Մասնակից:Schuschanik/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքը ԳԴՀ գիտությունների ակադեմիայում (1978—1989 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի համար մերժում ստանալով Իլմենաուի բարձրագույն տեխնիկական դպրոցից, Մերկել ամուսինները տեղափոխվեցին մայրաքաղաք: Որպես դիպլոմավորված ֆիզիկոս տեղ ստացավ Կենտրոնական համալսարանի ֆիզիոլոգիական քիմայի բաժնում Գերմանիայի գիտությունների ակադեմիա, տեղակայված բեռլինյան շրջանում՝ Ադլերսխոֆում: 1981 թվականին ամուսինները բաժանվեցին, անզավակ զույգի բաժանումը հաստատվեց 1982 թվականին: 1984 թվականին աշխատավայրում Մերկելը ծանոթացավ ներկայիս ամուսնու հետ Յոախիմ Զաուերի (ամուսնացան 1998 թվականին): 1986 թվականին մի քանի օր անցկացրեց ԳՖՀ-ում, որը ԳԴՀ-ի քաղաքացիների համար կապված էր կառավարությանը հավատարիմ մնալու նախնական ստուգման հետ:

Մերկելն աշխատում էր հետևյալ բաժնում՝ տեսական քիմիայի: 1986 թվականի հունվարի 8-ին դիսերտացիա պաշտպանեց հետևյալ թեմայով՝ «Անկման ռեակցիայի մեխանիզմի հետազոտություն՝ պարզ կապերի պայթյունով և հաշվարկ նրանց արագագործ կոնստանտների քվանտային-քիմիական և վիճակագրական մեթոդների հիման վրա» Լուտց Ցյուլիկեի[de] ղեկավարությամբ, Կենտրոնական համալսարանում, ուղղվածությունը՝ տեսական քիմիա: Ստանալով բնական գիտությունների դոկտորի կոչում, տեղափոխվեց վերլուծական քիմիայի բաժին, որտեղ ղեկավարում էր Կլաուս Ուլբրիխտը[de]:

Աշխատավայրում ակտիվ կերպով մասնակցում էր քաղաքական կյանքին՝ հանդիսանում էր ԱԳԵՄ (Ազատ գերմանական երիտասարդության միություն) կոմիտետի անդամ և ագիտացիայի և պրոպագանդայի քարտուղար, 1992 թվականին հարցազրույցի ժամանակ Մերկելն իր գործունեությունը անվանեց մշակութային-լուսաբանական աշխատանք և նշեց, որ այն իրեն դուր էր գալիս: Չի դարձել անդամ ո՛չ ԳՍԸԿ-ում (Գերմանիայի սոցիալիստական ընդհանուր կուսակցություն), ո՛չ էլ ԳԴՀ-ի այլ դեմոկրատական բլոկում և չի մասնակցել ընդդիմության շարժմանը:

Քաղաքական կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեմոկրատական բեկում» (1989)[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի աշնանը Բեռլինյան պատի անկումից հետո Բեռլինի պատ տեղի ունեցող ռադիկալ փոփոխությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ ԳԴՀ-ն մի կողմից սկսել է նոր դեմոկրատական կուսակցության կազմավորման գործընթացը, իսկ մյուս կողմից ԳԴՀ Գիտությունների ակադեմիան իր ձևաչափում կդադարի գոյություն ունենալ (փաստացի այն լուծարվել էր 1991 թվականի դեկտեմբերի 31-ին)։ Այդ ժամանակ Մերկելն ընդունվել էր աշխատանքի նոր կուսակցությունում «Դեմոկրատական ճեղք»(գերմ.՝ Demokratischer Aufbruch),1989 թվականի դեկտեմբերից որպես ադմինիստրատոր ԷՀՄ, իսկ 1990 թվականի փետրվարից ստացավ ռեֆերենտի աստիճան՝ կուսակցության նախագահ Վոլֆգանգ Շմուրի աշխատակազմում: Այնուհետև նա ստանձնեց Մամուլի-քարտուղարի պաշտոնը։ Անգելա Մերկելի կենսագիր Գերդ Լանգգուտը նշում է, որ նրա ընկերները և ծանոթները զարմացած էին նրա 1970-1980 թվականների քաղաքական կարիերայով ՔԴՄ-ում։ Գերմանիայի միավորումից հետո Մերկելի մայրն ակտիվորեն մասնակցում էր ԳՍԴԿ աշխատանքներին։

