Մասնակից:Monicaabrahamyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխարկ՝ ասիական ջրարջի մորթիով
Երկկողմանի բաճկոն
ֆրանս-կանադացի տղամարդ, մուշտակով և գլխարկով, մոտ 1910 թ

Մորթյա հագուստը կաթնասունների մշակված կաշվից պատրաստված հագուստ է։ Մորթին հագուստի ամենահին ձևերից մեկն է, և ենթադրվում է, որ այն առնվազն 120 000 տարի լայնորեն օգտագործվում է մարդկանց կողմից:[1] «Մորթի» տերմինը հաճախ օգտագործվում է հագուստի հատուկ տարրի համար, օրինակ՝ վերարկու, թիկնոց կամ շալ՝ պատրաստված կենդանիների մորթուց:

Մարդիկ կրում են մորթյա հագուստ՝ իրենց պաշտպանելու ցուրտ կլիմայական պայմաններից և սառը քամուց, սակայն, ըստ փաստագրված ապացույցների, մորթին որպես սոցիալական կարգավիճակի նշան է դեռևս 2000 տարի առաջվանից, երբ հին եգիպտական ​​կայսրերն ու քահանայապետները կրում էին հովազի մորթի: [2]

Պատմականորեն եվրոպական և մերձավորարևելյան մշակույթներում մորթյա հագուստները հաճախ ունեին բաճկոնի տեսք, որի մորթին դեպի ներս էր, սակայն 19-րդ դարում մոդայիկ դարձավ փոկի մորթյա բաճկոնները, որոնց մորթին դեպի դուրս էր ուղղված:[3] Աշխարհում երկու ոճերն էլ տարածված են՝ մորթյա երեսպատումներն ավելի շատ ջերմային առավելություններ են տալիս, իսկ արտաքին մորթիները ավելի շատ նորաձև նպատակ են հետապնդում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծածախ վաճառք (Լայպցիգ, մոտ 1900)
Մորթի կարելու մեքենա

Համարվում է, որ մորթին հագուստի համար օգտագործվող առաջին նյութերից է եղել։ Քննարկման կենտրոնում է այն ժամանակաշրջանը, երբ մորթին առաջին անգամ օգտագործվել է որպես հագուստ: Հայտնի է, որ հոմինոիդների մի քանի տեսակներ օգտագործում էին մորթյա հագուստ: Հագուստը պատրաստում էին այնպիսի կենդանիների կաշվից, ինչպիսիք են բիզոնը, բրդոտ ցուլը, արջը, բրդոտ ռնգեղջյուրը, կամ մամոնտը:

Մորթյա հագուստը գրավոր պատմությունից առաջ է ստեղծվել և հայտնաբերվել է աշխարհի տարբեր հնագիտական ​​վայրերում:[4]

Թագավորական հռչակագրերը, որոնք հայտնի են որպես «ամփոփիչ օրենսդրություն», հրապարակվեցին Անգլիայում: [5] Դրանք սահմանափակում էին որոշակի մորթի կրելը ավելի բարձր սոցիալական խավերին՝ դրանով իսկ ստեղծելով բացառիկության վրա հիմնված հեղինակություն: Ընձառյուծի, կարմիր սկյուռի և սպիտակ կզաքիսի մորթիները վերամշակվում էին արիստոկրատիայի համար, աղվեսի, նապաստակի, կուղբի մորթիները՝ միջին խավի, իսկ գայլի և ոչխարի մորթիները նախատեսված էին ստորին խավի համար։ Մորթին հիմնականում օգտագործվում էր տեսանելի երեսպատման համար, որոնց տեսակները տարբերվում էին ըստ եղանակի և սոցիալական դասերի։ շրջանակներում: Արևմտյան Եվրոպայում մորթատու կենդանիների պոպուլյացիաները նվազելուն պես դրանք սկսեցին ներմուծվել Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից։[6]

Քանի որ մորթու նոր տեսակները, ինչպիսիք են յագուարը և շինշիլան, մուտք գործեցին Եվրոպա, բացի հագուստից մորթին նաև այլ կիրառություններ սկսեց ունենալ: Կուղբը ամենից ցանկալին էր և օգտագործվում էր գլխարկներ պատրաստելու համար, որոնք լայն տարածում ստացան, հատկապես պատերազմի ժամանակ: Շվեդ զինվորները կրում էին լայնեզր գլխարկներ, որոնք պատրաստված էին բացառապես կուղբի թաղիքից։ Կուղբերի սահմանափակ քանակի պատճառով գլխարկներ արտադրողները մեծապես ապավինում էին Հյուսիսային Ամերիկայի ներմուծմանը, քանի որ կուղբերը հասանելի էին միայն Սկանդինավյան թերակղզում:[6]

Բացի զինվերների համար նախատեսված գլխարկներից, մորթին օգտագործվել է այնպիսի աքսեսուարների համար, ինչպիսիք են գլխարկները և շարֆերը։ Դիզայնի տարրերը, ներառյալ կենդանու վիզուալ հատկանիշները, համարվում էին ընդունելի, քանի որ գլուխները, պոչերը և թաթերը դեռևս պահվում էին աքսեսուարների վրա: Տասնիններորդ դարում կարակուլը օգտագործվում էր բաճկոնների ներսի հատվածի համար։

Քսաներորդ դարում Արևմտյան Եվրոպայում մորթին նորաձև էր՝ ամբողջովին մորթեպատ մուշտակներով: Կենսակերպի փոփոխություններով պայմանավորված, ինչպիսիք են ներքին ջեռուցումը, տեքստիլի միջազգային առևտուրն ազդեց այն բանի վրա, թե ինչպես է մորթին տարածվում ամբողջ աշխարհում։ Եվրոպացիները փորձում էին օգտագործել տեղական ռեսուրսները, այդպիսով, ջրաքիսի աճող օգտագործմանը զուգահեռ մորթին ասոսացնելով կանացիության հետ :

1960-ական թվականներին մորթու ամենահայտնի տեսակներն էին (հայտնի են որպես շքեղ մորթի)՝ շիկահեր կզաքիսը, սպիտակ նապաստակը, դեղին ընձառյուծը, յագուարը, սև պանտերան, արծաթագույն գծավոր աղվեսը և կարմիր աղվեսը: Ավելի էժան այլընտրանքներ էին գայլի, պարսկական գառան կամ մուշկի մորթիները: Տարածված էր կանանց համար համապատասխան գլխարկ կրելը: 1950-ական թվականներին մորթու պարտադիր տեսակը մուտացիոն մորթին էր (բնականորեն երանգավորված գույներով) և վերարկուի մորթու զարդանախշերը։[7]

1970 թվականին Գերմանիան մորթու ամենամեծ շուկան էր աշխարհում: 1975 թվականին մորթու առևտրի միջազգային ֆեդերացիան արգելեց անհետացող տեսակների մորթիների օգտագործումը, ինչպիսիք են մետաքսե կապիկը, մետաքսյա սիֆակա, օղակաձև լեմուրը, ոսկե բամբուկի լեմուրը, սպորտային լեմուրը, գաճաճ լեմուրը, օչելոտը, մարգայը, պուման, սպիտակ ընձառյուծը, սև պանտերան, ընձառյուծը, յագուարը, սև արջը և բևեռային արջ: Մինչ մորթու պահանջարկը նվազել էր, 1980-ական թվականներին կենդանիների իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից բացահայտվեց կենդանիների կաշվի օգտագործումը : Մորթու օգտագործման դեմ պայքարող կազմակերպությունները նորաձևության ոլորտում բարձրացրել են կենդանիների բարեկեցության խնդիրների մասին իրազեկվածությունը: 1999 թվականին Բրիտանիայում արգելվեց մորթու արտադրությունը։ Քսանմեկերորդ դարի ընթացքում աղվեսն ու ջրաքիսը բուծվել են խիստ սահմանափակ. Դանիան, Հոլանդիան և Ֆինլանդիան առաջատարներ են ջրաքիսի արտադրության մեջ:[6]

Ամբողջ աշխարհում մորթին դեռևս կրում են ավելի ցուրտ կլիմայական վայրերում՝ շնորհիվ իր ջերմության և դիմացկունության: Վաղ եվրոպական բնակեցման օրերից մինչև հագուստի ժամանակակից այլընտրանքների զարգացումը, մորթյա հագուստը տարածված էր Կանադայում սաստիկ ձմեռների ժամանակ: Հագուստի համար էժան սինթետիկ տեքստիլի գյուտը հանգեցրեց նրան, որ մորթյա հագուստը դուրս եկավ նորաձևությունից:

Մորթին դեռ օգտագործվում է բնիկ մարդկանց և արդյունաբերական հասարակությունների կողմից՝ շնորհիվ իր մատչելիության և գերազանց մեկուսացման հատկությունների: Արկտիկայի ժողովուրդները իրենց հագուստի մեծ մասի համար նախընտրում էին մորթի, և այն նաև ավանդական հագուստի մի մասն է կազմում Ռուսաստանում, Ուկրաինայում, նախկին Հարավսլավիայում, Սկանդինավիայում և Ճապոնիայում:

Մի շարք սպառողներ և դիզայներներ, հատկապես բրիտանացի նորաձևության դիզայներ և կենդանիների իրավունքների անկեղծ ակտիվիստ Ստելլա Մաքքարթնին, մերժում են մորթին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ բարոյական համոզմունքների պատճառով:[8]

Կենդանիների մորթիները, որոնք օգտագործվում են հագուստի մեջ, կարող են ներկվել վառ գույներով կամ նախշերով, որոնք հաճախ նմանակում են էկզոտիկ կենդանիների մորթիներին. կամ էլ, դրանք կարող են պահպանել իրենց սկզբնական նախշը և գույնը: Fur may be shorn down to imitate the feel of velvet, creating a fabric called shearling.

20-րդ դարի սկզբին այլընտրանքների առաջացումը լարվածություն մցրեց հագուստի արդյունաբերության մեջ, քանի որ արհեստական ​​մորթի արտադրողները սկսեցին արտադրել արհեստական ​​մորթի և կապիտալացնել շահույթը: 1950-ականներին սինթետիկ մորթուց հագուստները դարձել էին հանրաճանաչ և մատչելի: Թերթերը հոդվածներ էին գրում խոշոր քիմիական ընկերությունների մասին, որոնք փորձում էին գերազանցել միմյանց՝ ամենաբնական կեղծ մորթի ստեղծելու ձգտումով:[9]

Բնական մորթիների օգտագործումը վերջին տարիներին նվազել է: Մինչ Վոգ Փարիզը հրապարակեց 2017 թվականի օգոստոսին մորթու հարգանքի տուրքը, Gucci-ն հետագայում հավանություն տվեց կենդանիների մորթի չօգտագործելու գաղափարին: Բարբրին հայտարարել է, որ մտադրության ունի դադարեցնել մորթի հագած մոդելներին պոդյում ուղարկելը, սակայն չի դադարեցրել այն վաճառել խանութներում: Որոշ ընկերություններ փորձել են մշակել կաշվի և մորթի արտադրելու կայուն մեթոդներ: Դիզայներ Ինգար Հելգասոնը մշակում է բիո մորթի, որը կարող է սինթետիկ կեղևներ աճեցնել այնպես, ինչպես Modern Meadow-ն կարողացել է արտադրել աճեցված կաշի և ադամանդի ձուլարանում ստեղծված լաբորատոր ադամանդներ: Բրիտանական մորթու ասոցիացիայի տնօրենի կողմից կազմակերպված բանավեճը պնդում էր, որ բնական մորթին ավելի կայուն է: Մյուսներն ասում էին, որ կենդանիների մորթին կրելու համար անհրաժեշտ քիմիական գործընթացները նույնքան վնասակար են շրջակա միջավայրի համար:[10][11]

Նորաձևության տները, ինչպիսիք են Հերմեսը, Դիորը և Ֆենդին, դեռևս օգտագործում են բնական մորթի: Ալեքս Մակինտոշը, ով Լոնդոնի Նորաձևության քոլեջում ղեկավարում է «Նորաձևության ապագայի» ասպիրանտուրայի կուրսը, ասում է, որ «այս մակարդակի փոփոխությունը պայմանավորված կլինի միայն պահանջարկի իրական բացակայությամբ և ոչ միայն հանրային լրատվամիջոցների բողոքով»: [11]

Մորթու ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական մորթյա հագուստի և մորթուց պատրաստված աքսեսուարների ընդհանուր կենդանական աղբյուրները ներառում են աղվես, ջրաքիս, նապաստակ (մասնավորապես՝ ռեքս նապաստակ), ֆինրակուն (արդյունաբերական տերմին՝ տանուկի), լուսան, մուշկատ, կուղբ, կզաքիս, ջրասամույր, կարակուլ ոչխարներ, մուսկոքս, կարիբու, լամա, գայլ, շինշիլա, և սովորական խոզապոչ:[12] Սրանցից որոշները ավելի թանկ արժեն, որոնք բազմազան գույներ ու հատկություններ ունեն: Նախկինում սովորաբար օգտագործվում էին այնպիսի կենդանիների մորթիներ, ինչպիսիք են ընձառյուծները, յագուարները, վագրերը, լեմուրները և կոլոբուսի կապիկները, սակայն CITES-ի օրենքները և բնապահպանական կանոնակարգը այդ մորթիների օգտագործումը անօրինական են ճանաչել: Բացի այդ, որոշ շրջաններում տաքանալու համար օգտագործվում են տնային շների և կատուների մորթիները։

