Մասնակից:Safi-iren/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրայր Համլետի Ավետիսյան (ծնվել է 1971 թվականի փետրվարի 18-ին, Ստեփանակերտ քաղաքում) Արցախի Հանրային Հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկական դիզայնի բաժինը:
  • 1998 թվականից Ստեփանակերտի մամուլի ակումբի վարչության անդամ է:
  • 1991 թվականի դեկտեմբերից կամավոր մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը:
  • 1996 թվականին աշխատանքի է անցել Հրազդանի հեռուստատեսությունում, ինչպես նաև մասնակցել է Internews-ի կազմակերպած օպերատորական և ռեժիսորական որակավորման դասընթացներին:
  • 1996 թվականին մեկնել է Ֆրանսիա և երկու ամիս աշխատել մասնավոր հեռուստատեսությունում:
  • 1996-1999 թվականներին աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր:
  • 2000 թվականից Արցախի հանրային հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր:
  • 1999-2000 թվականներին Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ:

Ռեժիսորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է «Ցավ», «Գթասրտության ժամանակը», «Սպասում», «Սպասեցեք մեզ», «Քաղաք», «Գանձասար», «Կար-չկար մի տղա», «Հպարտություն, որի անունն է Արցախ», «Թերթելով պատմության էջերը», «Ինքնահաստատում», «88-ի արձագանքները» և այլ ֆիլմերի ռեժիսորը:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 և 2008 թվականներին արժանացել է ԼՂՀ կառավարության «Եղիշեի» անվան ամենամյա մրցանակին:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լրագրողական հանրագիտակ», Գիտախմբագրական խորհուրդ, Ստեփանակերտ, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]