Մասնակից:RobEgor/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RobEgor/Ավազարկղ
Ընդհանուր տեղեկություններ
ԾննդավայրԿիբավե, Բուկիդնոն, Ֆիլիպիններ
Քաշային կարգԱռաջին միջին քաշային կատեգորիա (մինչև 69,91 կգ)
Կիսամիջին քաշային կատեգորիա (մինչև 66,73 կգ)
Առաջին կիսամիջին քաշային կատեգորիա (մինչև 63,56 կգ)
Թեթեև քաշային կատեգորիա (մինչև 61,29 կգ)
Երկրորդ կիսաթեթև քաշային կատեգորիա (մինչև 59,02 կգ)
Կիսաթեթև քաշային կատեգորիա (մինչև 57,2 կգ)
Երկրորդ ամենաթեթև քաշային կատեգորիա (մինչև 55,38 կգ)
Հասակ169 սմ
ՄարզիչՖրեդդի Ռոուչ
ՊրոմոուտերTop Rank Promotions
ռեյտինգи
BoxRec-ի ռեյտինգի տեղ3 (1222 միավոր)
-ի ռեյտինգի լավագույն տեղ2 (1196 միավոր)
2014 թվականի ապրիլ
Պրոֆեսիոնալ կարիերա
Չեմպիոնական գոտիWBO
Մարտերի թիվ67
Հաղթանակների թիվ59
Հաղթանակ նոկաուտով38
Պարտություն7
Ոչ ոքի2
Սիրողական կարիերա
Մարտերի թիվ60
Հաղթանակների թիվ56
Պարտությունների թիվ4
boxrec-ի ցանկ

Էմանուել Դապիդրան «Մեննի Պակյաո», կիսամիջին քաշային կատեգորիայի ֆիլիպինյան պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ[1]։ Ինչպես նաև հայտնի է որպես դերասան և քաղաքագետ։ Առաջին և միակ բռնցքամարտիկը աշխարհում, ով կարողացել է չեմպիոն դառնալ բոլոր 8 քաշային կատեգորիաներում։ Ինչպես նաև միակ բռնցքամարտիկը, ով հաղթել է 5 քաշային կատեգորիաներում 5 անգամ[2][3]։

«2006 թվականի բռնցքամարտիկ», «2008 թվականի բռնցքամարտիկ», «2009 թվականի բռցքամարտիկ» և «տասնամյակի մարտիկ» ըստ բռնցքամարտի մասին գրող լրագրողների ասոցիացիայի[4][5][6]։ «Լավագույն բռնցքամարտիկ անկախ քաշային կատեգորիայից» ըստ «Ռինգ» ամսագրի (2008-2011)[7]։ Լավագույն սպորտսմեն ըստ ամերիկյան սպորտի ակադեմիայի։ Մականունը՝ «Pac-Man»:

Կարիերան սկսել է ամենաթեթև քաշային կատեգորիայից[8]։ Ամենաթեթև և ծանրաքաշային կատեգորիաների տարբերությունը 12 քաշային կատեգորիա է՝ որոնցում նա մասնակցել է։ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ Տիմոտի Բրեդլիի հետ մենամարտից հետո, հայտարարեց իր սպորտային կարիերայի ավարտի մասին։ 2016 թվականի օգոստոսին նա հայտնեց կրկին բռնցքամարտ վերադառնալու լուրը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին կայանալիք WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում, ընդդեմ գործող չեմպիոն Ջեսսի Վարգասի դեմ, որտեղ Մեննին պահպանեց հաղթանակը[9][10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպինների համար Մեննի Պակյաոն համարվում է առաջին մարդը։ Նրա մենամարտերի ընթացքում փողոցները դատարկվում են, պակասում է գողությունների քանակը, և նույնիսկ տեռորիստները բաց են թողնում գերիներին։

Աղքատ ընտանիքի չորրորդ երեխան։ Արդեն իսկ մանուկ հասակից Պակյաոն ստիպված էր աշխատել և ինքնուրույն լինել, որպեսզի օգնի ընտանիքին։ Հակառակ մոր կամքին՝ Պակյաոն գնաց բռնցքամարտի, որը երազում էր, որ իր տղան եկեղեցական դառնա, և բարկանում էր նրա վրա այն պատճառով, որ ուշանում է դպրոցից՝ փողոցում մարդկանց առաջ բռնքամարտելով։ Սակայն շուտով աղքատության պատճառով, ստիպված էր թողնել ուսումը։

Մեննի Պակյաոն ընդամենը 13 տարեկան էր, երբ հայրը հեռացավ ընտանիքից[12]։ Կեսօրին նա աշխատում էր, իսկ երեկոյան գնում էր բռնցքամարտի պարապմունքների։ Պակյաոն այնպես անմոռաց էր կռվում ռինգում, որ նրան սկսեցին վճարել 100 պեսո ամեն մի մենամարտի համար։ Քանի որ այդ գումարը բավականացնում էր 25 կիլոգրամ բրինձ գնելուն, մայրը նրան թույլ տվեց այլևս չաշխատել։ Հաջորդ քայլերը նա իրականացնում էր առանց թույլտվության[13]։

14 տարեկանում Մեննի Պակյաոն գաղտնի գնում է Մանիլա, որտեղ ծրագրում է զբաղվել պրֆեսիոնալ բռնցքամարտով[14]։ Միայն տեղ հասնելուց հետո, որոշում է զանգել մորը և տեղեկացնել։ Սակայն, մենամարտերի փոխարեն նա ստանում է աշխատանք մետաղի գործարանում, իսկ ռինգում մարզվում է երեկոյան, որտեղ էլ հենց քնում է։ Նա ապրելու գումար չուներ, սակայն մի քանի տարի անց նա գնում է այդ մարզասրահը և բացում իր սեփական բռնցքամարտի դպրոցը։ Տարիներ անց նա մեկնում է ԱՄՆ[15]։

ԱՄՆ-ում նրան ոչ-մեկ չեր սպասում, և այդ պատճառով ոչ մեկ չքր համագործակցում նրա հետ[16]։ Բացառություն դարձավ Ֆրեդդի Ռոուչը։ Այդ մարզիչը նույնպես չէր լսել Մեննի մասին, սակայն մի քանի րոպեանոց մարզումից հետո նա հասկացավ, որ իր առջև ապագա չեմպիոն է։ Այստեղից էլ սկսվում է Մեննի Պակյաոի լեգենդար կարիերան։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացրել է 60 մենամարտ, որոնցից 56-ում հաղթանակ է տարել։ Նա նույնիսկ հաղթել է մի քանի չեմպիոնների և ընդգրկվել Ֆիլիպինների ազգային բռնցքամարտի թմում։ Աղքատության պատճառով Պակյաոի և իր ընտանիքի կարիքները հոգում էր կառավորությունը[17]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտը նշել է 1995 թվականին ամենաթեթև քաշային կատեգորիայում[18]։ Առաջին տարում անցկացնում է 11 հաջող մենամարտ՝ բարձրանալով երկու քաշային կատեգորիայով։