Կանանց և երիտասարդության դաշնային նախարար(1991—1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի դեկտեմբերի 2-ին առաջին գերմանական ընտրություններին Մերկելը հավաքեց ձայների 48,5 %։ 1990 թվականի դեկտեմբերի 20-ին Անգելա Մերկելը ստացավ նախարարի մանդատ։

Դաշնային կանցլեր (2005 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկելը 2005 թվականին հանկարծակի հայտարարեց իր կողմից կոալիցիայի ստեղծման մասին։ Վերջին օրերին ամենաքննարկվող հարցն այն էր, թե ո՞վ պետք է զբաղեցնի դաշնային կանցլերի պաշտոնը և ո՞վ կարող է ստեղծել որևէ կոալիցիա՝ ԳՍԴԿ-ն, որը հանդիսանում է Բունդեսթադի ամենախոշոր կուսակցությունը, թե ԳՔԴՄ/ՔՍՄ-ն որպես ամենախոշոր ֆրակցիոն միավորում։ Սեպտեմբերի 20-ին առաջին ժողովին Մերկելն ընտրվեց, ստանալով գաղտնի քվեարկությամբ 219 ձայն՝ 222 ձայնից։ Հաջորդող 14 օրերին № 160 (Դրեզդեն I) ընտրական շրջանում Անգելա Մերկելը և Էդմունդ Շտոյբերը անկացրեցին բանակցություններ Միություն 90/Կանաչներ-ի հետ ցանկանալով ստեղծել սև-դեղին-կանաչ կոալիցիա Գերմանիայի Ազատ-դեմոկրատական կուսակցության հետ միասին։ Միայն Դրեզդենի ընտրություններից հետո սկսվեցին բանակցությունները ԳԱԴԿ-ի հետ, որպեսզի ձևավորվի «մեծ կոալիցիա»։ Հոկտեմբերի 10-ին ԳՍԴԿ-ն, ԳՔԴՄ-ն և ՔՍՄ-ն հրատարակեցին իրենց համաձայնագիրը, որում խոսվում էր Բունդեսթագում XVI ընտրությամբ Մերկելին դաշնային կանցլեր ընտրելու մասին։ Հոկտեմբերի 12-ին հինգ շաբաթ տևած բանակցություններից հետո ՔՍՄ/ԳՔԴՄ և ԳՍԴՄ կնքեցին կոալիցիոն համաձայնագիր։ 2005 թվականի նոյեմբերի 22-ին Բունդեսթագի XVI ընտրությամբ Մերկելն ընտրվեց ԳԴՀ կանցլեր, ստանալով 397 ձայն 611 պատգամավորների ձայներից, դառնալով առաջին կին-դաշնային կանցլերը միաժամանակ ամենաերիտասարդ ( 51 տարեկանում) դաշնային կանցլերը ԳԴՀ-ի ամբողջ պատմության ընթացքում, ինչպես նաև նոր դաշնային հողերի առաջին ներկայացուցիչը և առաջին կանցլերը, ով ուներ բնագիտական կրթություն։ Շատ կանայք Անգելա Մերկելի կանցլեր դառնալը կապեցին անձնական հաղթանակի հետ։ Նա դուր էր գալիս նրանց, քանի որ չէր տարբերվում իր կանացի գեղեցկությամբ և խարիզմով, ինչպես նաև իր քաղաքական կարիերային հասավ 50 տարեկան հասակում։ Միջին վիճակագրությամբ Մերկելն արտաքնապես համարվում է գերմանուհի միջին դասի դասական տեսակը, և հենց դրանում էլ թաքնված է նրա անձնական ընտրական գրավչությունը։ Միաժամանակ նրա ամբիցիաները, և աշխատասիրությունը նրան կտրուկ առանձնացնում են ընդհանուր հասարակությունից։ Իսկ ոչ այնքան գրավիչ արտաքինը և խարիզմի բացակայությունը նրա համար դարձան դիմակ իր մրցակիցների հետ պայքարի ճանապարհին։ 2018 թվականի մարտի 14-ին չորրորդ անգամ անընդմեջ կրկին ընտրվեց կանցլեր 364 կողմ, 315 դեմ և 9 ձեռնպահ ձայներով։[6]

Կառավարության վերաձևավորումը

Հիմնական հոդված՝ Անգելա Մերկելի կառավարությունը (2005)

Մինչ Բունդեսթագի աշխատանքների սկիզբը Մերկելի հայտնի մրցակից Էդմունդ Շտոյբերը հանկարծակի հրաժարվեց իրեն նշանակված տնտեսության նախարարի պաշտոնից իր սեփական կամքով։

Դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Մերկելը նշանակեց Թոմաս դը Մեզերին, ԳԴՀ Ներկայացուցչությունների նախարարության ներկայացուցիչ Լոտար դը Մեզերի եղբորը։

Խորհրդարանական ժամանակաշրջանի առաջին կեսը

Անգելա Մերկել, 2006 թվական

Մերկելի քաղաքականության սկզբնական շրջանը բավականաչափ հանդարտ էր։ Երբեմն միայն Մերկելի նախարարները մատնանշում էին այն չնչին հարցերը, որոնք քննարկվում էր մամուլում։

2006 թվականի մարտի վերջին Մերկելը ներկայացրեց իր ծրագիրը, որը բաղկացած էր ութ կետերից, որոնք վերաբերում էին նրա կառավարման երկրորդ քառորդին։ Նրանում ներառված էին դաշնային համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները՝ պայքար ընդդեմ բյուրոկրատիզմի,գիտական հետազոտություններ, էներգետիկ քաղաքականություն, բյուջետային և ֆինանսական քաղաքականություն, ընտանիքի, աշխատանքի և շուկայի շրջանականերում քաղաքականություն և վերափոխումներ առողջապահության ոլորտում։

2006 թվականի հունիսի 8-ին կայացավ Անգելա Մերկելի առաջին ելույթը, որը նաև աշխարհում ղեկավարի առաջինն ելույթն էր, որը վիդեոյի միջոցով էր։ Մերկելն օգտագործում էր այդ հնարավորությունը և ամեն շաբաթ օրը կիսվում էր սեփական տեսակետով՝ քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ։ Առաջին թողարկումը նվիրված էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։[7]

Չնայած կառավարության որոշիչ քայլերի բացակայությանը, սկզբնական շրջանում բնակչությունն աջակցում էր ղեկավարությանը։ «Ֆորբց» ամսագիրը Անգելա Մերկելին համարել է աշխարհի ամենաազդեցիկ տիկինը 2006, 2007 և 2008 թվականներին, իսկ «Թայմ» ամսագիրը 2006 և 2007 թվականներին ԳԴՀ-ի կանցլերին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

2007 թվականի սեպտեմբերի 23-ին Մերկելը Բեռլինում ընդունեց Դալայ-լամա XIV-ին, որը դարձավ միջազգային մասշտաբի սենսացիա։ Մերկելը նշեց, որ Տիբեթի հոգևոր առաջնորդի հետ հանդիպումը չպետք է կապվի Տիբեթի ավտոնոմիայի խնդրի հետ։ Չնայած դրան ՉԺՀ-ն չեղյալ հայտարարեց մի քանի նախարարական մակարդակի պաշտոնական այցեր, դա բացատրելով իբրև «տեխնիկական դժվարություններ»։ Անգելա Մերկել արտաքին քաղաքականության գծով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը կարողացավ լարված իրավիճակը թուլացնել, հավատացնելով Չինաստանի դեսպանին, որ Գերմանիան անկախ քաղաքականությունից ճանաչում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը։

Ղեկավարությունը ԵՄ-ում 2007 թվականին

Անգելա Մերկելը և Արտաքին գործերի դաշնային նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ներկայացնում էին Գերմանիան, 2007 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը։

