Մասնակից:Pandukht/Արխիվ/2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան շնորհավոր, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքես հոդվածի քննարկմանը:--6AND5 (քննարկում) 22:09, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շուտով կպատասխանեմ, հարգելի 6AND5:6AND5--֎ Պանդուխտ 15:10, 1 Հունվարի 2015 (UTC)

2014 թ. տարվա հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Pandukht, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:22, 11 Հունվարի 2015 (UTC)

Արմեն Հովահաննիսյանի զոհվելու օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեւ Ձեզ: Արմեն Հովհաննիսյան (զինվորական) հոդվածում մահվան օր է նշված հունվարի 20-ը: Համացանցում շրջանառվում է հունվարի 19-ը: Ո՞րն է ճիշտը: ԱյգեՊան (քննարկում) 07:15, 20 Հունվարի 2015 (UTC)

Բարև Ձեզ, չգիտեմ, պետք է ճշտել սկզբնական աղբյուրներից:--֎ Պանդուխտ 14:52, 22 Հունվարի 2015 (UTC)

Քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարև ձեզ հարգելի Պանդուխտ, ինչպե՞ս եք: Ըստ այս օրենքի քվեարկել կարող են վերջին 30 օրվա ընթացքում 33 և ավել խմբագրում ունեցող մասնակիցները: Հ.Գ. Քվյարկության էջ չծանրաբեռնելու համար գրում եմ այստեղ: Հարգանքներով՝ --Աշոտ1997 (քննարկում) 20:51, 14 Փետրվարի 2015 (UTC)

Շնորհակալություն, Աշոտ ջան:--֎ Պանդուխտ 20:53, 14 Փետրվարի 2015 (UTC)

Հայկական անձնանունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարև, Պանդո՛ւխտ ջան, Հայկական անձնանուններ կատեգորիայում նկատեցի, որ սևագրումտ դեռ 2014 թվականից սկսել էս այս ցանկի ստեղծման աշխատանքները: Այժմ ի՞նչ ես առաջարկում անենք--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:15, 30 Մարտի 2015 (UTC)

Բարև, ԱշոտՏՆՂ ջան: Քո ցանկը ինձ շատ դուր եկավ: Ժամանակս հիմա, ցավոք, թույլ չի տալիս քիչ թե շատ ակտիվ լինել Վիքիպեդիայում, ուստի ճիշտ եմ համարում որ դու շարունակես այդ ցանկը, քանի որ շատ հիմնարար ես այն անում, իսկ ես էլ ու մյուս մասնակիցներն էլ հետագայում՝ երբ այն վերջացնես, կաշխատենք հավելյալ տեղեկություններ ավելացնել: --֎ Պանդուխտ 20:09, 30 Մարտի 2015 (UTC)
Շատ լավ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:37, 30 Մարտի 2015 (UTC)

Շնորհավոր Սուրբ Զատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...: Շնորհավոր Սուրբ Զատիկ :-)--Νοραγρ (συζήτηση) 11:34, 5 Ապրիլի 2015 (UTC)
  • Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: --֎ Պանդուխտ 12:00, 5 Ապրիլի 2015 (UTC)

կենդանի անձ ոչ ազատ պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Pandukht ջան, ո՞նց ես, գիտես ըստ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի կենդանի անձանց լուսանկարները չի կարելի օգտագործել ոչ ազատ արտոնագրով, խոսքը Պատկեր:Araik Khandoyan.jpg այս պատկերի մասին է, պետք է ազատ արտոնագրով պատկեր գտնես, այս մեկը ջնջման է ենթակա։ --ERJANIK քննարկում: 07:00, 11 Ապրիլի 2015 (UTC)

չգիտեմ ինչու չարձագանքեցիր Pandukht ջան։ --ERJANIK քննարկում: 11:50, 24 Ապրիլի 2015 (UTC)
Բարև, Երջանիկ ջան: Կներես, կարդացի՝ խառնեի, մոռացա պատասխանեմ: Դե որ չի համապատասխանում ջնջի, ինչ ասեմ: Այդ մարդու այլ նկար ես չունեմ :) --֎ Պանդուխտ 00:15, 25 Ապրիլի 2015 (UTC)