Ամենաթեթև քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի փետրվարին Մեննի Պակյաոն դուրս է գալիս ռինգ ընդդեմ Ռուստիկո Տորրեկամպոյի[19]։ Երրորդ ռաունդի սկզբին, Տորրեկամպոն կատարում է ուժեղ ձախ թևային հարված, ինչից հետո Պակյաոն ընկնում է։ Նա չի կարողանում ոտքի կանգնել մրցավարի հաշիվ տալու ընթացքում, և այդպիսով տանում իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

1997 թվականի հունիսին հաղթում է իր առաջին տիտղոսը՝ մենամարտի ընթացքում նոկաուտի ենթարկելով թաիլանդացի Տակաշի Տիվատային[20]։

1997 թվաանի դեկտեմբերին Պակյաոն դուրս է գալիս ռինգ ընդդեմ թաիլանդացի բռնցքամարտիկ Տանոմպեդիա Սինգվանչիի։ Առաջին ռաունդի կեսերին Պակյաոի ձախթևային հարվածից հետո հակառակորդը տապալվում է։ Տասներորդ հաշվին դեռ նա գետնին էր։ Մրցավարը արձանագրեց նոկաուտ։ Դրանից թաիլանդացին ռինգ էր դուրս գալիս Պանոմդեյ Օխույատանակորն անվան տակ[21]։

Չեմպիոնական մենամարտ WBC վարկածով[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի դետեմբերին Պակյաոն Թաիլանդում հանդիպում է WBC վարկածով ամենաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Չատչան Սասակուլայի հետ։ Ութերորդ ռաունդի ավարտին Պակյաոն ձախթևային ուժեղ հարված հասցրեց հակառակորդի ծնոտին։ Սասակուլը հանկարծակիի եկած հետ քաշվեց, ինչից հետո Պակյաոն նրան սեղմեց ռինգի պարաններին և հարվածներ հասցրեց նրա գլխին։Այնուհետև Պակյաոն հասցրեց ձախթևային կրոս հարված թաիլանդացու ծնոտին, և Սասակուլը ընկավ գետնին։ Նա փորձեց կանգնել, սակայն կրկին ընկավ։ Մրցավարը նոկաուտ արձանագրեց։ Սասակուլը մի քանի րոպե պառկած էր ռինգի հատակին[22][23]։

1999 թվականի փետրվարին Պակյաոն հանդիպեց ավտրալացի Տոդ Մակելանի հետ[24]: Երորդ ռաունդի ավարտին Մակելանի մարզչական թմին հոգնեցրեց միանձնյա մենամարտին հետևելը, և նրանք հանձնվեցին: Մրցավարը դադարեցրեց հանդիպումը՝ հաղթանակը տալով Պակյաոին[25]:

1999 թվականի ապրիլին Պակյաոն անցկացրեց իր առաջին պաշտպանումը ընդդեմ մեքսիկացի բռնցքամարտիկ Գաբրիել Միրի[26]: Երկրորդ ռաունդի ավարտին Պակյաոն մրցակցի ծնոտին հասցրեց ձախթևային հարված, այնուհետև ձախթևային հուկ և կրկին մի քանի ուժեղ հարվածներ, ինչից հետո Միրան մի կերպ մնաց ոտքի վրա: Գրոհի շարունակության ընթացքում հնչեց կոչնազանգը: Այդ ժամանակ Պակյաոն հասցրեց կատարել օպերկոտ հարված Միրի ծնոտին: Միրը ընկավ, սակայն, մրցավարը Պայաոին նկատողություն տալով, չհաշվեց նոկդաուն: Երրորդ ռաունդի կեսերին Պակյաոն կատարեց մի քանի հարված մեքսիկացու գլխին, մեքսիկացին փորձելով փրկել իրավիճակը ՝ բռնեց Պակյաոին, սակայն նա հետ գնաց, և Միրան, չկարողանալով փաթաթվել, ընկավ գետնին: Նա միանգամից ոտքի կանգնեց, սակայն մրավարը աձանագրեց նոկդաուն: Չորրորդ ռաունդի կեսերին Պակյաոն կատարեց ձախթևային հարված, և մեքսիկացին կրկին ենթարկվեց նոկդաունի: Նա արագ կանգնեց ոտքի, սկայն Պակյաոն մեկ հարվածով կրկին տապալեց նրան: Այս անգամ մեսիկացին երկար ընկած մնալուց հետո, ոտքի կանգնեց: Միրան սկսեց պաշտպանվել: Սակայն Պակյաոն նրա ծնոտին հասցրած հարվածով կրկին նոկդաունի ենթարկեց Մերին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը[27]:

1999 թվականի սպետեմբերին՝ Թաիլանդում, Պակյաոն WBC վարկածով ամենաթեթև քաշային կատեգորիայում անցկացրեց իր երկրորդ պաշտպանումը՝ ընդդեմ տեղացի բռնքամարտիկ Մեդգոեն Սինգսուարտի[28][29]: Երկրորդ ռաունդի կեսերին մրցակիցը սկսեց սեղմել Պակյաոին և հասցրեց երեք անթույլատրելի հարված, ինչին մրցավարը չարձագանքեց: Երրորդ ռաունդի կեսերին Սինգսուարտը կատարեց աջթևային սվինգ հարված, սակայն վրիպեց, որին հաջորդող հարվածով՝ կրոս կոչվող հարվածով, տապալեց Պակյաոին: Պակյաոն անտեսելով ցավը, ոտքի կանգնեց, սակայն այդ ժամանակ արդեն անցել էր տասը վայրկյան և մրցավարը արձանագրել էր նոկաուտ[30]:

Երկրորդ ամենաթեթև քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունիսին Պակյաոն ռինգ է դուրս գալիս ընդդեմ կորեացի Սունգ-Կոն Չեյի[31]: Առաջին ռաունդի կեսերին Պակյաոն հակառակորդի գլխին հասցրեց հարվածներ: Այնուհետև, ֆիլլիպինցին քաշելով կորեացու ձեռքերը, սեղմեց իրեն, արագ ետ քաշվեց և միանգամից հասցրեց ձախթևային օպերկոտ հարված նրա ծնոտին: Չեյը ընկավ ծնկների վրա, սակայն արագ ոտքի կանգնեց, մոտեցավ ռնինգի պարաններին և հենվեց: Մրցավարը դադարեցրեց հանդիպումը: Կորեացին ստացել էր ձեռքի վնասվածք, որից քաշել էր Պակյաոն:

2000 թվականի հոկտեմերին Պակյաոն դուրս եկավ ռինգ ընդդեմ ավստրալաարաբ ծագմամբ բռնցքամարտիկ Նեդալա Հուսեինային[32]: Պակյաոն ագրեսիվորեն սկսեց մենամարտը, գրոհելով տարբեր կոմբինացիաներով, իսկ Հուսեինը մենամարտը կազմակերպեց հակագրոհների ոճով[33]: Չորրորդ ռաունդի սկզբինՀուսեինը ձախ ձեռքով կրոս հարված հասցրեց Պակյաոի ծնոտին, ինչից հետո նա ընկավ: Նա ոտքի կանգնեց և Հուսեինը հարձավեց հարձակվեց գրոհի: Պակյաոն սկսեց պաշտպանվել՝ սեղմելով հակառակորդին իրեն: Ավստրալացուն չէր հաջողվում հարվածել նրան: Այնուհետև մենամարտի ընթացքում սթափվելով՝ Պակյաոն սկսեց ծեծել մրցոկկցին: Տասներորդ ռաունդի կեսերին Հուսեինի աչքը վնասվել էր։ Մրցավարը կանգնեցրեց մարտը և ուղարկեց ավստրալացուն բժշկի մոտ։ Բժիշկը խորհուրդ տվեց չշարունակել հանդիպումը։ Մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Հուսեինը դժգոհ էր այդ որոշումից[34][35]։

2001 թվականի փետրվարին Պակյաոն հադիպեց հյուսիսկորեացի Սենրիմա Տետսուտորայի հետ Ճապոնիայում[36]։ Կորեացին ընդունում էր մեծ քանակությամբ հարվածներ։ Հինգերորդ ռաունդի սկզբին Պակյաոն մի քանի հարված հասցրեց կորեացու գլխին։ Նա մեկ-մեկ հակահարվածներ էր տալիս Պակյաոին, սակայն քիչ անց անպատասխան հարվածներ էր ստանում։ Պակյաոն հարվածում էր, ինչպես բարձիկի։ Պակյաոն ևս երկու օպերկոտ հարված կատարց, որոնցից հետո հյուսիսկորեացին մի կերպ էր մնաց ոտքի վրա։ Այդ պահին միջամտեց մրցավարը և դադարեցրեց մեամարտը, ինչի հետ համաձայն չէր Կորեացին[37]։

2001 թվականի ապրիլին Պակյաոն հանդիպեց թաիլանդացի Վետյա Սակմաուանկլանգայի հետ[38]։ Վեցերորդ ռաունդի ավարտին Պակյաոն հակառակորդին սեղմեց պարաններին և ծանր հարվածներ հասցրեց նրա գլխին, ինչից հետո Սակմաուանկլանգը տապալեց գետնին, այնուհետև փորձելով վեր կենալ, կրկին տապալվեց գետնին և մրցավարը դադարեցրեց հանդիպումը[39]։

IBF վարկածով չեմպիոնական մենամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունիսին Պակյաոն հանդիպեց IBF վարկածով երկրորդ ամենաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Լեհլոհոնլո Լեդվաբայի հետ[40][41]։ Ի սկզբանե Լեդվաբայի հետ պետք է հանդիպեր այլ բռնցքամարտիիկ, սակայն մենամարտից երկու շաբաթ առաջ մրցակցի կողմը հրաժարվեց, և նրան փոխարինելու եավ Մեննի Պակյաոն։ Երկրորդ ռաունդի սկզբին Պակյաոն ձախոևային կրոս հարված հասցրեց մրցակցի ծնոտին։ Լեդվաբան ընկավ։ Նա կանգնեց յոթերորդ հաշվի ժամանակ[42]։ Պակյաոն անցավ գրոհի, սակայն չկարողացավ հարված հասցնել այս անգամ։ Վեցերորդ ռաունդի սկզբին, Պակյաոն ձախթևային կրոս հարված հասցնելով մրցակցի ծնոտին, ենթարկելով նրան նոկդաունի։ Լեդվաբան ոտքի կանգնեց Ութերորդ հաշվին։ Պակյաոն կրկին անցավ գրոհի և ևս մեկ ծանր հարվածով գցեց Լեդվաբային, ինչից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը[43]։

2002 թվականի հունիսին Պակյաոն հանդիպեց կոլումբացի Խորխե Էլիսեո Հուլիոյի հետ[44]։ Երկրորդ ռաունդի սկզբին Պակյաոն կրկնակի հարված հասցրեց կոլումբացուն, ինչից հետո Հուլիոն ընկավ։ Կոլումբացին ոտքի կանգնեց յոթերորդ հաշվին։ Պակյաոն անցավ գրոհի՝ հասցնելով մի շարք հարվածներ նրան։ Աջթևային հարվածով նա կրկին Հուլիոյին ենթարկեց նոկդաունի։ Նա ոտքի կանգեց հինգերորդ հաշվի ժամանակ։ Պակյաոն շարունակեց «ռմբակոծել» նրան։ Հուլիոն ծանր հարվածներ էր բաց թողնում, և մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Հանդիպում տեղի էր ունենում HBO և Showtime հեռուստաալիքների կազմակերպած Շոուի շրջանակներում[45][46]։ Շոուի գլխավոր իրադարձությունը Մայք Թայսոնի և Լեննոկս Լյուիսի մենամարտն էր[47]։

2002 թվականի հոկտեմբերին Մեննի Պակյաոն անցկացրեց պաշտպանում ընդդեմ թաիլանդցի Ֆահպրակորբա Ռակիյադջիմայի[48]։ Առաջին ռաունդի կեսերին Պակյաոն նոկդաունի ենթարկեց մրցակցին՝ կատարելով աջթևային կրոս հարված։ Թաիլանդցին ոտքի կանգնեց, իսկ Պակյաոն անմիջապես նետվեց գրոհի, սակայն Ռակիյադջիման լավ էր պաշտպանվում։ Առաջին ռաունդի վերջին Պակյաոն հասցրեց կրկնակի հարված հակառակորդի գլխին, և թաիլանդցին ընկավ, բայց կրկին արագ ոտքի կանգնեց։ Պակյաոն անցավ գրոհի, և հասցրեց ևս մի քանի հարվածներ։ Վերջին աջթևային հարվածից հետո թաիլանդցի բռնցքամարտիկը մեջքի վրա տապալվեց։ Մրցավարը դադարեցրեց հանդիպում։ Ռակիյադջիման փորձեց ցավը անտեսելով ոտքի կանգնել, սակայն նրան խորհուրդ տվեցին պառկել[49]։

