Jump to content

Մասնակից:Ofelye-chtchyan 2001/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմական գիտություն, պետությունների խմբավորումների կամ դասակարգերի պատերազմների բնույթի,օրենքների, վարման եղանակների մասին։ ռազմական գիտության տվյալներն օգտագործվում են ռազմական տեսություններ մշակելու ժամանակ։ Ռազմական գիտության կառուցվածքն ու բովանդակությունը կապված է պետության հասարակական կառուցվածքի և տիրապետող գաղափարախոսության հետ։ Ռազմական պատմության և տեսության առաջին ուսումնասիրությունները Երևան են եկել Հին Հունաստանից (Հերոդոտոս, Քսենոփոն, Թուկիդիդես և ուրիշներ)։

Ռազմական գիտելիքների զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Հին Հռոմի մղած պատերազմների փորձի ընդհանրացումը։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում պատերազմներն իրենց նպատակներով և մաշտաբներով սահմանափակ էին, և ռազմատեսական միտքը մեծ զարգացում չի ստացել։ Կենտրոնացված պետությունների կազմավորման (XV—XVI դդ․) ժամանակաշրջանում, երբ սկսել է կիրառվել հրազենը, Երևան են եկել պատերազմներում և ճակատամարտերում հրազենի օգտագործման տեսություններ։ Բուրժական ռազմական գիտությանն առաջացել է XVIII դարում և նրա հիմքերը ձևավորվել են հիմնականում Ֆրանսիաում, բուրժուական մեծ հեղափոխության ընթացքում։ Ռազմական տեսության մեջ կարևոր ներդրում ունեցավ Նապոլեոն I, որը մշակեց և հաջողությամբ կիրառեց ռազմագիտության գործողությունների նոր ձևեր ու եղանակներ։

Ռազմական գիտության մեջ մեծ ներդրում ունեն Պետրոս 1-ը, Պ․ Ա․ Ռումյանցևը, Ա․ Վ․ Սուվորովը, Մ․ Ի․ Կուտուգովը, Ֆ․ Ֆ․ ուշակովը, Գ․ ի․ Բուտակովը, Ի․ Ա․ Միլյուտինը, Պ․ Ս․ Նախիմովը, Ս․ Օ․ Մակարովը և ուրիշներ։ XIXդարում 2-րդ կեսին դրվեցին պրոլետարական, սոցիալիստական ռազմական գիտության հիմքերը։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը առաջինն էին, որ դիալեկտիկական մատերիալիզմը կիրառեցին ռազմական գիտութըան մեջ, գործի զարգացումը վերլուծելու համար։ Մարքսիզմի հիմնադիրները գտան, որ պատերազմն իբրև հասարակական երեվույթ ենթակա է որոշակի օրենքների։Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի աշխատություններում արտահայտված են բազմաթիվ տեսական դրույթներ հեղափոխություններ պայքարում պրոլետարիատի ռազմության մեջ, ստրատեգիայի և տակտիկայի, բանակի կազմակերպական կառուցվածքի, նյութական մատակարարման, հրամանատարական կադրերի դերի մասին են։ Սովետական ռազմական գիտության հիմնադիրը Վ․ Ի․Լենինն է, որը վերլուծեց Փարիզի կոմունայի զինված պայքարի, 1905—1907-ի ռուս հեղափոխության, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ինտերվենցիայի, իմ պերիալիզմի ժամանակաշրջանի պատերազմների փորձը և ցույց տվեց պատերազմները վարելու եղանակներ ընտրելիս ճկունություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914—1918) հետո կենսաբանները ուշադրության հիմնական խնդիր դարձրեցին կայծակնային պատերազմի տեսությունը, Ֆրանսիայում տիրապետող էր դիրքային պատերազմի տեսությունը։ Պաշտպանությունն համարվում էր առավել արդյունավետ հարձակումից,ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում լայն տարածում գտավ «ծովային ուժի» տեսությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939—1945) ցույց տվեց բուրժ․ Ռ․ գ-յան շատ տեսությունների սնանկու թյունը։ Սովետական Ռ․ գ․, որը հիմնվում է մարքս-լենինյան ուսմունքի վրա, 1930-ական թթ․ մշակեց խոր հարձակողա կան օպերացիայի և ճակատամարտի տե սությունը, որոշեց թիկունքի դերը ապա գա պատերազմում։ Սովետական Ռ․ գ-յան մեջ կարևոր ներդրում ունեն Մ․ Վ․ Ֆրուն- վեն, Р․ Մ․ Շապոշնիկովը, Ա․ Ի․ Եգորովը, Հ․ Մ․ Իսակովը, Ի․ Մ․ Կարբիշևը, Մ․ Ն․ Տուխաչևսկին և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի (1941 — 1945) տարիներին սովետական Ռ․ գ․ մշակեց բազմաթիվ տեսական խնդիրներ՝ հակահարձակման նախապատրաստման և իրականացման, ստրատեգիական պաշտպանության, կարևոր ուղղություն ներում միջոցների և ուժերի էշելոնավոր- ման, պաշտպանական ճակատամարտե րում դրանց մանևրման, ռեզերվների օգ տագործման, ռազմ, շինարարության և տնտեսության, ճակատի և թիկունքի բա- րոյաքաղ․ միասնության ապահովման վե րաբերյալ։ Հասարակական-տնտ․ երկու ֆորմա ցիաների՝ սոցիալիզմի և կապիտալիզմի առկայությունը պայմանավորում է երկու տարբեր4 սոցիալիստական և բուրժ․ Ռ․ գ-յան գոյությունը։ Սոցիալիստական Ռ․ գ-յան նպատակը սոցիալիզմի նվա ճումների պահպանումն է․ բուրժ․ Ռ․ а․ ծառայում է իմպերիալիզմի նվաճողական նպատակներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Энгельс Փ․, Избранные военные произведения, М․, 1958, с․ 3—29, 179—305, 655—697; Ленин В․И․, О войне, армии и военной науке, М․, 1965; Тухачевский М․Н․, Война как проблема вооружённой борьбы, Избр․ произв․, т․ 2, М․, 1964; Фрун зе М․ В․, Единая военная доктрина и Крас ная Армия, Избр․ произв․, М․, 1965; Марк сизм-ленинизм о войне и армии, 5 изд․, М․, 1968, с․ 262—300, 50 лет Вооружённых Сил СССР, М․, 1968; Программа КПСС, М․, 1975, с․ 100-112․

[[:Կատեգորիա:]]