Տարբեր մորթիներ ունեն տարբեր հատկություններ; դաշտագայլի մորթին առաձգական է և օգտագործում է որպես քամու մեծ պատնեշ, բայց շատ կոպիտ է դիպչելիս, մինչդեռ աղվեսի մորթին մետաքսանման է և նուրբ:

Փոկերի արտադրանքի ներմուծումն ու վաճառքն արգելվել է ԱՄՆ-ում 1972 թվականին՝ կանադական փոկերի պահպանման համար: Ներմուծումն ու վաճառքը դեռևս արգելված է, թեև ծովային կենդանիների պահպանման միությունը գնահատում է, որ փոկերի պոպուլյացիան դառնում է մոտ 8 միլիոն։ [13] Ընտանի կատուների և շների մորթու ներմուծումը, արտահանումը և վաճառքը նույնպես արգելվել է ԱՄՆ-ում՝ 2000 թվականի «Շների և կատուների պաշտպանության մասին» օրենքի համաձայն: [14]

Աշխարհում բարձր նորաձևության մանրածախ առևտրականների կողմից վաճառվող մորթու մեծ մասը գյուղատնտեսական կենդանիներից է, ինչպիսիք են ջրաքիսը, աղվեսները և նապաստակները: Սպանության դաժան մեթոդները ստիպել են մարդկանց ավելի տեղեկացված լինել, քանի որ կենդանիների իրավունքների պաշտպաններն ավելի շատ են աշխատում այդ ուղղությամբ: Եվրոպական հանձնաժողովի Կենդանիների առողջության և կենդանիների բարեկեցության գիտական ​​կոմիտեի 2001թ.-ի առաջարկություններում համապատասխանաբար ասվում են. «համեմատած այլ գյուղատնտեսական կենդանիների հետ՝ իրենց մորթու համար բազմացված տեսակները համեմատաբար քիչ ակտիվ ընտրության են ենթարկվել»:[15][16]

Մորթու վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսի մորթուց սանդալներ
Ավանդական սամի մորթյա կոշիկներ

կաշվի վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթե հագուստի արտադրությունը ներառում է կենդանիների կաշիներ ստանալու պրոցեսը, որոնց վրա պահպանվում են մազերը: Կախված մորթու տեսակից և դրա նպատակից՝ մորթու մշակման մեջ ներգրավված որոշ քիմիական նյութեր կարող են ներառել կերակրի աղեր, շիբի աղեր, թթուներ, սոդա, թեփ, եգիպտացորենի օսլա, լանոլին, յուղազերծող նյութեր և, ավելի հազվադեպ, սպիտակեցնող նյութեր, ներկանյութեր և տոներ ( ներկված մորթու համար):

Գործընթացի առաջին քայլը մորթման փուլն է: Այս փուլն անվտանգ դարձնելու համար կենդանիները պետք է սառեցվեն, հակառակ դեպքում ջերմաստիճանի փոփոխությունը կենդանու տաք մարմնից մինչև նրա շուրջը գտնվող սառը միջավայրը կհանգեցնի նրան, որ բոլոր մազերը կթափվեն կաշվից: Ավելի լավ է նաև, որ կենդանին մորթվելուց առաջ սառեցվի, որպեսզի մորթազերծման ընթացքում դիակը չարյունահոսի: Դիակը մորթազերծելուց հետո մաքրում են, չորացնում, աղով պատում, թթվային նյութերի մեջ են դնում, թաթախում (կամ քիմիական կամ բնական եղանակով), այնուհետև փափկեցնում: Մորթու երկար մշակումից է կախված դրա բարձր կամ ցածր գինը:

Ապացուցվել է, որ մորթու մշակման ընթացքում առաջացած մորթու փոշու ազդեցության տակ գտնվող աշխատողների մոտ առաջացել են թոքային ֆունկցիայի խանգարումներ:[17] Մորթու արտադրության գործընթացը ներառում է ջրային ուղիներ թափվող թափոններ և թունավոր քիմիական նյութեր, որոնք նետվում են շրջակա միջավայր: Ներկված մորթիները նույնպես այնքան երկար չեն պահպանվում, որքան բնական մորթիները։ Մյուս կողմից, մորթին բնականաբար կենսաքայքայվող է, մինչդեռ արհեստական ​​մորթին՝ ոչ: [18] Արևով գունավորելու մեթոդների կիրառումը կարող է վերացնել կաշվի և մորթու առաջացրած ժամանակակից արդյունաբերության վնասակար հետևանքները:

Բուրդի օգտագործումը ներառում է կենդանու բուրդը ողջ կենդանուց կտրելը, որպեսզի բուրդը հնարավոր լինի նորից աճեցնել, բայց ոչխարի կաշվից խուզելը կատարվում է բուրդը կաշվի վրա պահելու և կտրելու եղանակով:[19]

Հագուստի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշտակ կարված կտրատման մեթոդով

Մուշտակի չափազանց թանկ գնի հիմնական պատճառը հագուստի պատրաստման համար պահանջվող ժամանակն է: Առաջին քայլը համադրելն է, որի ժամանակ առկա մորթիները համապատասխանեցնում են ըստ չափի և գույնի՝ ստեղծելով մեկ միասնական հագուստ: Այնուհետև արհեստավորը կվերականգնի ցանկացած վնասված հատված, օրինակ՝ պատառոտված կաշվի բծերը:

Այնուհետև մորթին մշակվում է տարբեր ձևերով՝ ընդգծելու կենդանիների նախշերը, մեծացվում են դրա ջերմային հատկությունները, կամ ստեղծվում նոր նախշեր ու ոճեր: Կտրատման մեթոդը նախկինում օգտագործված ամենահայտնի մեթոդն է, որը ներառում է մորթին անթիվ բարակ շերտերի կտրել և դրանք նորից իրար կարել՝ մորթին ավելի բարակ և երկար դարձնելու համար: Մաշկից մաշկ մեթոդը, որն այժմ հաճախ կոչվում է «ամբողջական մորթի», ամենահեշտ մեթոդն է, երբ ամբողջ կտորները կարվում են կողք կողքի՝ նախշին համապատասխանելու համար: Այս մեթոդի միջոցով մորթին աներևակայելի ջերմ է դառնում, բայց այդպես նմանվում է գործվածքի:

Մորթու օգտագործման դեմ կազմակերպված արշավները[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներին և 1990-ականներին մորթու օգտագործման դեմ կազմակերպված արշավները մեծ ճանաչում ձեռք բերեցին բազմաթիվ հայտնիների մասնակցությամբ:[20]Մորթե հագուստը դարձել է բոյկոտների կիզակետ՝ դրա դաժան ու անհարկի լինելու կարծիքի պատճառով։ PETA-ն, կենդանիների իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունները, հայտնի մարդիկ և կենդանիների իրավունքների մասնագետները ուշադրություն են հրավիրել մորթու մշակման վրա:

Կենդանիների իրավունքների պաշտպանները դեմ են վայրի բնության որսին և սպանությանը, ինչպես նաև մորթի արտադրող ֆերմաներում կենդանիների սպանությանը` կենդանիներին տառապանք պատճառելու հետ կապված մտահոգությունների պատճառով: Նրանք կարող են նաև դատապարտել սինթետիկ (յուղիերից ստացված) հագուստից պատրաստված «այլընտրանքները», քանի որ դրանք պրոպագանդում են մորթին հանուն նորաձևության: Բողոքի ակցիաները ներառում են նաև առարկություններ հագուստի, կոշիկի և աքսեսուարների մեջ կաշվի օգտագործման դեմ:

Կենդանիների իրավունքների որոշ ակտիվիստներ բողոքի ակցիաներով խափանել են մորթու նորաձևության ցուցադրությունը,[21] մինչ մորթու դեմ պայքարող մյուս ցուցարարները օգտագործել են արհեստական ​​մորթիներով կամ մորթյա հագուստի այլ այլընտրանքային ցուցադրություններ՝ որպես հարթակ՝ ընդգծելու իրական կաշի և մորթի օգտագործելու պատճառով կենդանիների տառապանքը: [22] Այս խմբերը հովանավորում են «Compassionate Fashion Day»-ը օգոստոսի երրորդ շաբաթ օրը՝ գովազդելու իրենց մորթու օգտագործման դեմ ուղղված ուղերձը։ Որոշ ամերիկյան խմբեր մասնակցում են «Fur Free Friday» միջոցառմանը, որն անցկացվում է ամեն տարի Թենքսգիվինգի օրվան հաջորդող ուրբաթ օրը (սև ուրբաթ), որն իրականացնում է ցուցադրություններ, բողոքի ակցիաներ և կիրառում է այլ մեթոդներ՝ ընդգծելու իրենց համոզմունքները մորթիների վերաբերյալ: [23]