2003 թվականի մարտին Պակյաոն անցկացրեց մենամարտ ընդդեմ Ղազախստանի ներկայացուցիչ Սերիժանա Եշմագամբետովայի[50]։ Առաջին ռաուդի վերջին Պակյաոն կատարեց աջթևային կրոս հարված մրցակցի ծնոտին, ինչից հետո Եշմագամբետան ընկավ գետնին։ Նա արագ ոտքի կանգնեց։ Պակյաոն իր ոճով արագ նետվեց գրոհի։ Ղազախը կարողացավ դիմանալ մինչև կոչնազագը։ Չորրորդ ռաունդի սկզբին տեղի ունեցավ «դերերի փոխանակում»։ Ղազախ բռնցքամարտիկը ձախ ձեռքի հուկ հարված հասցրեց Պակյաոի ծնոտին, ինչից հետո նա ընկավ և արագ կանգնեց։ Հակառակորդը հարձակվեց Պակյաոի վրա, սակայն չկարողացավ հարված հասցնել։ Հինգերորդ ռաունդի կեսերին Պակյաոն աջ ձեռքի հուկ հարված հասցրեց մրցակցի ծնոտին։ Ղազախը ընկավ և կրկին արագ ոտքի կանգնեց։ Պակյաոն անցավ գրոհի և հասցրեց ծանր հարվծներ Եշմագամբետովայի գլխին, որոնցից հետո նա ընկավ պարանների վրա։ Մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Ղազախը միանգամից վեր թռավ և դժգոոհեց մենամարտը դադարեցնելու համար[51]։

2002 թվականի հուլիսին Պակյաոն հանդիպեց մեքսիկացի Էմանուել Լուսերոի հետ[52]։ Երրորդ ռաունդի սկզբին Պակյաոն աջ ձեռքով կատարեց հուկ հարված հակառակորդի գլխին։ Լյուսերոն հանկարծակիի եկած ետ-ետ գնաց պարաննեի մոտ։ Այդ պահին մրցավարը մոտեցավ և դադարեցրեց հանդիպումը։ Այդ պահին Լյուսերոն ընկավ ծնկի իջավ; Նա ոտքի կանգնեց, սակայն մրցավարի հետ վիճելու փերձ չարեց[53][54]։

Կիսաթեթևքաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Անտոնիո Բարրերոյի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի նոյեմբերին Պակյաոն հանդիպեց մեքսիկացի Մարկո Անտոնիո Բերրեյրոի հետ[55]։ Առաջին ռաունդի սկզբին Պակյաոն կատարեց ձախթևային կրոս հարված, սակայն չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ ընկավ։ Մրցավարը նոկդաուն արձանագրեց։ Ֆիլիպինցին չհամաձայնվեց նրա հետ։ HBO հեռուստաալիքի մեկնաբան Լարրի Մերչանտը կրկնությունը նայելու ժամանակ ասաց, որ Բարեյրոն հարված չի կատարել[56]։ Այդ պատշառով դա նոկդաուն չէ։ Երրորդ ռաունդի սկզբին Պակյաոն կրկնակի հարված կատարեց մրցակցի գլխին և մեքսիկացին նստեց ռինգի հատակին։ Նա ոտքի կանգնեց ութերորդ հաշվի ժամանակ։ Պակյաոն հարձակվեց գրոհելու, բայց Բարրերը ինքը սկսեց հարձակվել։ Համեմատաբար ավելի շատ էր գրոհում, սակայն արդյունքում նա ոչ մի հարված չկատարեց։ Տասնմեկերորդ ռաունդի սկզբին Պակյաոն կրկնակի հարված կատարեց, վերջինս ընկավ ծնկների վրա, և վեր կացավ յոթերորդ հաշվի ժամանակ։ Պակյաոն միանգամից գնաց հարձակման։ Մի քանի րոպե անց Բարրերոյի կողմը մրցավարին խնդրում էր դադարեցնել մենամարտը[57]։

2004 թվականի մայիսին Պակյաոն հանդիպեց WBA և IBF վարկածով կիսաթեթև քաշային կատեգորիայի չեմպիոն Խուան Մանուել Մարկեսի հետ[58]։ Առաջին ռաունդի կեսերին Պակյաոն ձախթևային հարված հասցրեց մրցակցի ծնոտին՝ տախալելով նրան գետնին։ Մարկեսը անմիջապես ոտքի կանգնեց։ Պակյաոն հասավ գրոհի։ Մեքսիկացին անսպասելի հակագրոհի անցավ։ Պակյաոն օգտվելով այդ առիթից ձախ ձեռքի ծնոտին հասցված հարվածով նոկդաունի ուղարկեց մրցակցին։ Մարկեսը կրկին ոտքի կանգնեց։ Պակյաոն նրան սեղմեց անկյունում և սկսեց հարվածներ հասցնել, և Մերկեսը կրկին անգամ ընկավ։ Այս անգամ Մարկեսը արա ոտքի չկանգնեց։ Մարկեսը մի կերպ դիմացավ մինչև կոչնազագնը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարները հաշվել էին, որ մարկեսը հետագա ռաունդներում հավասարեցրել է հաշիվը և արձանագրեցին ոչ-ոքի[59][60]։

2004 թվականի մայիսին Պակյաոն հանդիպեց թաիլանդցի բռնցքամարտիկ Նարինգրիտ Պիրանգայի հետ։ Մենամարտը անցավ Պակյաոի միանձնյա առաջատարությամբ և նա շատ արագ հաղթող ճանաչվեց[61]։

Երկրորդ կիսաթեթև քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Մորալեսի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մարտին Պայկաոն Հանդիպել է մեքսիկացի Էրիկ Մորալեսի հետ։ Մենամարտը ընթանում էր ագրեսիվ կերպով։ Հինգերորդ ռաունդի կեսերին գլուխներով հրեցին միմյանց բռնցքամարտիկները, ինչց հետո Պակյաոի աչքը վնասվեց։ Մրցավարը նրան ուղարկեց բժշկի մոտ։ Բշիշկը թույլ տվեց նրան շարունակել մենամարտը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին Էրիկ Մորալեսին[62][63]։