Իր քաղաքական գործողությունների շարքում Մերկելը համարում է ԵՄ-ի կոնստիտուցիան, էներգետիկ քաղաքականությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, համագործակցության խորացումը Սևծովյան տարածաշրջանի երկրների և Կենտրոնական Ասիայի հետ։[8]

Եվրամիությունում կոնստիտուցիայի ընդունումը Մերկելի գլխավոր առաջնայնությունն էր նրա ամբողջ ղեկավարման օրոք։ Այս ամենին զուգահեռ Մերկելը կանգ էր առնում այն հանգամանքի վրա, որ մուլտիմշակութային ժամանակաշրջանը չպետք է մոռացնել տա Եվրոպական մշակույթը և Եվրոպան պետք է հավատարիմ մնա իր արմատներին։ Այս ամենով պայմանավորված Մերկելն առաջարկում էր, որպեսզի ԵՄ Կոնստիտուցիան կապված լինի Աստծու և քրիստոնեության հետ։[9] Ի վերջո այդ դրությունը չնայած Լեհաստանի, Իռլանդիայի և Իտալիայի օժանդակությանը, չհաջողվեց, քանի որ Լիսաբոնյան պայմանագիրը հիմնված էր «Եվրոպայի մշակութային, կրոնական և մարդասիրական արժեքների հիման վրա»։

Մրցանակներ

Նախագահական (Իսրայել), 2014 թվական Ազատության նախագահական մեդալ (ԱՄՆ, 2011 թվական)[25] Զաիդի շքանշան (ԱՄԷ, 2010 թվական) Շքանշան «Stara planina» (Բուլղարիա, 2010 թիվ)[26] Ինֆանտ դոն Էնրիկի շքանշան (Պորտուգալիա, 2008 թվական) Շքանշան «Պերուի արև» (2008 թվական)[27] Կարլ Մեծի անվան մրցանակ (2008 թվական) — Եվրոպական միության զարգացման համար կատարած քայլերի դիմաց։ Այս առիթվ ելույթ էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին։[28] Շքանշան « Գերմանիայի դաշնային հանրապետություն համար կատարած ծառայությունների դիմաց» (2008 թվական) Ծառայությունների շքանշան (Նորվեգիա, 2007 թվական) Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի կողմից Լեո Բեկի անվան մրցանակ (2007 թվական) Շքանշան «Իտալիայի հանրապետության համար ծառայությունների դիմաց» (2006 թվական) Հանրապետության շքանշան (2016 թվական)[29] 2007 թվականին— Իսրայելական համալսարանը նրան տվել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 2008 թվականին— Լայպցիգի համալսարանը Անգելա Մերկելին տվել է գիտությունների դոկտորի կոչում։ 2015 թվականին— «Տարվա մարդ» կոչում (Նյու-Յորք Թայմս ամսագրի կողմից)

Ընտանեկան կարգավիճակ

Առաջին ամուսինը — Ուլրիխ Մերկելն է (1977—1982), ում հետ ծանոթացել է երրորդ կուրսում, նա նույնպես ֆիզիկա էր ուսումնասիրում։ Մեկ տարի անց նրան ամուսնացան և նա իր օրիորդական ազգանունը Կասները դարձրեց Մերկել։ 1981 թվականին նրան բաժանվեցին, իսկ մեկ տարի անց ամուսնալուծվեցին։ Հետագայում Մերկելն այսպես է նկարագրում իր ամուսնական կարգավիճակը․ «Մենք ամուսնացանք, քանի որ բոլորն էին ամուսնանում։ Այսօր դա ճիշտ չէ հնչում, սակայն ես ամուսնությանն ամենայն լրջությամբ չմոտեցա։ Ես խաբվեցի»։ Երկրորդ ամուսին— Յոախիմ Զաուերն է, քիմիկ։Երկրորդ ամուսնու հետ սկսեցին հանդիպել 1984 թվականին, երբ նա դեռ ամուսնության մեջ էր։ 1998 թվականի դեկտեմբերի 30-ին նրանք ամուսնացան։ Երեխաներ Անգելա Մերկելը չունի։ Ազատ տիրապետում է ռուսերեն լեզվին։

