Մասնակից:Nyusha Khachatryan/Ավազարկղ3
Ամելիա Օփի | |
---|---|
Դիմանկար` նկարված ամուսնու կողմից (Ջոն Օփի) | |
Ծննդյան անուն | Ամելիա Ալդերսոն |
Ծնվել է | Նոյեմբերի 12, 1769 |
Ծննդավայր | Նորվիչ, Անգլիա,Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1853 |
Վախճանի վայր | Նորվիչ, Անգլիա,Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | 18-րդ դարի արձակագիր և բանաստեղծ |
Ամելիա Օփի, (Ամելիա Ալդերսոն) ( անգլ.՝ Amelia Alderson, Նորվիչ, Անգլիա, Միացյալ Թագավորություն Նոյեմբերի 12, 1769 – Նորվիչ, Անգլիա, Միացյալ Թագավորություն Դեկտեմբերի 2, 1853), անգլիացի գրող, ով հրատարակել է բազմաթիվ վեպեր ռոմանտիկ շրջանից մինչև 1828 թվականը: Օփին աբոլիցիոնիստ էր Նորվիչում, Միացյալ Թագավորություն և նրանը առաջինն էր 187,000 անուններից, որ ներկայացվել էր բրիտանական խորհրդարան կանանց ստրկությունը դադարեցնելու խնդրանքով:
Վաղ տարիներ և ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամելիա Ալդերսոնը ծնվել է 1769 թվականի նոյեմբերի 12-ին: Նա ֆիզիկոս Ջեյմս Ալդերսոնի և Ամելիա Բրիգսի միակ զավակն էր [1]: Մայրը նրան դաստիարակել էր հոգ տանել նաև նրանց մասին, ովքեր չեն սերում ազդեցիկ ընտանիքից[1]: Մոր մահից հետո՝ 1784 թվականի դեկտեմբերի 31-ին, նա դառնում է միակ տանտիրուհին մնալով հոր կողքին մինչև վերջինիս մահը՝ 1807 թվականը [2]:
Ըստ նրա կենսագրի Օփին «կենսուրախ էր, հրապուրիչ, հետաքրքրված էր նուրբ հագուստներով, կրթված էր և ուներ որոշ երկրպագուներ»: Նա դատավոր Էդուարդ Ալդերսոնի զարմիկն էր, ինչպես նաև նկարիչ Հենրի Պերոնետ Բրիգսի: Ալդերսոնը Ջոն հանդիսանում էր Հորն Թուկի բուռն երկրպագուն: Նա մտերիմ էր ակտիվիստներ Ջոն Ֆիլիպ Քեմբլի, Սառա Սիդոնսի, Ուիլյամ Գոդվինի և Մերի Վոլստոնքրաֆթի հետ [3]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օփին իր երիտասարդությունն անց է կացրել բանաստեղծություններ և պիեսներ գրելով և սիրողական թատերական ներկայացումների կազմակերպումներով[1]: Նա գրել է «Կոկետության վտանգները» ստեղծագործությունը, երբ դեռ 18 տարեկան էր:
Օփին 1801 թվականին ավարտում է «Հայր և դուստր» խորագրով իր վեպը: Բնութագրվում է որպես ցուցադրում իսկական շքեղության և պաթոսի: Վեպը մոլորված առաքինության և ընտանիքի հաշտության մասին է [3]: Հաջողության հասնելով սկսում է պարբերաբար հրատարակել: Նրա բանաստեղծությունների հատորը, որը լույս է տեսել 1802 թվականին, ունեցել է վեց հրատարակություն: Օփիի ամուսինը մշտապես խրախուսում էր նրան շարունակել գրել և նա շուտով հրատարակում է «Ադելին Մոուբրեյ» կամ «մայր և աղջիկ» վեպը (1804), մի ուսումնասիրություն կանանց կրթության, ամուսնության և ստրկության վերացման մասին: Մասնավորապես, այս վեպը հայտնի է Օփիի նախկին ընկերոջ՝ Մերի Վոլստոնքրաֆթի պատմությունը ներառելու շնորհիվ, ում հարաբերությունը ամերիկացի Գիլբերտ Իմլեյի հետ ամուսնությունից հետո պատճառ դարձավ անախորժության, որը որ տեղի ունեցավ նաև փիլիսոփա Ուիլիամ Գոդվինի հետ ամուսնության ժամանակ: Նախկինում Գոդվինը վիճում էր ամուսնության հետ կապված որոշ հարցերի շուրջ որպես համակարգ, որով կանայք սեփականություն էին հանդիսանում, բայց երբ Վոլստոնքրաֆթը հղիացավ, նրանք ամուսնացան՝ չնայած նրա նախկին հավատալիքներին: Վեպում Ադելինը սկսում է հանդիպել փիլիսոփայի հետ, ով ամուր դիրքորոշում է ընդունում ամուսնության հետ կապված: Վեպը նաև ներառում է ստրկության վերացման տարեր խառը ռասայի պատկանող կնոջ և նրա ընտանիքի պատմության մեջ, որին Ադելինը փրկում է աղքատությունից:
Դրան հաջորդեցին ավելի շատ վեպեր. «Պարզ հեքիաթներ» (1806), «Բնավորություն» (1812), «Իրական կյանքի հեքիաթներ» (1813), «Վալենտինի նախօրեին» (1816), «Սրտի հեքիաթներ» (1818) և «Մեդելին» (1822): «Ռազմիկի վերադարձը» և այլ բանաստեղծություններ տպագրվել են 1808 թվականին[4]:
1825 թվականին Օփին միանում է Ընկերներ կրոնական հասարակությանը Ժոզեֆ Ջոն Գառնեյի և նրա քույրերի շնորհիվ, որոնց հետ երկար տարիներ հարևանություն էր անում Նորվիչում՝ չնայած վերջերս մահացած հոր առարկություններին[3]: Կյանքի մնացած տարիները անց է կացրել ճանապարհորդելով և բարեգործական աշխատանքներ կատարելով: Այդ ընթացքում, այնուամենայնիվ, նա հրատարակեց հակաստրկատիրական բանաստեղծություն՝ «Սև մարդու բողոքը», 1826 թվականին և նվիրական բանաստեղծությունների հատոր՝ «Պառկում է մահացածների համար», 1834 թվականին[5]: Օփին աշխատել է Աննա Գարնեյի հետ Նորվիչում կանանց ստրկության դեմ պայքարի ընկերություն ստեղծելով[6] : Ստրկության դեմ պայքարի այս հասարակությունը կազմակերպեց ստորագրահավաք 187,000 մարդու անունից, որը ներկայացվեց խորհրդարան: Խնդրագրի առաջին երկու անուններն էին Ամելիա Օփի և Պրիսցիլա Բաքստոն[7] : 1840 թվականին Օփին այցելել է Լոնդոնում անցկացվող աշխարհի հակաստրկական հանրագումարին, որտեղ նա մեկն էր այն սակավաթիվ կանանցից, ովքեր ընդգրկված էին հիշատակման նկարում:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1798-ին նա ամուսնացավ նկարիչ Ջոն Օփիի հետ: Նրանց ինը տարիների համատեղ կյանքը անցավ խաղաղ ու երջանիկ, չնայած նրա ամուսինը չէր կիսում իր՝ հասարակության հանդեպ ունեցած սերը: Ամելիան իր ժամանակը անց էր կացնում Լոնդոնուում և Նորվիչում: Նրա ընկերներն էին գրողներ Վալտեր Սքոթը, Ռիչարդ Բրինսլի Շերիդան և Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ: Նույնիսկ կյանքի ուշ շրջանում Օփին կապեր էր պահպանում գրողների հետ, օրինակ՝ հյուր ընդունելով Ջորջ Բորոյին: Հյուսիսային Նորֆոլկի ափին գտնվող ծովափնյա Կրոմեր հանգստավայր այցելելուց հետո նա ցրտահարվեց և թոշակի անցավ: Մեկ տարի անց՝ 1853 թվականի դեկտեմբերի 2-ին, նա մահացավ Նորվիչում: Ասում էին, որ նա պահպանել էր իր աշխուժությունը մինչև վերջին շունչը: Ամելիային թաղեցին Նորվիչի Գիլդենկրոֆթ Քուակեր գերեզմանատանը:
Օփիի կենսագրությունը, որը կոչվում է «Կյանք», հեղինակն է Սեսիլիա Լյուսի Բրայթվելին, և այն լույս է տեսել 1854 թվականին:
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր և պատմություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dangers of Coquetry (published anonymously) 1790
- The Father and Daughter 1801
- Adeline Mowbray 1804
- Simple Tales 1806
- Temper; or, Domestic Scenes 1812
- First Chapter of Accidents 1813
- Tales of Real Life 1813
- Valentine's Eve 1816
- New Tales 1818
- Tales of the Heart 1820
- The Only Child; or, Portia Bellendon (published anonymously) 1821
- Madeline, A Tale 1822
- Illustrations of Lying 1824
- Tales of the Pemberton Family for Children 1825
- The Last Voyage 1828
- Detraction Displayed 1828
- Miscellaneous Tales (12 Vols) 1845–1847
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Amelia Opie». Spartacus Educational (անգլերեն). Վերցված է 2019-05-08-ին.
- ↑ Tong, Joanne (Winter 2004). «The Return of the Prodigal Daughter: Finding the Family in Amelia Opie's Novels». Studies in the Novel. 36:4 (4): 465–483. JSTOR 29533647.
- ↑ 3,0 3,1 3,2 public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Opie, Amelia». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 20 (11th ed.). Cambridge University Press. էջ 129. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ Armstrong, I, Bristow, J, et al (eds). Nineteenth-Century Women Poets. Oxford University Press. 1996.
- ↑ Armstrong, Bristow et al
- ↑ Women's Anti-Slavery Associations, Spartacus, Retrieved 30 July 2015
- ↑ Genius of Universal Emancipation. B. Lundy. 1833. էջ 174.