Էրիկ Մորալեսի հետ երկրորդ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարին տեղի ունեցավ Էրիկ Մորալեսի և Մեննի Պակյաոի ռևանշ մենամարտը։ Տասներորդ Ռաունդի վերջին Պակյաոն կատարեց ձախթևային կրոս հարված Մորալեսի գլխին, ինչից հետո նա ընկավ հատակին[64]։ Նա դժվարությամբ իններորդ հաշվի ժամանակ ոտքի կանգնեց։ Պակյաոն միանգամից հասցրեց մի շարք հարվածներ, որոնցից հետո Մորալեսը երկրորդ անգամ ընկավ։ Այս անգա մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Մորալեսը չվիճեց[65]։

Օսկար Լարիոսի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսին Մեննի Պակյաոն հանդիպեց մեքսիկացի Օսկար Լարիոսի հետ[66]։ Յոթերորդ ռաունդի սկզբին Պակյաոն ձախթևային կրոս հարված հասցրեց մրցակցին։ Լարիոսի ոտքերը թուլացան և նա ընկավ գետնին, բայց միանգամից բարձրացավ։ Մարտի վերսկսումից հետո Պակյաոն չկարողացավ զարգացնել մենամարտը։ Տասներկուերորդ ռաունդի վերջին Պակյաոն կատարեց մի քանի կրոս հարված Լարիոսի գլխին, որոնցից հետո մեքսիկացին ընկավ հատակին։ Լարիոսը ոտքի կանգնեց հինգերորդ հաշվի ժամանակ։ Ֆիլիպինցին այլևս չփորձեց գրոհ սկսել։ Տասներկուերորդ ռաունդի ավարտից հետո ամբողջ մրցավարական անձնակազմը հաղթանակը տվեցի Պակյաոին։

Էրիկ Մորալեսի հետ երրորդ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի նոյեմբերին կայացավ երրորդ մենամարտը Էրիկ Մորալեսի և Մեննի Պակյաոի միջև։ Երկրորդ ռաունդի կեսերին Մորալեսը նետվեց գրոհի և բաց թողեց հանդիպակաց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին, ինչից հետո իջավ ծնկների վրա։ Նա միանգամից ոտքի կանգնեց։ Երրորդ ռաունդի կեսերին Պայաոն նետվեց գրոհի և հասցրեց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին։ Այնուհետև Պակյաոն սեղմեց նրան պարաններին և հասցրեց հարվածներ։ Մորալեսը ընկավ հատակին։ Ոտքի կանգնելուց հետո, Պակյաոն միանգամից հարձակվեց։ Մորալեսը ընդամենը կարողանում էր փախչել Պակյաոի գրոհներից։ Քիչ անց Պակյաոն կրոս հարվածով տապալեց Մորալեսին, ինչից հետո նա չկարողացավ ոտքի կանգնել տասը վայրկյանում, բայց մրցավարը արդեն դադարեցրել էր մենամարտը։

Խորխե Սոլիսի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլին Պակյաոն ռինգ է դուրս գալիս ընդդեմ մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Սոլիսի դեմ։ Ութերորդ ռաունդի սկզբին Պակյաոն ձախ ձեռքի օպերկոտ հարված հասցրեց Մեքսիկացի բռնցքամարտիկի ծնոտին, և նա ընկավ։ Մրցավարը նոկդաուն հաշվեց։ Պակյաոն նրա ոտքի կանգնելուց հետո արագ գրոի անցնելով՝ մի շարք հարվածներ հասցրեց նրա գլխին։ Սոլիսը ընկավ և չհասցրեց տասը վայրկյանի ընթացքում ոտքի կանգնել[67]։

Մարկո Անտոնիո Բարերի հետ երկրորդ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերին կայացավ Մեննի Պակյաոի և Մարկո Անտոնիո Բարերի երկրորդ մենամարտը։ Տասնմեկերորդ ռաունդի վերջին Պակյաոն հասցրեց մեծ քանակությամբ դիպուկ հարվածներ Բարերի գլխին։ Տասներկուերորդ ռաունդին Բարերը անթույլատրելի հարված կատարեց, որի պատճառով մրցավարը նրանից միավորներ հանեց։ Տասներկու ռաունդների արդյունքում դատավորները միաձայն հաղթանակը տվեցին Պակյաոին[68][69]։

Մարկեսի հետ երկրորդ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտ ամսին կայացավ Մեննի Պայաոի և Խուան Մանել Մարկեսի միջև երկրորդ մենամարտը[70]։ Երրորդ ռաունդի հանդիպակաց հուկով հարվածեց Մարկեսի ծնոտին։ Մեքսիկանցին ևնկավ։ Նա բարձրացավ չորրորդ հաշվի ժամանակ։ Պակյաոին ժամանակը չբավականացրեց նոր գրոհներ կազմակերպելու համար։ Տասներորդ ռաունդի սկզբին Պայաոն կողային հարված հասցրեց Մարկեսի ծնոտին։ Մարկեսի ոտքերը խաչվեցին, սակայն նա ոտքի վրա մնաց։ Մենամարտի ավարտից հետո դատավորները տարբեր որոշումներով հաղթանակը Պակյաոին տվեցին[71]։

Թեթև քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեվիդ Դիասի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Մեննի Պակյաոն ռինգ դուրս եկավ ընդդեմ WBC վարկածով թեթևքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Դեվիդ Դիասի[72][73]։ Պակյաոն ամբողջ մենամարտի ընթացքում ճնշում էր Դեվիդին։ Իններորդ ռաունդին նա կատարեց ջեբ հարված, իսկ հետո ձախթևային հանդիպակաց հուկ Դիասի ծոնտին։ Ամերիկացին ընկավ հատակին։ Մրցավարը միանգամից դադարեցրեց մենամարտը։ Դիասը պառկած մնաց գետնին մոտ մեկ րոպե[74]։

Կիսամիջին քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Դե Լա Հոյեյի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերին կայացավ մենամարտ Մեննի Պակյաոի և Օսկար Դե Լա Հոյեյի միջև։ Պակյաոն իր դեբյուտն էր նշում այդ քաշային կատեգորիայում։ Մինչ մենամարտը բոլորը ասում էին, որ ամերիկացին հեշտությամբ կհաղթի Պակյաոին։ Սակայն մենամարտը փոխեց բոլորի կարծիքները։ Պակյաոն նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։ Նա ավելի շատ ծարժվում էր և հաճախ դիպուկ հարվածներ հասցնում։ Օսկար Դե Լա Հոյեյը չէր հասցնում արձագանքել Պակյաոի գրոհներին։ Յոթերորդ և ութերորդ ռաունդիներին Օսկարը բաց թողեց մի շարք ընդգծված հարվածներ։ Ութերորդ ռաունդին հաջորդող ընդմիջման ժամանակ Օսկար Դե Լա Հոյեյի կողմը որոշեց հրաժարվել շարունակել մենամարտը[75]։

