Abbey Road, անգլիական Բիթլզ ռոք խմբի յոթերորդ ստուդիային ալբոմը, լույս է տեսել 1969 թվականիսեպտեմբերի 26-ին: Ալբոմի ձայնագրման գործնթացը վերջինն էր, որին մասնակցում էին խմբի բոլոր չորս անդամները: Բացի այդ Let It Be-ն եղել է խմբի վերջին ալբոմը, որը նրանք ավարտել են խմբի լուծարվելուց հետո՝ 1970 թվականի ապրիլին, ալբոմների մեծ մասը ձայնագրվել են մինչև Abbey Road-ի ձայնագրման սկիզբը[1]: Ալբոմի երկու շապիկների սինգլները՝ «Something» և «Come Together», ձայնագրվել են Հոկտեմբեր ամսին և հայտնվել են ամերիկյան Բիլբորդ ամսագրի առաջին շարքերում:
Abbey Road-ը ռոք ալբոմ է[2], որը ներառում է տարբեր ժանրեր ինչպիսիք են՝ բլյուզ, փոփ և պրոգրեսիվ ռոք[3], ալբոմի ձայնագրման համար նաև օգտագործել են Moog սինթեզատոր և Leslie բարձրախոսներ: Երկրորդ կողմը երգերում ներառում է medley-ներ, խմբագրվել և ձևավորվել է մի կտոր մասից: Ալբոմը ձայնագրվել է ավելի կոլեգիալ մթնոլորտում, քան ավելի վաղ ձայնագրված Get Back/Let It Be-ն, սակայն խմբի անդամների մեջ կային հաճախակի տարաձայնություններ, մասնավորապես Փոլ ՄաքՔարթնիիMaxwell's Silver Hammer երգի շուրջ: Ջոն ԼենոնըՄաքՔարթնիին ալբոմի թողարկվելուց հետո գաղտնի լքում են խումբը:
Չնայած նրան, որ Abbey Road-ը ամիջապես ձեռք է բերել մեծ առևտրային հաջողություններ ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում, դրա հետ մեկտեղ աայն ստացել է տարբեր տեսակի կարծիքներ, որոշ քննադատներ նշում են որ ալբոմն ավելի արհեստական են դարձնում դրա ոչ իրական և փոքր ինր տխուր էֆեկտները: Շատ քննադատներ այժմ ալբոմը դիտարկում են որպես Բիթլզի լավագույն և մեծագույն ալբոմներից մեկը: Մասնավորապես Ջորջ Հարիսոնի ներդրումները՝ «Something» և «Here Comes the Sun», համարվում են լավագույն երգերը, որոնք նա գրել է խմբի համար: Ալբոմի շապիկը, որի վրա պատկերված են խմբի չորս անդամները Abbey Road ստուդիայի անցումը անցնելիս, համարվում է ձայնագրված երաժշտության պատմության մեջ ամենահայտնի և ամենահամապատասխան նկարներից մեկը: Ըստ 2011 թվականի թվյալների, Abbey Road ալբոմը շարունակում է մնալ Բիթլզի ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկը: