Մասնակից:ArmFlash/Ավազարկղ/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենդիգո
ՍերիալԳերբնական
ՌեժիսորԴևիդ Նատտեր
Pilot (Գերբնական) Ջրահեղձը (Գերբնական)

Վենդիգո (անգլ.՝ Wendigo), ամերիկյան «Գերբնական» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի երկրորդ սերիան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարեդ ՊադալեկիՍեմ Վինչեստեր Ջենսեն ԷքլզԴին Վինչեստեր

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգեմ Ուորլդ — Տոմմի Քոլլինզ Օլդեն Էնրենյարկ— Բեն Քոլլինզ Ջինա Հոլդեն — Հեյլի Քոլլինզ Ռոյ Կեմպսելլ — Վենդիգո Կալլում Կիտ Ռեննի — Ռոյ Տիմոտի Ուեբբեր — Ռեյնջեր Ուիլկինսոն Դոննելլի Ռոուդս — պարոն Շոու Կորի Մոնտեյտ — Հերի Ռեն Ռոբերտս — Բրեդ Տամարա Լեշլի — պարամեդիկ

Համառոտ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով հոր օրագրի ցուցումներին, Դինը և Սեմը Կոլորադո են ուղևորվում։ Որպես ռեյնջերներ ներկայանալով, Վինչեստերները օգնում են Հեյլի անունով մի աղջկա գտնել կորած եղբորը, որին, ըստ Դինի և Սեմի կարծիքի Վենդիգո է առևանգել։ Սեմը մտածում է ինչ անել հետո և վերջնական որոշում է կայացնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմը մղձավանջ է տեսնում՝ նա այն գերեզմանոցում է, որտեղ թաղված է Ջեսսիկան, նա ծաղիկներ է բերել գերեզմանի մոտ։ Սեմը մեղադրում է իրեն այն բանում, որ չի պաշտպանել Ջեսսիկային՝ նրան ճշմարտությունը ճի պատմել։

Վինչեստերները ուղևորվում են դեպի Բլեքուոթերի լեռնաշղթան, հետևելով (35:111) կոորդինատներին, որոնք նրանց հայրը թողել է իր օրագրում։ Ռեյնջերների կայարանում նրանց Հեյլիի ընկերների հետ են շփոթում, ում եղբայրը՝ Թոմմին, կորել է մի քանի օր առաջ։ Սեմը և Դինը գնում են Հեյլիի մոտ, որը նրանց է ցույց տալիս վերջին հոլովակը, որը ուղարկել էր Թոմմին։ Հեյլին նաև ասում է, որ գիդի է վարձել և նա , իր կրտսեր եղբոր՝ Բենի հետ գնում է Թոմմիին գտնելու։