Առաջին կիսամիջին քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկկի Հատտոնի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ռաունին Պակյաոն երկու ագամ մրցակցին նոկդաունի ենթարկեց, սակայն բրիտանացին ի վիճակի եղավ ոտքի վրա մնալ և ավարտել ռաունդը։ Երկրորդ ռաունդի վերջին վայրկյանին Պակյաոն ձախ կողային հարվածով ենթարկեց նոկաուտի։ Որը համարվեց 2009 թվականի լավագույն նոկաուտը[76][77][78]։

Կիսամիջին քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգել Քոթթոյի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ռաունդում հավասար կռիվ էր ընթանում, բայց արդեն երկրորդ ռաունդում Պակյաոն ամբողջությամբ նախաձեռնությունը իր վրա վերցրեց։ Երրորդ ռունդու Պակյաոն Քոթթոյին նոկդաունի ենթարկեց։ Պակյաոն ճնշում էր մրցակցին ամբողջ մենամարտի ընթացքում, և տասներկուերորդ ռաունդի սկզբին ֆիլիպինցու մի շարք հարվածներից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը՝ արձանագրելով տեխնիկական նոկաուտ։ Հետագայում Պակյաոն խոստովանել է, որ դա իր ամենադժվար մենամարտն է եղել[79]։

Ջոշուա Կլոտտիի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրելով Պակյաոի նախկին մենամարտերը, Ջոշուա Կլոտտին մենամարտի համար ընտրեց պաշտպանողական մարտավարությունը։ Չորրորդ ռաունդում Մեննի Պակյաոն նորեկին փորձեց՝ կատարելով երկու ձեռքերով միաժամանակ հարված։ Համարյա թե ամբողջ մենամարտի ընթացքում, Պակյաոն արագ շարժումներով և հարվածներով կոտրում է Կլոտտիի պաշտպանությունը։ Տասներկուերորդ ռաունդի ավարտին Պակյաոն հարձակվեց մրցակցի վրա, սակայն ադյ պահին հնչեց կոչնազագը։ Սպասվածի պես՝ Պակյաոն խոշոր հաշվով հաղթեց մրցակցին։

Առաջին միջին քաշային կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Մարգարիտոի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ ամբողջ մենամարտի ընթացքում առավելությունը Պակյաոի կողմն էր, նա չկարողացավ նոկաուտի ենթարկել մրցակցին; Բացի այդ, վեցերորդ ռունդում, գտնվելով պարանների մոտ, ծանր հարված ստացավ լյարդին, ինչով վախեցրեց իր երկրպագոներին։ Այդ հարվածը դարձավ միակ վտանգավոր:

Մարգարիտոն ստացել է ուժեղ պատռվածք աչքի տակ, որի հետ կապված Պակյաոն նույնիսկ խնդրել էր դադարեցնել մենամարտը, սակայն դատավորը թույլատրեց բռնցքամարտիկներին անցկացնել բոլոր 12 մենամարտերը:

Պակյաոն գրավեց տիտղոս իր համար ութերորդ քաշային կատեգորիայում: Դատական հաշիվների թուղթը՝ 120:108, 118:110, 119:109:

Վերադարձ միջին քաշային կատեգորիային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենամարտ Սեյն Մոսլիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքը՝ մենամարտը, շատ առումներով չարդարեցրեց երկրպագուների սպասելիքները: Շլացուցիչ մենամարտի փոխարեն դիտորդները տեսան միանման մարտավարական դիմակայություն, որը ավելի շատ հիշեցնում էր ընկերական սփարինգի, քան չեմպիոնական մենակարտի: Երկու մենամարտերի «նշանափորձումից» հետո Պակյաոն ամբողջությամբ տիրապետեց ռինգի ձեռներեցությանը, ինչի արդյունքում բոլոր դատավորները հաղթանակը տվեցին ֆիլիպինցուն։

Ջեսսի Վարգասի հետ մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի հինգին Պակյաոն հաղթեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն ամերիկացի Ջեսսի Վարգասին։ Պակյաոն առաջին իսկ վայրկյաններից սկսեց աշխատել աշխուժերոն։ Երկրորդ ռաունդում ֆիլիպինցին Վարգասին ենթարկեց նոկդաունի, բայց ամերիկացին արագ ոտքի կանգնեց և շարունակեց մենամարտը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարական կազմը միաձայն հաղթանակը տվեց Պակյաոին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից ամուսնացած է Ջինկի Պակյաոի հետ։

Ռինգից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դեկտեմբերին Պակյաոն «Lisensyadong Kamao» ֆիլմում խաղաց Violett-ի դերը։ 2008 թվականին Պակյաոն նկարահանվել է «Հրամանատարի որդին» ֆիլմում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Պակյաոն ցացաբերում է ակտիվ քաղաքական գործունեության։

2010 թվականին նա հաղթել է Կոնգրեսի ընտրություններում։ Պակյաոն միակ միլիարդերն է Ֆիլինների ստորին պալատում։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 1,69 միլիարդ ֆիլիպինյան պեսո (մոտ 38 միլիոն դոլար)[80][81]։