Կանադայում փոկերի ամենամյա որսի դեմ պայքարը դիտվում է որպես մորթու օգտագործման խնդրի պայքար, թեև Միացյալ Նահանգների Humane Society-ն պնդում է, որ այդ պայքարը «Երկրի վրա ծովային կաթնասունների ամենամեծ սպանդը»-ի դեմ է:[24] IFAW-ը, որը փոկերի որսի դեմ պայքարող խումբ է, պնդում է, որ Կանադան որսի դեմ պայքարելու ոչ արդյունավետ մեթոդներ է կիրառում։ [25] Կանադայի կառավարության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել,[26] որ կանադացիների երկու երրորդը աջակցում է փոկերի որսին:

PETA-ի ներկայացուցիչ Յոհաննա Ֆուոսը գնահատում է սոցիալական մեդիայի և էլեկտրոնային փոստի մարքեթինգային արշավները՝ օգնելով մոբիլիզացնել աննախադեպ թվով կենդանիների իրավունքների պաշտպաններ: «Այն բանից հետո, երբ Մայքլ Քորսը դադարեց օգտագործել մորթի, ստացել է ավելի քան 150,000 նամակ», - ասում է Ֆյուոսը Highsnobiety-ին: «Սա որոշակի ճնշում է գործադրում դիզայներների վրա․ նրանք կնկատեն, թե ինչպես է մորթին դուրս գալիս շրջանառությունից: Նոր տեխնոլոգիաները և հարթակները ավելի հեշտ են դարձրել նրանց գործը, ովքեր կցանկանան ինչ-որ բան փոխել: Մինչ նախկինում ակտիվիստները ստիպված էին պոդյում ներխուժել ցուցանակներով և ներկերով, կամ ֆիզիկապես նամակներ փոխանցեին, այսօրվա ակտիվիստը կարող է իրարանցում բարձրացնել առանց տանից դուրս գալու:[27][10][28]

Հանրային մեդիայի աճը զանգվածային հասարակությանը տրամադրել է ընկերությունների հետ հաղորդակցության ուղիղ գիծ, որպես կարծիքների և բողոքների հարթակ՝ դժվարացնելով բրենդների համար անտեսել թիրախավորված ակտիվությունը: «Բրենդները հսկայական ճնշման տակ են, որոնք փորձում են արձագանքել սոցիալական ցանցերին և խուսափել ցանկացած հակասություններից»: Ասում է ՄԿՓ-ի գործադիր տնօրեն Մարկ Օաթենը. Մորթի դեմ հաղորդագրություններն ուժեղանում են սոցիալական մեդիայի և հազարամյա հաճախորդների բազայի միջոցով, որն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իրենց գնած ապրանքների կողմից ներկայացված արժեքներին:

Կենդանիներին տանջելու արդյունքում առաջացած զայրույթի զգացումը հատկապես ուժեղ է, երբ խեսքը վերաբերվում է կատուներին ու շներին, քանի որ դրանք արևմտյան երկրներում ամենահայտնի ընտանի կենդանիներն են: Ուստի սպառողները պահանջում են իրենց տեղեկացնել մորթու ծագման մասին, որպեսզի խուսափեն այդ կենդանիների մորթուց պատրաստված արտադրանք գնելու վտանգից: Սպառողների աճող մտահոգությանը հակազդելու համար Եվրամիությունը պաշտոնապես արգելեց բոլոր անդամ պետություններին շների և կատուների մորթիների և այդ տեսակների մորթի պարունակող բոլոր ապրանքների ներմուծումն ու արտահանումը`[29] 2008 թվականի դեկտեմբերի 31-ից գործող 1523/2007 կանոնակարգով: Շների և կատուների մորթիները տարբերելու մորթատու թույլատրելի տեսակներից, առաջարկվել է կատարել մորթու տեսակների նույնականացման համակցված մեթոդ՝ հիմնված մորֆոլոգիական և մոլեկուլային համակցված մոտեցման վրա:[30][31]

