Մասնակից:Narine KH/Կարլ Բրանտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Narine KH/Կարլ Բրանտինգ
 

Կարլ Բրանտինգ (շվեդ.՝ Karl Hjalmar Branting, ), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի առաջին վարչապետը սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից։

Կենսագրություն և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանտինգը եղել է ուսուցչի որդի, սովորել է Ստոկհոլմի և Ուփսալայի համալսարաններում։ Մաթեմատիկական աստղագիտության ոլորտում կրթություն ստանալով՝ աշխատել Է Ստոկհոլմի աստղադիտարանում որպես ասիստենտ, սակայն թողել է գիտական ոուղին՝ լրագրող աշխատելու համար։ 1888 թվականին աստվածանարգության համար դատապարտվել է արմատական սոցիալիստ Ակսել Դանիելսոնի հոդվածի հրապարակման համար՝ հեղինակի հետ միասին երեք ամիս բանտում է անցկացրել։

1889 թվականին դարձավ, զուգահեռ Ավգուստ Պալմի հետ, հիմնադիրներից մեկը և առաջատարը Շվեդիայի սոցիալ-դեմեկրատական կուսակցություն (ՇՍԴԿ), այնուհետև՝ Աշխատանքային ինտերնացիոնալի նշանավոր գործիչ։ 1887-1917 թվականին (ընդմիջումուվ) «Social-Demokraten» թերթի գլխավոր խմբագիր։ 1896 թվականից Ռիքսդագի նախագահ։ 1907 թվականին ՇՍԴԿ Գործադիր կոմիտեի նախագահ։

1880 թվականերին օգնեց ռուս հեղափոխականերին։ Փետրվարյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց այցելեց Պետրոգրադ։ Թշնամաբար է ընդունել Հոկտեմբերյան մեծ սոցիալիստական հեղափոխությունը։

1920, 1921-1923 և 1924-1925 թվականներին եղել է վարչապետ։ ՇՍԴԿ շնորհիվ ցանկանում էր բարեփոխումներ անցկացնել, պայքարում էր կուսակցության հեղափոխական թևի դեմ (Ավգուստ Պալմ, Կառլ Յալմար Դանիելսոն, Ցեթ Հյոգլունդ)։ Մասնակցություն է ունեցել Բեռնի ինտերնացիոնալի ստեղծման գործում։

Նորբելյան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրատինգի հուշարձան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Водовозов В. В. (1890–1907). «Брантинг, Карл Хальмар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)