2016 թվականին նա հրապարակայնորեն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «Եթե մենք թույլ տանք միասեռ ամուսնությունների իրականացմանը, ապա մենք ավելի վատը կլինենք քան կենդանիները»[82][83]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. As in most Philippine languages
  2. «Here's Why Manny Pacquiao Is The Greatest Boxer Of All Time (Videos)». Evolve MMA Singapore. Վերցված է May 2, 2016-ին.
  3. Mark Lamport-Stokes (November 14, 2010). «Eighth world title gives Pacquiao unique status». Reuters. Վերցված է November 14, 2010-ին.
  4. «The Lineal Boxing World Champions». The Cyber Boxing Zone Encyclopedia.
  5. «Pacquiao Rebounds, Decisions Bradley». Queensberry Rules. Վերցված է May 2, 2016-ին.
  6. Jake Donovan. «Manny Pacquiao's Return Is For The Love Of The Game». Boxing Scene.
  7. Мэнни Пакьяо будет удостоен награды «Боксёр десятилетия». // Чемпионат.com
  8. Himmer, Alastair (June 5, 2010). «Pacquiao named fighter of the decade». Reuters.
  9. «History of the Lineal World Championships». The Lineal Champs. Վերցված է May 3, 2016-ին.
  10. MJ Law (February 13, 2013). «Hey dude, who's the Champ?». The Lineal Champs. Վերցված է May 3, 2016-ին.
  11. Jake Emen. «Weight Divisions History & Guide». ProBoxing-Fans. Վերցված է July 6, 2016-ին.
  12. «canadastarboxing.com, Profile and Bio». Canadastarboxing.com. Արխիվացված է օրիգինալից March 29, 2010-ին. Վերցված է May 9, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Davies, Gareth A (April 30, 2009). «Boxer Manny Pacquiao looks beyond the ring to politics after Ricky Hatton fight». The Daily Telegraph. London. Վերցված է May 12, 2010-ին.
  14. Kalaf, Samer (December 10, 2012). «Manny Pacquiao's Mom Thinks He Lost Because He's No Longer A Catholic». Deadspin. Gawker Media. Վերցված է April 14, 2014-ին.
  15. Ellis, Mark (April 30, 2015). «When Boxing Champion Manny Pacquiao Saw Angels and Heard God's Voice». Charisma News. Վերցված է July 10, 2016-ին.
  16. Howard Chua-Eoan and Ishaan Tharoor (November 16, 2009). «The Meaning and Mythos of Manny Pacquiao». Time.com. Time (magazine). Վերցված է March 15, 2010-ին.
  17. Jerry E. Esplanada (February 22, 2007). «Pacquiao 'graduates' from high school». Inquirer.net. Philippine Daily Inquirer. Արխիվացված է օրիգինալից February 23, 2013-ին. Վերցված է March 15, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Can Prof. Roach teach this brave Pinoy slugger?». inquirer.net. Արխիվացված է օրիգինալից December 19, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Ring Ratings Pound for Pound November 24, 2014 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից December 8, 2014-ին. Վերցված է 2014-11-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), The Ring Արխիվացված Դեկտեմբեր 8, 2014 Wayback Machine.
  20. «Manny Pacquiao – Bio (under Amateur, Personal Background section)». Toprank.com. Արխիվացված է օրիգինալից May 11, 2011-ին. Վերցված է May 9, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «GMANews.tv, After 'bittersweet' victory, Pacman rules violent sport». Gmanews.tv. November 16, 2009. Վերցված է May 9, 2011-ին.
  22. «GMANews.tv, After 'bittersweet' victory, Pacman rules violent sport». Gmanews.tv. November 16, 2009. Վերցված է May 9, 2011-ին.
  23. Nigel Collins (August 29, 2016). «LONG READ: Understanding the Manny Pacquiao Phenomenon». Boxing News Online. Վերցված է September 21, 2016-ին.
  24. Rivers, Jeff (July 23, 2008). «Manny Pacquiao: Conquering the Boxing World». The Scores Report. Վերցված է September 26, 2008-ին.
  25. Anson Wainwright (November 19, 2009). «Three Ages of Pacquiao». 15Rounds.com. Վերցված է May 17, 2010-ին.
  26. «The Lineal Featherweight Champions». The Cyber Boxing Zone Encyclopedia.
  27. «reviewjournal.com, Márquez, Pacquiao brawl to draw». Reviewjournal.com. May 9, 2004. Վերցված է May 9, 2011-ին.
  28. «Manny Pacquiao vs Erik Morales 2». Boxstat.co. Վերցված է 7 May 2017-ին.
  29. «Erik Morales Boxing Record». Boxstat.co. Վերցված է 7 May 2017-ին.
  30. «Manny: This is all for you». Philippine Daily Inquirer. July 3, 2006. Արխիվացված է օրիգինալից March 9, 2007-ին.
  31. «PGMA fetes Pacquiao anew; confers Order of Lakandula». Op.gov.ph. Վերցված է May 9, 2011-ին.(չաշխատող հղում)
  32. «Pacquiao destroys Morales!». Fightnews.com. November 19, 2006. Արխիվացված է օրիգինալից July 3, 2007-ին. Վերցված է September 4, 2007-ին.
  33. Danseco, Rey. «Golden Boy to sue PacMan; Filipino ring idol No. 2 pound-for-pound». ABS-CBN Interactive. Արխիվացված է օրիգինալից March 30, 2007-ին. Վերցված է September 4, 2007-ին.
  34. «Ratings and championship policy». The Bible of Boxing. The Ring. Արխիվացված է օրիգինալից August 8, 2007-ին. Վերցված է September 4, 2007-ին.
  35. «Donaire, Condes make it to Ring Magazine ratings». GMANews.TV. July 13, 2007. Վերցված է September 4, 2007-ին.
  36. Reyes, Marc Anthony (November 13, 2007). «WBC honors Pacquiao as 'Champ Emeritus'». Philippine Daily Inquirer. Արխիվացված է օրիգինալից January 25, 2008-ին. Վերցված է November 13, 2007-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. «The Lineal Junior Lightweight Champions». The Cyber Boxing Zone Encyclopedia.
  38. «Guzman beats Soto, wants Pacquiao next». Philippine Daily Inquirer. November 19, 2007. Արխիվացված է օրիգինալից June 21, 2008-ին. Վերցված է January 11, 2009-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. Natividad, Ivan (July 2, 2008). «Manny Pacquiao WBC Lightweight Title Coverage». AsianWeek. Արխիվացված է օրիգինալից September 29, 2008-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  40. Rafael, Dan (June 29, 2008). «All hail the new king». ESPN.
  41. «Pacquiao-Diaz: Post Fight Press Conference». Secondsout.com. June 29, 2008. Վերցված է August 10, 2011-ին.
