Մասնակից:O'micron/Սևագրություն2
- «Սերվանտես» հոդվածը հղվում է այստեղ։ Ազգանվան կամ եզրի այլ կիրառությունների համար տե՛ս Սերվանտես (այլ կիրառումներ)
Միգել դե Սերվանտես Սաավադրա Miguel de Cervantes | |
---|---|
Քաղաքացիություն | Իսպանական կայսրություն |
Ազգություն | իսպանացի |
Ազդել է | վերածնունդ, մաներիզմ |
Երկեր | Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ |
Մասնագիտություն | զինվորական, վիպասան, բանաստեղծ, թատերագիր, հաշվապահ |
Միգել դե Սերվանտես Սաավադրա (իսպ.՝ Miguel de Cervantes, ), իսպանացի աշխարհահռչակ գրող, որը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներիցն ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։ Նրա ստեղծագործությունների մարգարիտը՝ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» արկածային վեպը, թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն ունի երրորդ ամենաշատ հրատարակման ծավալը Աստվածաշնչից և Հարի Փոթերից հետո։ Շատ փորձագետներ կարծում են, որ «Դոն Կիխոտը»-ը երևէ գրված լավագույն ստեղծագործությունն է արևմտայն և համաշխարհային գրականության մեջ։ Այնքան մեծ է Սերվանտեսի ազդեցությունն իսպաներենի վրա, որ ռոմանական այս լեզվին շատ հաճախ անվանում են «Սերվանտեսի լեզու»։
1567 թվականին Միգել Սերվանտեսը հարկադրված Կաստիլիայից տեղափոխվում է Հռոմ, որտեղ աշխատում է կարդինալի պալատում։ Այնուհետև նա զորակոչվում է Իսպանիայի կայսերական ռազմածովային նավատորմի հրաձգային գունդ և ռազմական գործունեություն ծավալում մինչև 1575 թվականը։ Այդ տարում Միգելի նավը դառնում է բերբերական ծովահենների զոհ և վերջինս գերեվարվում է։ Հինգ տարվա գերությունից հետո գրավի դիմաց նա ազատ է արձակվում և վերստին բնակություն հաստատում Մադրիդում։
1585 թվականին լույս է տեսնում Սերվանտեսի առաջին գրական ստեղծագործությունը՝ «Լա Գալատեա» հովվական վեպը։ Նա աշխատել է իսպանական «անպարտելի» արմադայում որպես գործակալ, իսկ ավելի ուշ՝ որպես կառավարական հարկահավաք։ 1597 թվականին Սերվանտեսի ձերբակալվում է՝ հաշվետվություններում գանձվար հարկերի չափի անհամապատասխանությունների պատճառով։ Ազատ արձակվելով 1605 թվականին Սերվանտեսը հաստատվում է Վալյադոլիդում, որտեղ էլ լույս է տեսնում «Դոն Կիխոտ» արկածային վեպի առաջին մասը։ Ստեղծագործությունը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է ունենում Իսպանիայում, որն էլ ճանաչում է բերում ապագա գրական հանճարին։ Այսպիսով նա վերստին մուտք է գործում գրական աշխարհ։ 1607 թվականին Միգելը վերջնականապես տեղափոխվումէ քաղաքամայր Մադրիդ, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև վախճանը։ Կյանքի վերջին ինը տարիների ընթացքում Սերվանտեսն ամրապնդում է իր հեղինակությունը որպես գրող՝ 1613 թվականին հրատարակելով «Նովելաս էխամպլարես» (թարգմանաբար՝ վեպի օրինակներ), իսկ մեկ տարի անց՝ «Վիախա դե Պարնասո» (թարգմանաբար՝ ճանապարհորդություն դեպի Պարնասո) գրական ստեղծագործությունները։ 1615 թվականին լույս է տեսնում «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» ստեղծագործության երկրորդ մասը, որն էլ ավարտուն տեսքի է բերում աշխարհահռչակ ստեղծագործությունը։ Նրա վերջին ստեղծագործությունը՝ «Լոս Տրաբախոս դե Պերսիլես ի Սիխիսմունդա» վեպը, հրատարակվում է 1617 թվականին՝ նրա մահվանից մեկ տարի անց։
Սերվանտեսն իր մահկանացուն կնքում է 1616 թվականի ապրիլի 23-ին Մադրիդում։