Մասնակից:SanAnanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնական Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրաէներգիայի Բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային էլեկտրական ցանցերը հիմնականում պատասխանատու էլեկտրաէներգիայի մատակարարման և վաճառքի համար։ Էլեկտրաէներգիայի բաշխումը կատարվում է 6 քայլից բաղկացած գործողությամբ։ Առաջին քայլը կայանների էլեկտրաէներգիա ստանալու պրոցեսն է։ Հայաստանում էլեկտրաէներգիայի 42,3%-ը առաջանում է 3 Ջերմաէլեկտրակայաններ շնորհիվ, 27,2%-ը Ատոմակայանի շնորհիվ, 18,6%-ը 2 մեծ Ջրաէլեկտրակայանների շնորհիվ և 11,4%-ը 173 փոքր ջերմաէլեկտրակայանների և Վերականգնվող էներգիա կայանների շնորհիվ։ Հայաստանը այս տարում մոտ 7,5 միլիարդ կՎտ․ժ Էլեկտրաէներգիա է ստեղծել, որը կառավարվում է Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից։ Այնուհետև, 2րդ քայլը կայանում է էլեկտրաէներգիայի 1-ին տրանսֆորմատորային ենթակայան տեղափոխման մեջ։ Այս ընթացքում էլեկտրաէներգիան ստանում է բարձր լարում(110կՎ), ինչի միջոցով հնարավոր է դառնում մեծ քանակությամբ տեղափոխումը երկար տարածությունների համար։ Հայաստանը ունի 102 այսպիսի տրանսֆորմատոր 4478 ՄՎԱ (Մեգավոլտ-ամպեր)սահմանված հզորությամբ։ Էլեկտրաէներգիան ՝110 կՎ լարմամբ, 2307,12 կմ ճանապարհ է անցնում 159 անջատիչով և 9482 հենարանով։ 3-րդը տեղափոխող ցանցերի փուլն է, որի ընթացքում էլեկտրաէներգիան հասնում է սպառողին։ 4րդ փուլի ընթացքում, Էլեկտրականությունը հասնում է 2-րդ տրանսֆորմատորային ենթակայան, որը նվազեցնում է լարումը, ամենօրյա օգտագործման համար։ Այս դեպքում Հայաստանում առկա են 224 ենթակայան (35կՎ), 1736 ՄՎԱ դրվածքային հզորությամբ։ 35 կՎ լարման դեպքում առկա են 67,67կմ մալուխային գծեր, 687 անջատիչ և 12945 հենարան։ Այս ենթակայանները բաշխված են հստակ տեղանքի համար և հանդիսանում են 5-րդ քայլի սկիզբը, որը բաշխման գծերի փուլն է։ Այս փուլում էլեկտրականությունը հասնում է 6րդ փուլ ՝օգտատերերին, տներին կամ բիզնեսկենտրոններին, որտեղ էլ այն օգտագործվում է։ Ւ-րդ փուլում ի հայտ են գալիս 2 տարբեր լարում 6 (10) կՎ և 0.38 կՎ։ 6 (10) կՎ լարումը այն օգտատերերի համար է, որոնք իրենց շինության ներսում բաշխման համակարգ ունեն և ինքնուրույն կարողանում են բաշխում կատարել։ Այս լարմանը համարժեք, Հայաստանում կան 8162 տրանսֆորմատորային ենթակայաններ՝ 3200.146 ՄՎԱ տեղադրված հզորությամբ, 261 բաշխիչ կետ, օդային գծեր – 8254,7 կմ, մալուխային գծեր – 3310,3 կմ։ 0.38 կՎ լարումը ամենօրյա տնային օգտագործման համար նախատեսված փաթեթն է, որը կազմված է 12662,6 կմ օդային գծերից, 2355,6 կմ մալուխային գծերից և 6 (10) կՎ լարման փաթեթի հետ միասին վերցրած պարունակում են 432632 հենարան[1] [2]։ Հայաստանում էլեկտրաէներգիայի կառավարումը կատարվում է Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից, իսկ մատակարարումը Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից։ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, միավորելով 4 տարածաշրջանային ձեռնարկություններին («Երևանի էլեկտրական ցացներ», «Հյուսիսային Էլեկտրական ցանցեր», «Հարավային Էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական Էլեկտրական ցանցեր»). Այժմ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն ապահովվում է էլեկտրաէներգիայով ավելի քան 1 միլիոն հաճախորդի՝ 36 կմ սփռված ցանցով[3][4][5]։

Էլեկտրաէներգիայի վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանումից հետո, սպառողը էլեկտրաէներգիայի համար վճարում է հատուկ տարիֆ, որը սահմանվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից և հաստատվում Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի և արդարադատության նախարարության կողմից[6][7]: Էլեկտրականություն վաճառելու միակ ճանապարհը փոխանցման ցանցն է: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տեղափոխման հետևանքում կորստի չափը կազմում է 2.04%, իսկ բաժանման ընթացքում՝ 11.03%: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի համար վճարում է 25.7 դր․/կՎտ.ժ, ինպես նաև տեղափոխման համար՝ 1.7 դր․/կՎտ և բաժանման համար՝ 14.1 դր․/կՎտ.ժ: Այսպիսով, ընդհանուր վճարը կազմում է 41.5 դր․/կՎտ.ժ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հաճախորդները բաժանվում են չորս խմբերի, կախված գնված էլեկտրաէներգիայի լարման աստիճանից: Առաջին խումբը մեծ ընկերություններն են, որոնք գնում են ամենաբարձր լարման էլեկտրաէներգիա, որը լարումը 110 կՎտ է: Այս պմբի սպառողները վճարում են 34.7 դր./կՎտ.ժ ցերեկը և 33.2 դր./կՎտ.ժ գիշերը: Երկրորդ խմբի հաճախորդները ցերեկը վճարում են 37.2 դր./կվտ.ժ, իսկ գիշերը՝ 33.2 դր./կվտ.ժ 35 կվտ լարման համար: Հաջորդ խումբը գիշերը և ցերեկը վճարում է համապատասխանաբար 43.2 դր./կՎտ.ժ և 33.2 դր./կՎտ.ժ 6(10) կվտ լարման համար: Եվ վերջապես, հասարակ սպառողի վճարը ցերեկը կազմում է 46.2 դր./կՎտ.ժ օրվա ընթացքում և 36.2 դր./կՎտ.ժ՝ գիշերը 0.38 կՎտ լարման համար: Այս խմբում ներառված է բնակչության հիմնական մասը, և լարման այս աստիճանը կենցաղային օգտագործման համար է[8]։

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տեխնիկական տեղեկություններ». {{cite web}}: Unknown parameter |access= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  2. «State of The Energy Market - Electricity introduction». {{cite web}}: Text "access-date Դեկտեմբեր 8, 2017" ignored (օգնություն)
  3. «ՀԷՑ-ի մասին». Վերցված է Դեկտեմբեր 8, 2017-ին.
  4. «Հայաստանի Էլեկտրոցաներ».
  5. «High Բարձրավոտ Էլեկտրոցանցեր CJSC».
  6. «Արդարադատության նախարարություն».
  7. «Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողով».
  8. «Հայաստանի Էլեկտրաէներգիայի սակագին». Վերցված է Դեկտեմբեր 8, 2017-ին.