Մասնակից:Najaryan Tatevik/Անմահ հոգիներ (ֆիլմ)
«Անմահ հոգիներ» (անգլ.՝ Soul Survivors), ամերիկյան երիտասարդական թրիլեր՝ նկարահանված 2001 թվականին: Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Սթիվեն Քարփենթերին է: Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Մելիսա Սեյջմիլլերը, Քեյսի Աֆլեքը, Էլիզա Դուշկուն և Ուես Բենթլին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուշ ժամին տուն վերադարձող աղջկա վրա հարձակվում են երկու անհայտ անձինք:
Համալսարանում դասերը սկսվելուց առաջ չորս ընկեր՝ Քեսին, Շոնը, Մեթը և Անաբելը մեկնում են հին եկեղեցում տեղի ունեցող ընդհատակյալ երեկույթին մասնակցելու: Այստեղ դիմակով տղամարդը փորձում է բռնել Քեսիին պարահրապարակի վրա, սակայն աղջիկը հեռանում է այնտեղից Շոնի հետ: Շոնը սիրո խոստովանություն է անում Քեսիին, բայց հանկարծ հայտնվում է Մեթը: Շոնը վերադառնում է ակումբ, որ գտնի Անաբելին: Ավելի ուշ ընկերները հեռանում են ավտոմեքենայով և վթարի են ենթարկվում: Հոսպիտալում Քեսին իմանում է, որ Շոնը մահացել է:
Քեսին փորձում է ապրել նորմալ կյանքով, բայց նրան տանջում են Շոնի մասին տեսիլքները, բացի այդ, նրան թվում է, որ իրեն հետապնում են երեկույթի դիմակավոր տղամարդիկ: Շուտով Քեսին ծանոթանում է երիտասարդ քահանայի՝ հայր Ջուդի հետ, որը փորձում է օգնել աղջկան: Աղջիկը ծանոթանում է նաև Ռեյվեն անունով մի տարօրինակ կնոջ հետ, որը պնդում է, թե գերբնական ուժեր ունի և, որ Քեսսի տեղը Շոնի մոտ է: Հետո, հերթական հարձակման կամ տեսիլքի ժամանակ, աղջիկը գնում է հայր Ջուդի մոտ: Վերջինս Քեսիին մի թալիսման է տալիս և թույլատրում, որ գիշերի իր սենյակում: Հաջորդ առավոտ աղջիկը չի գտնվում քահանային և եկեղեցու սպասավորներից մեկից իմանում է, որ քահանան մահացել է դեռևս 1981 թվականին:
Լողի մրցման ժամանակ, որում Քեսին հաղթում է, աղջկա վրա կրկին հարձակվում են, սակայն իրավիճակը դառնում է այնքան տարօրինակ, որ Քեսին համոզված է, որ Մեթն ու Անաբելը փորձում են իրեն խելացնորության հասցնել:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մելիսա Սեյջմիլլեր - Քեսսի
- Քեյսի Աֆլեք - Շոն
- Էլիզա Դուշկու- Անաբել
- Ուես Բենթլի - Մեթ
- Էնջելա Ֆիզերսթոուն - Ռեյվեն
- Լյուկ Ուիլսոն - հայր Ջուդ
- Ալեն Համիլթոն - Հավերսթոուն
- Քեն Մորենո - սպիով տղամարդ
- Կառլ Պաոլի - դիմակով տղամարդ
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները տեղի են ունեցել 1999 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսներին Չիկագոյոմ և նրա արվարձաններում[1]: Տեսարանների մի մասը նկարահանվել են Ինդիանա նահանգի Հերի քաղաքում և Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում[1]:
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցադրման առաջին շաբաթվա ազատ օրերին ԱՄՆ-ում ֆիլմը հավաքեց 1 140 698 դոլար[2]: Ֆիլմի բյուջեն կազմում էր 14 միլիոն դոլար, մինչդեռ ընդհանուր առմամբ ֆիլմը վարձույթներիս ստացավ ընդամենը $4 299 441[3]:
Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ստացել է խիստ բացասական կարծիքներ, իսկ «<Rotten Tomatoes» կայքում վարկանիշը կազմել է ընդամենը 4 %:
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում հնչում են հետևյալ կոմպոզիցիաները.
- «Authenticity» - Harvey Danger
- «Skindiver» - Floodnine
- «No Light» - DB9D9
- «Buzzkiller» - Floodnine
- «Tiny Explosions» - The Presidents Of The United States of America
- «Song About The Future» - Matt McKenna
- «If Only» - Queens Of The Stone Age
- «Khyber Pass» - Tree Adams
- «The Goodbye Letter» - Jet Set Satellite
- «Spill Me» - Project 86
- «Rage Power» - Rakit
- «The Price of Reality» - AMEN
- «T.H.C.» - Mygrain
- «Digital Bath» - Deftones
- «Never The Same» - Supreme Beings Of Leisure
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бессмертные души»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Бессмертные души» на сайте FEARnet