Դիսերտացիա

Untersuchung des Mechanismus von Zerfallsreaktionen mit einfachem Bindungsbruch und Berechnung ihrer Geschwindigkeitskonstanten auf der Grundlage quantenchemischer und statistischer Methoden. Akademie der Wissenschaften der DDR, Berlin 1986 Исследование механизма реакций распада с нарушением простых связей и расчёта их констант скоростей на основе квантово-химических и статистических методов. АН ГДР, Берлин 1986

Հոդվածներ

R. Der, A. Merkel, H.-J. Czerwon: On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense gases. I. Quantum statistical theory. In: Chemical Physics 1980, 53(3), S. 427—435. R. Der, R. Haberlandt, A. Merkel: On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense systems. II. Numerical results. In: Chemical Physics 1980, 53(3), S. 437—442. Angela Merkel, Ilka Böger, Hans Joachim Spangenberg, Lutz Zülicke: Berechnung von Hochdruck-Geschwindigkeitskonstanten für Zerfalls- und Rekombinationsreaktionen einfacher Kohlenwasserstoffmoleküle und -radikale. In: Zeitschrift für physikalische Chemie. 1982, 263 (3), S. 449—460. Angela Merkel, Lutz Zülicke: Berechnung von Geschwindigkeitskonstanten für den C-H-Bindungsbruch im Methylradikal. In: Zeitschrift für physikalische Chemie. 1985 266 (2), S. 353—361. H. Mix, J. Sauer, K. P. Schröder, A. Merkel: Theoretische Behandlung von Molekülschwingungen unter Berücksichtigung von Anharmonizitäten. Eine elementrare Einführung. Berlin, März 1987. Verlag: o. A. (Publikation des ZIPC) Angela Merkel, Lutz Zülicke: Nonempirical parameter estimate for the statistical adiabatic theory of unimolecular fragmentation carbon-hydrogen bond breaking in methyl. In: Molecular Physics. 1987, 60(6), S. 1379—1393. Angela Merkel, Zdenek Havlas, Rudolf Zahradnik: Evaluation of the rate constant for the SN2 reaction fluoromethane + hydride: methane + fluoride in the gas phase. In: Journal of American Chemical Society. 1988, 110(25), S. 8355-8359. Angela Merkel, Lutz Zuelicke: Theoretical approach to reactions of polyatomic molecules In: Journal of Quantum Chemistry. 1990, 36, S. 191—208. F. Schneider, A. Merkel: The lowest bound states of triplet (BH2)+ In: Chemical Physics Letters. 1989, 161, S. 527—531 Политические и автобиографические публикации In unruhiger Zeit. Reden und Aufsätze aus drei Jahren deutscher Einheit. Parerga, Düsseldorf/Bonn 1994, ISBN 3-9803042-4-8 Das vereinte Deutschland in der Europäischen Union, neue Chancen für Frauen und Jugendliche. Köllen, Bonn 1994, ISBN 3-88579-153-6 mit Hartmut Grassl: Ist unser Klima noch zu retten? Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1995, ISBN 3-930163-86-1 (Hrsg.): Wissenschaftliche Politikberatung für die Umwelt : Stationen, Leistungen, Anforderungen und Erfahrungen. Analytica, Berlin 1997, ISBN 3-929342-27-8 Der Preis des Überlebens. Gedanken und Gespräche über zukünftige Aufgaben der Umweltpolitik. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1997, ISBN 3-421-05113-5 mit August Oetker & Hubert Peter Johann: Umwelt und Wirtschaft. Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1998, ISBN 3-931575-92-6 (Hrsg.): Europa und die deutsche Einheit. Zehn Jahre Wiedervereinigung: Bilanz und Ausblick. Herder, Freiburg/Basel/Wien 2000, ISBN 3-451-20140-2 Mein Weg. Angela Merkel im Gespräch mit Hugo Müller-Vogg. Hoffmann und Campe, Hamburg 2004, ISBN 3-455-09417-1; aktualisierte Ausgabe: Mein Weg. Ein Gespräch mit Hugo Müller-Vogg. ebd., 2005, ISBN 3-455-09538-0