Մասնակից:Naltakyansvetlana/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Naltakyansvetlana/Ավազարկղ1


Եքիդնա Նաքլս (ճապ.՝ ナックルズ・ザ・エキドゥナ Նաքուրուզու ջա Էքիդունա անգլ.՝ Knuckles the Echidna), «Sonic the Hedgehog» տեսախաղերի, հեռուստաշոուների և կոմիքսների կերպար:Նրա մականուններն են «Knuckie», «Rad Red», «Red Storm», «Knux», և «Knucklehead»-ն: Ստեղծել է Տաքասի Յուդոնը: Առաջին անգամ հայտնվել է «Sonic the Hedgehog 3» խաղում:

Տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաքլսը գեղեցիկ մարդկերպ եքիդնա է, որի ասեղները նման են բազմաթիվ կարճ դրեդներից սանրվածքի: Կարելի է նկատել մի քանի տարբերություն Նաքլսի խաղային և ոչ խաղային արտաքինի միջև: Խաղի մեջ Նաքլսը ներկայանում է վառ կարմիր գույնով՝ կանաչ գուլպաներով, իսկ ոչ խաղայինում՝ կարմրավարդագույն՝ դեղին գուլպաներով: Պաշտոնական տվյալներով Նաքլսը 16 տարեկան է: Ծննդյան օրը փետրվարի 2-ն է, երբ դուրս է եկել «Sonic the Hedgehog 3» խաղը նրա մասնակցությամբ, սակայն նա կարող է լինել նաև «Sonic the Hedgehog 2»-ի խաղային կերպար, բավական է միայն օգտագործել «Sonic & Knuckles» խաղի քարթրիջը, որում կիրառվե է Lock-on տեխնոլոգիան: Նրա բռունցքներին առանձնանում են մատների մեծացված ոսկորները (2 հատ ամեն ձեռքին), այստեղիցել էլ նրա անունը (անգլ.՝ knuckles): Նա գալիս է եքիդնաների հին կլանից, որտեղ իրենց ժամանակին առաջնորդ են եղել նաև Պաչակամակը և Տիկալը:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաքլսը սերիայի ամենաուժեղ կերպարներից մեկն է: Նրա ուժը թույլ է տալիս նրան, օրինակ, անցքեր դակել հաստ պողպատի մեջ, փշրել քարերը մանր մասերի և բարձրացնել իրեր, որոնք շատ անգամ գերազանցում են նրա սեփական չափսերն ու քաշը: Նա կարողանում է լողալ օդում, բարձրանալ ուղղահայաց մակերեսներով և փորել պատերը (օգտագործելով մարտական ձեռնոցներ կամ փորելու ճանկեր): Մի քանի սերիաներում նա տիրապետում է նաև Քաոսի էներգետիկ ունակություններին, ինչպիսիք են պորտալների բացումը, հեռավորության վրա Քաոսի զմրուխտների առկայությունը զգալու ունակությունը, վարպետ Զմրուխտի էներգիային հասանելությունը: Ի տարբերություն Սոնիկի՝ Նաքլսը կարողանում է լողալ: Նա, ինչպես Սոնիկը կարողանում է անել Spin Dash և Spin Jump: «Sonic X»-ի երկրորդ եթերաշրջանում նա ցույց է տալիս մրրկային հարձակում,որը նման է Ռուժի մրրկային հարվածին, իսկ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում՝ զույգային պտույտ Սոնիկի հետ:

«Sonic & Knuckles» խաղը (Sega Mega Drive-ի համար) առաջին անգամ ցուցադրել է Սուպեր Նաքլսին Սուպեր Սոնիկի հետ նույնական ուժով և նրա պես արագ վազող և վազելիս կայծեր առաջացնող: Որպեսզի ստանա սուպեր արտաքին, պետք է հավաքեի Քաոսի 7 զմրուխտ: Նրանց տարբերությունը գույների մեջ է` Սուպեր Նաքլսը ոսկեգույն չէ, այլ սպիտակ-վարդագույն: Սուպեր արտաքինում նա նաև ավելի արագ է բարձրանում պատերը:

«Sonic 3 & Knuckles»-ում նույնպես հավաքելով Քաոսի 7 զմրուխտ և Սուպեր զմրուխտներ, հայտնվում է Նաքլսի հիպեր-կազմվածքը: Արտաքուստ նա չի փոխվի, բայց շարժվելիս կտեսնեք խեղաթյուրում (2 հոլոգրամ), որը նման է Հիպեր Սոնիկին: Հիպեր արտաքինում Նաքլսը կարող է շնչել ջրի տակ: Հիպեր Նաքլսի գլխավոր առանձնահատկությունն է որոշակի արագությամբ թռչելով և պատին կպչելով՝ ստեղծել փոքր երկրաշարժ՝ ոչնչացնելով տեսանելիության դաշտում գտնվող բոլոր թշնամիներին:

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաքլսը ողջամիտ, համառ, լիովին իր գործին նվիրված անձնավորություն է: Նա միշտ լուրջ է, ինչով ընդգծում է իր հակադրությունը անհոգ Սոնիկի նկատմամբ: Շատ դյուրահավատ է, դրանից օգտվում է Էգմանը: Նա սիրում է իրեն անկախ համարել, բայց հաճախ ստիպված է գործել Սոնիկի հետ միասին, ինչը մեծ ոգևորություն չի առաջացնում ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի մոտ: Նաքլսը իր բնավորության պատճառով հաճախ մենակ է մնում: Մյուս կողմից, նա դրանից իր վշտանալը երբեք ցույց չի տալիս, նա պատրաստ է կատարել իր պարտականությունը, պաշտպանել վարպետ Զմրուխտիը անհրաժեշտության դեպքում թեկուզ մի ողջ հավերժություն, ինչն էլ ցուցադրվել է «Sonic X» անիմացիոն շարքում:

Քնադատների գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր, որոնցում հայտնվել է Նաքլսը
1994 — — Sonic the Hedgehog 3
— Sonic & Knuckles
— Sonic the Hedgehog Triple Trouble
1995 — — Knuckles’ Chaotix
— Sonic Drift 2
1996 — Sonic 3D Blast/Sonic 3D: Flickies’ Island
1997 — — Sonic R
1998 — — Sonic Adventure
1999 — — Sonic the Hedgehog Pocket Adventure
2000 — — Sonic Shuffle
2001 — Sonic Adventure 2
— Sonic Advance
2002 — — Sonic Advance 2
2003 — — Sonic Pinball Party
— Sonic Battle
— Sonic Heroes
2004 — — Sonic Advance 3
2005 — — Shadow the Hedgehog
— Sonic Rush
2006 — Sonic the Hedgehog
— Sonic Rivals
2007 — — Sonic and the Secret Rings
— Mario & Sonic at the Olympic Games
— Sonic Rivals 2
2008 — — Sonic Riders: Zero Gravity
— Sonic Chronicles: The Dark Brotherhood
2009 — — Sonic and the Black Knight
— Mario & Sonic at the Olympic Winter Games
2010 — — Sonic & Sega All-Stars Racing
— Sonic Free Riders
— Sonic Colors (DS)
2011 — — Sonic Generations
— Mario & Sonic at the London 2012 Olympic Games
2012 — — Sonic Jump
— Sonic & All-Stars Racing Transformed
2013 — Sonic Dash
— Sonic Lost World
— Mario & Sonic at the Sochi 2014 Olympic Winter Games
2014 — Sonic Boom: Rise of Lyric
— Sonic Boom: Shattered Crystal
— Sonic Boom: Fire & Ice
2017 — — Sonic Mania
— Sonic Forces

2006 թվականի անցկացված պաշտոնական հարցազրույցում «Sonic the Hedgehog»-ի սերիաներում հայտնիությամբ Նաքլսը զբաղեցրել է չորրորդ տեղը[1]: Լեոն Մակդոնակդը PALGN-ից իր «10 լավագույն տեսաոխաղերի օգնականներ» ցանկում կերպարին դրել է հինգերորդ տեղում: Նա նշել է Նաքլսի ողբերգական ճակատագիրը (ողջ կյանքում Քաոսի զմրուխտները պահելու անհրաժեշտությունը) և համեմատելով եքիդնային մյուս ընկերների՝ Սոնիկի (Բիգ, Տեյլզ, Շեդոու և Էմի) հետ, կոչել է նրան «նորմալը» նրանց շարքում, որոնք Մակդոնակդի խոսքերով ներառում են նաև հնչյունավորումը[2]: Ըստ IGN-ի՝ երկրպագուները թվում էին «կարծես թե օրենքով երջանիկ» Նաքլսի ավելացումից հետո, որը դարձել է բավականին հայտնի, բայց նրանից հետո հայտնված կերպարներն արդեն ավելորդ էին[3]: IGN-ի հաջորդ հոդվածում նշվում է, որ անգամ Նաքլսը և Տեյլզը համարվում էին ոչ պիտանի կերպարներ, որոնք սերիան դարձրել են «անհույս»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ソニックチャンネル/イベント/ソニック キャラクター 人気投票 結果発表» (ճապոներեն). Sonic Channel. 23 июня 2006. Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2011-04-23-ին.
  2. McDonald, Leon. (28 декабря 2004). «The 10 best videogame sidekicks of all time» (անգլերեն). PAL Gaming Network. Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին. Վերցված է 2012-02-03-ին.
  3. Levi Buchanan. (Февраль 2009). «Where Did Sonic Go Wrong?» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2011-04-23-ին.
  4. Colin Moriarty. (18 февраля). «Wednesday 10: Videogame Characters That Should Die» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2011-04-23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]