտամին, պեկտինային նյութեր, 3.5-5% ճարպ, իսկ տերևներում՝ գլիկոզիդ սապոնարին, որը ճեղքվելով վերածվում է գլյուկոզի և վիտեքսինի: