Մասնակից:Rubenarius/Էդուարդ Շուխյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rubenarius/Էդուարդ Շուխյան
Դիմանկար
Ծնվել է1924(1924)
Մահացել է2023(2023)
Մասնագիտությունգինեգործ

Էդուարդ Վարդանի Շուխյան (1924 - 2023), հայ գինեգործ և գյուղատնտես, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թ.-ի փետրվարի 20-ին Երևանում, իրավաբանի ընտանիքում։ Հայրը՝ Վարդան Ալեքսանդրի Շուխյան, մայրը՝ Արուսյակ Արշակի Ղազարյան։ Սովորել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան (ներկայումս՝ Ն. Աղբալյանի) դպրոցում։ 1942 թ.-ին ավարտել է դպրոցը և ընդունվել Թբիլիսիի հրետանու բարձրագույն ռազմական ուսումնարան։ Ուսումնարանն ավարտելուն պես ստացել է կրտսեր լեյտենանտի սպայական կոչում և 1943 թ.-ի վերջին մեկնել 1-ին Բելառուսական ռազմաճակատ։

Սպայական ծառայությունը սկսել է որպես 69-րդ Կարմիր դրոշի հրաձգային դիվիզիայի 118-րդ հրետանային գնդի դասակի հրամանատար։ 1944 թ.-ին Գոմելում մասնակցելով թեժ մարտերին՝ վիրավորվել է։ Պատերազմից հետո վերադարձել է Երևան և ընդունվել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) խաղողագործության և գինեգործության բաժինը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհ-ն ավարտելուց հետո 10 տարի աշխատել է Էջմիածնի 3-րդ սովխոզում (ներկայումս՝ Մուսալեռ) որպես գլխավոր գյուղատնտես։

1963-ից՝ 1978 թթ․ եղել է Էջմիածնի գինու գործարանի տնօրենը[1]։

1965-ից՝ 1977 թթ․ Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր է հանդիսացել[2]։

1978-ից՝ 1980 թթ. աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդում որպես գյուղատնտեսության և մթերումների բաժնի ավագ ռեֆերենտ[3]։

1981-ից՝ 1996 թթ. զբաղեցրել է Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը[4]։

1997-ից՝ 2001 թթ․ հանդիսացել է Երևանի կոնյակի գործարանում գործող կոնյակագործության թանգարանի վարիչը։

Մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Էդիտա Ավագի Շահնազարյան (1935-2021)։

Զավակները՝ Ռուբեն, Տաթևիկ։ Ժառանգները՝ 4 թոռ, 3 ծոռ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի», «Խիզախության համար» շքանշաններով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արխիվներ
  2. Արխիվներ
  3. Արխիվներ
  4. Արխիվներ
  5. Память народа 1941-1945

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]