Առաջին ատյանի իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան, ողջույն։ Առաջին ատյանի իրավասություն հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Խնդրում եմ մի քանի նախադասություն ավելացրու, որպեսզի ստիպված չլինենք ջնջել։ --Մասնակից:GeoO/Ս 07:31, 26 Ապրիլի 2015 (UTC)

  1. GeoO ջան, բարև: Վիքիպեդիայում հոդվածը գրելիս մենք չենք դառնում այդ հոդվածի որևի հեղինակային իրավունքի տերը՝ այն անցնում է հանրությանը: Ինչքանով որ ես կարող եմ բարելավել այդ հոդվածը՝ նույնքանով էլ դու կամ էլ մեկ այլ մասնակից կարող է դա անել: Որևէ հոդված «կցված» չէ կոնկրետ մասնակցի անունից, նույնիսկ եթե այդ մասնակիցն է այն գրել: Սա առաջինը:
  2. Երկրորդը: Այդ հոդվածը ես գրել եմ դեռ 3 տարի առաջ, երբ ՀՎ-ն այսքան զարգացած չէր և նույնիսկ նման «հոդվածների» կարիք կար վակուումը լրացնելու համար: Սովորաբար, վիքիներիում նման տիպի հոդվածները չեն ջնջում, այլ բոլորի ուժերով լրացնում են, քանի որ այն բավականին հին է և դրա ջնջելը կամ մեկի վրա թողնելը սխալ է համարվում:
  • Ելնելով վերոնշյալ երկու կետերից և հիշատակված քաղաքականությունից ես այդքան էլ ճիշտ չեմ համարում քո ուղերձի հենց ինձ որպես հասցեատիրոջ նշելը, քանի որ բոլորս էլ նույնպես պարտավոր ենք բարելավել այդ հոդվածը: Ես հույսով եմ, որ դու հասկացար ինչ եմ ասում՝ ես ոչ թե զլանում եմ հոդվածը բարելավելուց, այլ ընդգծում եմ տվյալ քաղաքականությունը: --֎ Պանդուխտ 00:58, 27 Ապրիլի 2015 (UTC)

Խնդրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Պանդուխտ ջան։ Խնդրում եմ նայել այս և այս քննարկումները և հայտնել կարծիքդ, թե որ տարբերակը պետք է մնա, որպեսզի կարողանամ կողմնորոշվել որպես ադմինիստրատոր։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 06:24, 31 Մայիսի 2015 (UTC)

Գրեցի, Լիլիթ ջան:--֎ Պանդուխտ 10:33, 31 Մայիսի 2015 (UTC)

Ֆրենկ Կապրա[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Pandukht, մի հատ նայիր Նախագահը (ֆիլմ) հոդվածում Ֆրենկ Կապրայի անունն է նշված, խնդրեմ ուղղես: --ERJANIK քննարկում: 23:26, 9 Հունիսի 2015 (UTC)

Ողջույն, Երջանիկ ջան: Շնորհակալություն ուշադիր լինելու համար:--֎ Պանդուխտ 23:47, 10 Հունիսի 2015 (UTC)

Կածարեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Պանդուխտ ջան։ Խնդրում եմ ուղղել Կածարեթ հոդվածի ծանոթագրության գրքի կաղապարը։--Լիլիթ (քննարկում) 10:39, 14 Հունիսի 2015 (UTC)

Ուղղված է։ Խնդիրը հայերեն վերջակետի մեջ էր։ --Ջեօ 17:21, 14 Հունիսի 2015 (UTC)
Շնորհակալություն :) --֎ Պանդուխտ 18:46, 14 Հունիսի 2015 (UTC)
Շնորհակալություն երկուսիդ էլ, չէի նկատել :) --Լիլիթ (քննարկում) 18:51, 14 Հունիսի 2015 (UTC)

- թե ,[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Pandukht, կապված այս խմբագրման հետ, հոդվածի վերնագրից հետո պետք է դրվի ստորակետ, բայց նման դեպքում էլ կարծում ես որ ավելի ճիշտ է նույնպես ստորակետ օգտագործել?, չնայած ոչ մի կերպ խնդիր չի։ --ERJANIK (քննարկում) 14:37, 30 Հունիսի 2015 (UTC)

Շնորհավորանքներս[խմբագրել | խմբագրել կոդը]