Մորթու առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթու վաճառք Տալլինում, Էստոնիա 2019 թ

Մորթու առևտուրը հագուստի և այլ նպատակների համար մորթու առքուվաճառքն է ամբողջ աշխարհում: Մորթու առևտուրը Հյուսիսային Ամերիկայի և Ռուսաստանի Հեռավոր Արևելքի բացահայտման շարժիչ ուժերից մեկն էր:[32]

Մորթու առևտուրն ունի երկարատև ազդեցություն, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայի բնիկների և ամբողջ աշխարհում մորթատու կենդանիների պոպուլյացիայի վրա: Երբ մորթագործությունն առաջին անգամ ի հայտ եկավ Հյուսիսային Ամերիկայում, դա խթանեց վայրի մորթատու կենդանիների թվաքանակի նվազմանը, որն առաջացել էր չվերահսկվող որսի պատճառով: [33]

Ներկայումս մորթու համաշխարհային առևտրում ամենատարածված կենդանիները գյուղատնտեսական կենդանիներն են․[34] ջրաքիսը աշխարհում ամենաշատ վաճառվող մորթին է, որին հաջորդում են արկտիկական աղվեսը (արդյունաբերությունը կոչվում է «բլյուֆոքս»), կարմիր աղվեսը և ֆինրակունը: [35]

Հետևելով մորթու արդյունաբերության մեջ կենդանիների կյանքի հանդեպ չարաշահումների մասին հանրային իրազեկմանը, Եվրամիությունը նախաձեռնեց WelFur համակարգը:[36] WelFur-ը ԵՄ-ում հավաստագրմամբ համաձայնեցված ծրագիր է, որը եվրոպական մորթու ֆերմաներում առաջնահերթություն է տալիս կենդանիների կյանքին, [37] այդ ֆերմաները Furmark համակարգի միջոցով ստանում են QR կոդ՝ համագործակցելու հագուստի ընկերության հետ, որը տեսականորեն թույլ է տալիս սպառողներին հասկանալ, թե որ ֆերմայի կենդանիներից են իրենց մորթյա բաճկոնները: Այս համակարգից օգտվում են միայն ԵՄ-ում գտնվող ֆերմաները, որոնք մատակարարում են աղվես, ջրաքիս և ջրարջ և չեն առնչվում Չինաստանի կամ Ռուսաստանի ֆերմաների հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Magazine, Smithsonian; Handwerk, Brian. «Evidence of Fur and Leather Clothing, Among World's Oldest, Found in Moroccan Cave». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2022-11-16-ին.
  2. Bishara, Hakim (2020-03-09). «Unique Painted Leopard Sarcophagus Unearthed in Egypt». Hyperallergic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-11-22-ին.
  3. Wilcox, R. Turner (2010-01-01). The Mode in Furs: A Historical Survey with 680 Illustrations (ճապոներեն). Courier Corporation. ISBN 978-0-486-47872-2.
  4. «Fur in prehistory». National Museum of Denmark (անգլերեն). Վերցված է 2022-11-22-ին.
  5. «Protecting native industry in medieval and early modern England». exhibits.law.harvard.edu (անգլերեն). Վերցված է 2022-11-22-ին.
  6. 6,0 6,1 6,2 Skov, Lise (2010). Berg Encyclopedia of World Dress and Fashion, Volume 8: West Europe (անգլերեն). Oxford. էջեր 90–91. ISBN 978-1-8478-8397-1 – via Bloomsbury Fashion Central.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «The Awkward Heirloom: No One Wants Grandma's Fur Coat». The Wall Street Journal. Վերցված է 10 September 2022-ին.
  8. "Fur-Free Designers and Retailers" Արխիվացված 2009-11-26 Wayback Machine July 31, 2009.
  9. «Burberry Stops Destroying Product and Bans Real Fur». The Business of Fashion (անգլերեն). Վերցված է 2022-11-25-ին.
  10. 10,0 10,1 «Op-Ed | Fashion's Fur-Free Future». The Business of Fashion (անգլերեն). Վերցված է 2022-11-25-ին.
  11. 11,0 11,1 Maisey, Sarah (2018-01-06). «With more fashion brands declaring themselves fur free, what's next for the fur industry?». The National (անգլերեն). Վերցված է 2022-11-25-ին.
  12. «New Zealand turns a pest into luxury business». Taipeitimes.com. 2011-12-28. Վերցված է 2012-01-04-ին.
  13. "Harp Seal" Արխիվացված 2019-10-31 Wayback Machine, Marine Animal Response Society.
  14. Rules and Regulations Under the Fur Products Labeling Act Արխիվացված 2008-07-24 Wayback Machine
  15. «The environmental costs and health risks of fur». Fur Free Alliance (կանադական անգլերեն). Վերցված է 2022-11-25-ին.
  16. «Fur bans». Fur Free Alliance (կանադական անգլերեն). Վերցված է 2022-11-25-ին.
  17. Chen, Jie; Lou, Jiezhi; Liu, Zhenlin (January 2003). «Pulmonary Function in Fur-Processing Workers: A Dose-Response Relationship». Archives of Environmental Health. 58 (1): 37–41. doi:10.3200/AEOH.58.1.37-41. PMID 12747517. S2CID 30463019. INIST:14777753.
  18. «Is the fur trade sustainable?». the Guardian (անգլերեն). 2013-10-29. Վերցված է 2022-11-25-ին.
  19. Australian Wool Corporation, Australian Wool Classing, Raw Wool Services, 1990.
  20. «FICA sales stats». 18 March 2006. Արխիվացված օրիգինալից 18 March 2006.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  21. Cartner-Morley, Jess (16 February 2018). «Anti-fur protests set to fly as activists target London fashion week». The Guardian. Վերցված է 30 December 2021-ին.
  22. Kelly, Alyssa (2 March 2020). «Stella McCartney Stages Anti-Fur Protest with Animal Models at Paris Fashion Week Show». People. Վերցված է 30 December 2021-ին.
  23. «2021 Fur-Free Friday Protest». Last Chance for Animals. Վերցված է 30 December 2021-ին.
  24. «Seal Hunt: The Humane Society of the United States». 16 June 2010. Արխիվացված օրիգինալից 16 June 2010.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  25. «Why commercial sealing is cruel». IFAW - International Fund for Animal Welfare.
  26. «Fisheries and Aquaculture Management - Seals and Sealing in Canada». 12 May 2008. Արխիվացված օրիգինալից 12 May 2008.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  27. Balmat, N. (2018, April 01). From vegan leather to bio fur: Growing materials from cells. Retrieved from https://futur404.com/growing-materials-cells/ Արխիվացված 2019-10-31 Wayback Machine
  28. «How Social Media Is Pushing Fur Out of Fashion». Highsnobiety (անգլերեն). 2018-09-13. Վերցված է 2022-11-25-ին.
  29. European Parliament. 2007. Regulation (EC) No 1523/2007 of the European Parliament and of the Council of 11 December 2007 banning the placing on the market and the import to, or export from, the Community of cat and dog fur, and products containing such fur
  30. Mariacher, Alessia; Garofalo, Luisa; Fanelli, Rita; Lorenzini, Rita; Fico, Rosario (2019-11-11). «A combined morphological and molecular approach for hair identification to comply with the European ban on dog and cat fur trade». PeerJ (անգլերեն). 7: e7955. doi:10.7717/peerj.7955. ISSN 2167-8359. PMC 6855206. PMID 31737444.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  31. Garofalo, Luisa; Mariacher, Alessia; Fanelli, Rita; Fico, Rosario; Lorenzini, Rita (2018-06-05). «Hindering the illegal trade in dog and cat furs through a DNA-based protocol for species identification». PeerJ (անգլերեն). 6: e4902. doi:10.7717/peerj.4902. ISSN 2167-8359. PMC 5993017. PMID 29888130.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. «The Economic History of the Fur Trade: 1670 to 1870». eh.net. Վերցված է 2022-11-22-ին.
  33. Harding, A. R. (1909). Fur farming: a book of information about fur bearing animals, enclosures, habits, care, etc. Columbus, O.: A.R. Harding.
  34. Miller, Anneke Ball, Noah Lewis, Mark Adam. «The rise and fall of the real fur industry in the US». Business Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-11-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  35. «Fur Production and Fur Laws | Animal Legal & Historical Center». www.animallaw.info. Վերցված է 2022-11-22-ին.
  36. «Welfare Standards for fur farmed animals (WelFur)». European Economic and Social Committee (անգլերեն). 2018-11-15. Վերցված է 2022-11-22-ին.
  37. «What is Furmark | Furmark Individual Certification Programme». www.furmark.com. Վերցված է 2022-11-22-ին.