Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey Chobanyan/Ավազարկղ Ա
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

1962 թվականի հունիսի 22-ին՝ ուրբաթ, Գվադելուպա կղզու Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Air France ընկերության Բոինգ 707-328 օդանավը, որի արդյունքում զոհվել է 113 մարդ: Խոշորագույն ավիավթարն է Գվադելուպայում:

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

F-BHST (գործարանային՝ 18247, սերիական՝ 274) համարով Բոինգ 707-328-ը թողարկվել էր 1962 թվականին Beoing ընկերության կողմից և փետրվարի 23-ին իրականացնում էր իր առաջին թռիչքը: Նրա չորս տուրբոշարժիչները Pratt & Whitney JT4A սերիայի էին: Մարտի 9-ին օդանավը տրվել էր ֆրանսիական Air France ընկերությանը[1][2]:

Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռն իրականացնում էր Փարիզից Սանտիագո AF117 չվերթը Լիսաբոնում, Սանտա-Մարիայում, Պուենտ-ա-Պիտերում, Լիմայում, Կարակասում և Բոգոտայում միջանկյալ կանգառներով: Սանտա-Մարիայից թռիչքից հետո Բոինգում գտնվում էին 10 անձնակազմի անդամներ և 103 ուղևորներ[3]:

Գվադելուպայում գիշեր էր և կատաղի ամպրոպ, ամպամածության բարձրությունը կազմում էր 300 մետր, իսկ տեսանելիությունը՝ 10 կիլոմետր: Օդանավակայանում չէր աշխատում նաև VOR-ը: Օդանավակային մոտենալիս անձնակազմը շարժահաղորդ ռադիոկայանով զեկուցեց թռիչքը 5 000 ֆուտ (մետավորապես 1520 մետր) բարձրության վրա, որից հետո կատարելով վայրէջքը, շրջադարձ կատարեց դեպի արևելք: Ամպրոպի պատճառով ռադիոկողմնացույցը սկսեց ցույց տալ ոչ ստույգ ցուցումներ: Արդյունքում անձնակազմը սխալմամբ կարծեց, որ ինքնաթիռը մտել է վայրէջքագիծ, չնայած իրականում գտնվում էր 15 կիլոմետր արևմուտք[3][4]:

Ժամը 04:03-ին իջնող Բոինգն օդավակայանից մոտավորապես 25 հեռավորության վրա 427 մետր բարձրության վրա մխրճվում է Դեսե համայնքում գտնվող Դոս-դ'Էն (ֆր.՝ Dos d'Âne) լեռանը և պայթում: Օդանավում գտնվող բոլոր 113 մարդիկ զոհվում են: Մեկ ամսվա ընթացքում սա Air France ընկերության 707-րդի արդեն երկրորդ վթարն էր (նախորդը եղել էր հունիսի 3-ին): Բացի այդ, վթարը նշանակելիորեն գցեց Պուենտ-ա-Պիտրեում միջազգային օդանավակայանի բացման էյֆորիան: Սա 2013 թվականի խոշորագույն ավիավթարն էր Գվադելուպայում[3][4]:

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությունը բարդանում էր նրանով, որ Բոինգի վրա տեղադրված չէին ինքնագրիչներ: Արդյունքում վթարի ճշգրիտ պատճառը պաշտոնապես չի հաստատվել[4]: Հիմնական վարկածներն էին՝ անձնակազմին եղանակային պայմանների մասին ոչ ճշգրիտ տեղեկությունների տրամադրումը, օդանավակայանի VOR չաշխատելը, ինչպես նաև ռադիոկողմնացույցի խափանումը ամպրոպից առաջացած խանգարումների պատճառով[3]:

Հայտնի ուղևորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաստին Կատայե (ֆր.՝ Justin Catayée) - ֆրանսիական քաղաքական գործիչ, Գվինեայի Սոցալիստական կուսակցություն հիմնադիր:

Հիշողություն աղետի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին աղետի 40-ամյակի առթիվ վթարի վայրում տեղադրվել է հուշատախտակ: Պահպանվել են նաև ինքնաթիռի բազմաթիվ բեկորներ[5]:

2013 թվականի դրությամբ դեռևս գոյություն ունի AF117 չվերթը, բայց իրականացնում է Փարիզ-Շանհայ ուղերթը և ինքնաթիռը Բոինգ 777 է[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aircraft accident Boeing 707-328 F-BHST Pointe-à-Pitre-Le Raizet Airport (PTP)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.
  2. «F-BHST - Boeing 707-328 - Air France» (անգլերեն). Taxiway Alpha Fleet Listings. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Aircraft accident Boeing 707-328 F-BHST Pointe-à-Pitre-Le Raizet Airport (PTP)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Mysterious crash in Guadeloupe» (անգլերեն). This Day in History. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.
  5. «Dos d'Ane - La Stèle» (ֆրանսերեն). Balades et écosystèmes de Guadeloupe. 5 septembre 2010. Վերցված է 2013-06-17-ին.
  6. «Air France (AF) #117». Отслеживание полётов. Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին. Վերցված է 2013-06-17-ին.