Pandukht ջան, շնորհավորում եմ ադմին ընտրվելու կապակցությամբ, մեզ մոտ կարծես 8 ադմինի վիքիպեդիա լինի :-), միշտ 8 էր՝ քանի տարի, այս տարի 9-ի վրա մի քիչ մնացինք, հիմա էլ էլի, դու 9-րդն ես: Քեզ ադմինական կանաչ ճանապարհ, մեզ՝ խմբագրական կապույտ երկինք, միշտ իմացիր, որ լավ ադմինը խմբագրի հենարանն է ու ապավենը՝ ազատ ու ստեղծագործ մթնոլորտ ստեղծելու համար: Վստահ եմ, որ հույսը կարդարացնես--Հայկ (արաբագետ) 19:35, 1 Հուլիսի 2015 (UTC)

Հարգելի՛ Pandukht, ուրախ եմ քո ադմին դառնալու կապակցությամբ շնորհավորում եմ, մաղթում սառնասրտութություն, համբերություն, 7 չափես 1 կտրես, ուրախ եմ որ քո նման ակտիվ ու մեծ վիքիստաժ ունեցող մասնակիցը դարձավ ադմին։ --ERJANIK (քննարկում) 05:56, 2 Հուլիսի 2015 (UTC)
Շնորհակալություն, հարգելի Հայկ և Երջանիկ: Ես կաշխատեմ արադարացնել սպասելիքները: Ես խնդրում եմ լինել անկեղծ և թափանցիկ՝ ընդունելով և ողջունելով կառուցողական քննադատությունը, որը զարգացման գրավականն է: Ուստի խնդրում եմ յուրաքանչյուր թերությանս դեպքում անպայման արձագանքել և ես կփորձեմ այն շտկել:--֎ Պանդուխտ 09:20, 3 Հուլիսի 2015 (UTC)
Ողջո՜ւյն Պանդուխտ։ Ես էլ կմիանամ շնորհավորանքներին։ Անչափ ուրախ եմ քեզ Վիքիպեդիայում տեսնել որպես ադիմ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։--GarikKh (|~|) 16:03, 6 Հուլիսի 2015 (UTC)
Հիմա նոր շնորհավորում եմ, Պանդուխտ ջան, քանի որ արդեն դրոշակը քոնն է: Չեմ կասկածում, որ լավ ադմին կլինես: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:34, 6 Հուլիսի 2015 (UTC)
Շնորհակալություն, հարգելի GarikKh և Արման Մուսիկյան, կաշխամեմ արդարացնեմ ձեր սպասելիքները:--֎ Պանդուխտ 18:42, 6 Հուլիսի 2015 (UTC)
Ուշացումով, բայց ջերմությամբ` ես էլ եմ միանում շնորհավորանքներին հարգելի Պանդուխտ: --Շեյդի (քննարկում) 16:52, 2 Օգոստոսի 2015 (UTC)

ոչ ընտրյալ հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Pandukht ջան, ոնց ես?, գիտեմ որ շփոթմունք է եղել։ --ERJANIK (քննարկում) 07:45, 16 Հուլիսի 2015 (UTC)

  • Բարև, ERJANIK ջան, այո ռեժիսորը Մեդվեդևան է: Ուղղեցի:--֎ Պանդուխտ 21:27, 17 Հուլիսի 2015 (UTC)
բարև Պանդուխտ ջան, դա էլ կլինի, ուղղակի ես գրում էի ընտրյալ հոդված պիտակի մասին, դրա բանով սխալ ուղղումներ էլ եղավ։ --ERJANIK (քննարկում) 05:23, 18 Հուլիսի 2015 (UTC)
Այո, իհարկե սխալմամբ է հայտնվել: Շնորհակալություն, Երջանիկ ջան:--֎ Պանդուխտ 19:47, 22 Հուլիսի 2015 (UTC)

Ողջույն Պանդուխտ ջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան, կխնդրեի միանաս մեր այս քննարկմանը: Vahe (քննարկում) 11:08, 8 Օգոստոսի 2015 (UTC)

Բարև, Vahe ջան: Կներես, խառն էի, նոր տեսա, եթե արդիական է՝ կմիանամ: --֎ Պանդուխտ 11:00, 25 Օգոստոսի 2015 (UTC)