  42. «Pacquiao declared 'people's champ,' envoy to Games». Inquirer.net. August 7, 2008. Արխիվացված է օրիգինալից July 30, 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. «Pacquiao TKOs De La Hoya». Philippine Daily Inquirer. December 7, 2008. Արխիվացված է օրիգինալից July 30, 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  44. «Pacquiao TKOs De La Hoya». Philippine Daily Inquirer. December 7, 2008. Արխիվացված է օրիգինալից July 30, 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  45. «Longest training for Pacquiao's 'greatest fight'». Philippine Daily Inquirer. August 30, 2008. Արխիվացված է օրիգինալից July 23, 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  46. «Pacquiao Decorated with Legion of Honor». Inside Sports. December 22, 2008. Արխիվացված է օրիգինալից July 9, 2012-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  47. Davies, Gareth (January 21, 2009). «Manny Pacquiao and Ricky Hatton superfight 'off' as Filipino refuses deal». The Daily Telegraph. London.
  48. «Pacquiao-Cotto tops Mayweather in PPV». Sports.espn.go.com. November 20, 2009. Վերցված է August 10, 2011-ին.
  49. Arroyo confers Order of Sikatuna to boxing champ Pacquiao. Sports.inquirer.net (November 20, 2009). Retrieved on May 19, 2012. Արխիվացված Հուլիս 23, 2013 Wayback Machine
  50. Mitchell, Kevin (December 4, 2009). «Manny Pacquiao lines up $50m feast of a fight with Floyd Mayweather». The Guardian. London.
  51. «GMANews.TV, Bob Arum calls Pacquiao-Mayweather fight dead». Արխիվացված է օրիգինալից August 4, 2012-ին. Վերցված է 2009-12-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն). Gmanews.tv (December 25, 2009). Retrieved on May 19, 2012.
  52. «Pacquiao firm on 30-day blood test limit». Philippine Daily Inquirer. December 27, 2009. Արխիվացված է օրիգինալից February 5, 2015-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  53. «Mayweather, Pacquiao camps argue drug-testing points». Los Angeles Times. December 22, 2009.
  54. GMANews.TV, Promoter says Pacquiao-Mayweather likely off. Gmanews.tv (December 24, 2009). Retrieved on May 19, 2012. Արխիվացված Մարտ 31, 2010 Wayback Machine
  55. kaha? says: (June 12, 2010). «Golden Boy Confirms Mega Fight Close To A Done Deal». Sportslivestreams.com. Արխիվացված է օրիգինալից July 16, 2011-ին. Վերցված է August 10, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  56. «Manny Pacquiao agreed to drug testing all the way to the fight». Boxingnews24.com. Վերցված է August 10, 2011-ին.
  57. Davies, Gareth A (July 20, 2010). «Floyd Mayweather Jr denies involvement in talks over super-fight with Manny Pacquiao». The Daily Telegraph. London. Վերցված է August 10, 2011-ին.
  58. «Mayweather adviser denies Pacquiao deal». Sports.inquirer.net. July 21, 2010. Արխիվացված է օրիգինալից July 23, 2010-ին. Վերցված է August 10, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  59. «HBO's Greenburg says there WERE negotiations». The Ring. July 26, 2010. Արխիվացված է օրիգինալից July 28, 2010-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  60. «Mayweather exposed as chicken». Yahoo! Sports. July 27, 2010.
  61. «Pacquiao formally receives Congressional medal of distinction». U.S. News Las Vegas. November 22, 2010. Վերցված է May 28, 2011-ին.
  62. «Pacquiao beats Mosley to retain WBO crown». Inquirer.net. May 8, 2011. Արխիվացված է օրիգինալից May 12, 2011-ին. Վերցված է May 8, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  63. «Cramps prevented Pacquiao from scoring KO». Inquirer.net. May 8, 2011. Արխիվացված է օրիգինալից May 11, 2011-ին. Վերցված է May 8, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  64. Smith, Tim (November 13, 2011). «Judges KO Pacquiao foe». Daily News. New York.
  65. «Pacquiao wants rematch with Bradley». Fox Sports Net. Associated Press. June 20, 2012. Վերցված է June 21, 2012-ին.
  66. Velin, Bob (April 13, 2014). «Manny Pacquiao leaves no doubt, beats Timothy Bradley». USA Today. Վերցված է April 13, 2014-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  67. «Manny Pacquiao knocks down Chris Algieri six times in lopsided decision win». sports.yahoo.com. Վերցված է November 23, 2014-ին.
  68. «New Stats Show Floyd Mayweather Didn't Win Fight Against Manny Pacquiao». The Inquisitr News. Վերցված է May 2, 2016-ին.
  69. «REVEALED: Mayweather fortunate to beat Pacquiao by unanimous decision». Daily Mail. London. May 11, 2015.
  70. «Floyd Mayweather caught using illegal IV injections day before win over Manny Pacquiao! – Daily Mail Online». Mail Online. September 10, 2015. Վերցված է May 2, 2016-ին.
  71. «Floyd Mayweather denies wrongdoing for IV before Manny Pacquiao fight». ESPN.com. Վերցված է May 2, 2016-ին.
  72. Peter Gilbert. «Manny Pacquiao: Timothy Bradley will be my last fight». Sky Sports. Վերցված է May 2, 2016-ին.
  73. «Pacquiao explains why he selected Bradley for April 9th fight». Boxing News 24. Վերցված է May 2, 2016-ին.
  74. «Bello formally petitions Comelec to stop Manny Pacquiao fight on April 9 against Bradley». Sports Interactive Network Philippines. Associated Press. February 22, 2016. Արխիվացված է օրիգինալից February 25, 2016-ին. Վերցված է February 23, 2016-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  75. Dino Maragay (July 12, 2016). «Pacquiao planning to file Senate leave to fight, says Arum». Philstar. Վերցված է July 23, 2016-ին.
  76. «Amir Khan's fight against Manny Pacquiao 'called off'». ITV News (անգլերեն). Վերցված է 2017-03-08-ին.
  77. «Deal 'dead' for announced Pacquiao-Khan fight». ESPN.com. Վերցված է 2017-03-08-ին.
  78. «Amir Khan-Manny Pacquiao's proposed UAE fight 'dead' - promoter Bob Arum». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017-03-08. Վերցված է 2017-03-08-ին.
  79. Gallo, D. J. (2017-07-02). «Jeff Horn stuns Pacquiao in WBO welterweight world title fight – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017-07-02-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 65 (օգնություն)
  80. Boxer Manny Pacquiao endorses Duke Aiona for governor. KITV (October 14, 2014). Retrieved on October 6, 2015. Արխիվացված Դեկտեմբեր 9, 2014 Wayback Machine
  81. Manny Pacquiao: 'I helped' Jerry Brown and Nevada's Harry Reid win elections – latimes.com. Latimesblogs.latimes.com (November 3, 2010). Retrieved on July 1, 2012.
  82. Espejo, Edwin (October 5, 2015). «It's official: Pacquiao running for senator». Rappler. Վերցված է February 9, 2016-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  83. «Boxing Great Manny Pacquiao Wins Senate Seat In The Philippines». NPR.org. May 19, 2016. Վերցված է August 22, 2016-ին.