Նախագահը (ռուս.՝ Президе́нт), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 15-ամյա քաղաքական ղեկավարության մասին և այդ տարիներին Ռուսաստանում և արտերկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող Վլադիմիր Սոլովյովի վավերագրական լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմում ընդգրկված է սկսած 1999օգոստոսից մինչև մեր օրերը ժամանակաշրջանը։
«TNS Gallup Media» ընկերության տվյալներով՝ պրեմիերայի օրը Մոսկվայում ֆիլմը դիտել է 18 տարեկանից բարձր 39,1 % բնակչություն[1]։ Քիչ առաջ նման հաջողության է հասել Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ՝ ճանապարհը դեպի Հայրենիք» ֆիլմը[2]։ Այդպիսով, այդ երկու ֆիլմերը դարձել են Ռուսաստանի հեռուստատեսային եթերաշրջանի ամենավարկանիշային նկարները[1]։