Խնդիր ստորագրության հետ կապված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Պանդուխտ ջան: Որքան գիտեմ, ըստ կանոնակարգի ստորագրության վրա պետք է լինի հղում դեպի մասնակցային էջ և քննարկման էջ: Եթե ձձեր մոտ բացակայում է քնն. էջ տանող հղումը՝ խնդրում եմ ուղղեք:--Seskfabrega (۞) 10:54, 25 Օգոստոսի 2015 (UTC)

Բարև, Seskfabrega ջան: Վիքիպեդիա:Ստորագրությունում գրված է «ցանկալի է մասնակցի ստորագրությունում քննարկման էջին ակնհայտ հղում լինի»: Ցանկալի է, այսինքն պարտադիր չէ: --֎ Պանդուխտ 10:57, 25 Օգոստոսի 2015 (UTC)
Լավ Պանդուխտ ջան, դե ուրեմն սխալ գիտեի --Seskfabrega (۞) 11:03, 25 Օգոստոսի 2015 (UTC)
Seskfabrega ջան, եթե հստակ նշող կանոն լինի՝ կփոխեմ, ինձ համար խնդիր չէ :) --֎ Պանդուխտ 11:04, 25 Օգոստոսի 2015 (UTC)

Կարճ էջ. Ադրբեջանի զինված ուժերի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի Pandukht/Արխիվ, Ձեր ստեղծած Ադրբեջանի զինված ուժերի օր հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — Արամ Լ.Ս. (քննարկում) 08:51, 27 Օգոստոսի 2015 (UTC)

Հարգելի Արամ Սողոմոնյան ջան, ես ուրախ եմ ձեր այս նախաձեռնության համար և շատ ողջունում եմ այն, բայց մի նրբություն նշեմ, որը համարյա թե ոչ ոք չի նկատում: Վերոնշյալ հոդվածը գրվել է 4 տարի առաջ, երբ ՀՎ-ում համարյա թե բովանդակություն չկար: Մեկ բան է՝ նման զգուշացումը տեղադրել մասնակցի էջում անմիջապես հոդվածը գրելուց հետո մեկ-երկու օր անց, այլ բան է՝ 4 տարի հետո: Հոդվածները չեն պատկանում որևէ մասնակցին, հոդվածները՝ հանրությանն են, հետևաբար հոդվածը բարելավելու պարտավորությունը ոչ թե կոնկրետ մասնակցի վրա է, այլ ամբողջ հանրության և նման կաղապարը 4 տարի անց տեղադրել սխալ է:--֎ Պանդուխտ 10:59, 27 Օգոստոսի 2015 (UTC)
Հարգելի Պանդուխտ, շնորհակալություն Ձեր դիտողությունների համար, սակայն նման պատմություն ունեցող հոդվածի դեպքում դժվար թե իմ դիմումը բոտերին ունենար նման արձագանք: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը:--Արամ Լ.Ս. (քննարկում) 18:38, 27 Օգոստոսի 2015 (UTC)
Հոդվածը նվազագույն ծավալի եմ հասցրել և պիտակը հանել։--Լիլիթ (քննարկում) 04:39, 28 Օգոստոսի 2015 (UTC)

Արագ ջնջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Պանդուխտ ջան։ Նման էջերը դու էլ կարող ես ջնջել :) --Լիլիթ (քննարկում) 13:31, 27 Օգոստոսի 2015 (UTC)

Ողջույն, Լիլիթ ջան: Կներես, մոռացել էի)) --֎ Պանդուխտ 13:33, 27 Օգոստոսի 2015 (UTC)

Ողջույն, ադմին ջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարև, Պանդուխտ: Ինչպես ես? Նկատել ես նման բաները [1], [2], [3], [4], [5],[6]: Սա էլ՝ արգելափակումների մատյանից՝ [7]: ՀԳ. Հայաստանի քարտեզում՝ վերևում, Ջավախքը չես ներառել--Հայկ (արաբագետ) 20:25, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)

Բարև, հարգելի Հայկ: Չեմ հասկանում ի՞նչ քարտեզի մասին է խոսքը: --֎ Պանդուխտ 09:31, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)
Ամենավերևում՝ «սա է Հայաստանը և վերջ»--Հայկ (արաբագետ) 21:46, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)
Հաա, համաձայն եմ՝ Գուգարքի մեծ մասն է պակասում:--֎ Պանդուխտ 22:02, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)