Մասնակից:Mkrmarianna/Ավազարկղ
Կաղապար:Հարվածներ բնակչությանը Կաղապար:Արցախյան պատերազմ
Ստեփանակերտի պաշարումը և ռմբակոծումը {{Shelling of Stepanakert |Shelling of Stepanakert }} ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչությանն ուղղված հարվածներն էին, որոնց առավել ակտիվ փուլը շարունակվեց1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսը:[1] Ստեփանակերտի, ինչպես և հարակից հայկական քաղաքների ու գյուղերի ռմբակոծումն իրականացվում էր Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման պայմաններում: (Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակված էր դեռևս 1989թ. աշնանից):
1991-92թթ. Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի գործողությունները հանգեցրին հսկայածավալ ավերածությունների և հարյուրավոր զոհերի խաղաղ բնակչության շրջանում: [2][3] Ինչպես արձանագրում են իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության դիտորդները, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի ռմբակոծումն իրականացնում էին Խոջալուից և Շուշիից: Քաղաքացիական բնակչության դեմ հակառակորդը կիրառում էր արգելված այնպիսի զինատեսակներ, ինչպիսին են համազարկային կրակի «Գրադ» և «Ալազան» կայանները: Անկանոն ռմբակոծությունների, դիպուկարահար կրակի և օդային հարձակումների հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ, ավերվեցին տներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ՝ կառույցներ, որոնք ռազմական թիրախ չեն կարող հանդիսանալ:[4] Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետևանքով ավելի քան 40 000 մարդ դարձավ անօթևան, ավերվեցին Ստեփանակերտի մերձակա տասնյակ բնակավայրեր: [5]
Բարեգործական, իրավապաշտպան [1]«Мемориал» կազմակերչպության զեկույցի համաձայն՝ Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի հրետակոծումը կանոնավոր բնույթ էր կրում, հակառակորդը կիրառում էր ինչպես գնդակոծիչներ, այնպես էլ համազարկային կայաններ: Իրավապաշտպանները նշում են, որ մինչ այդ ադրբեջանական ուժերին հաջողվել էր վերահսկողություն հաստատել Աղդամի և մի շարք այլ բնակավայրերի՝ զենքի ու զինամթերքի խորհրդային պահոցների նկատմամբ, որոնցում պահվում էր արկերով լի ավելի քան 11 000 վագոն: Արկերի մեծ մասը նախատեսված էր [2]БМ-21 «Գրադ» կայանների համար: [6][7]
Քաղաքացիական բնակավայրերի ինտենսիվ ռմբակոծումը դադարեց միան հայկական ուժերի կողմից 1992թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրումից հետո: [8][9]
Նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջափակում[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականից Ադրբեջանը շրջափակել էր Հայաստանի ու Արցախի երկաթուղային հաղորդակցությունը, ագերափակել՝ բնական գազի ու նավթի մատակարարումը: 1991թ. աշնանից Հայաստանն ու Արցախն հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով լիովին խաթարվեց նորանկախ Հայաստանի տնտեսությունը՝ հանգեցնելով հումանիտար աղետի: [10] 1992 թ. գարնանը Ստեփանակերտը, որի բնակչությունը շուրջ 70 հազ. էր հասնում՝ Բաքվից և Ադրբեջանի այլ բնակավայրերից հայերի տեղահանության հետևանքով, պաշարման մեջ էր: Ադրբեջանն ամբողջովին արգելափակել էր Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապը: Շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բնակչությունը զրկված էր սննդից, նաև ջրից, էլեկտրաէներգիայից, դեղորայքից: Հաղորդակցության միակ միջոցը ուղղաթիռներն էին, որոնցով Հայաստանից Արցախ էին տեղափոխվում առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ վառելիք, սննդամթերք, դեղորայք: [11]}} Բնակիչները ստիպված էին ապաստանել նկուղներում գրեթե ողջ օրը:
Human Rights Watch-ի տվյալներով, [5]
Այս պայմաններում էլ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտը՝ որպես հրետակոծության ու ռմբակոծության օբյեկտ:[12]
Ռմբակոծություն և հրետակոծություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991-92թթ. ձմռանը իրավիճակը Ստեփանակերտում աղետալի էր, ողջ քաղաքը շարունակական հրետակոծության թիրախ էր: 1992թ. մայիսին, երբ Helsinki Watch-ի ներկայացուցիչները ժամանեցին Ստեփանակերտ, քաղաքի մեծ մասն ավերված էր: Միայն 1991թ. օգոսոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում ռմբակոծությունների հետևանքով զոհվել էր 40 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 100-ը:
Helsinki Watch-ի զեկույցն արձանագրում է ադրբեջանական ռմբակոծությունների անկանոն և չարդարացված բնույթը, որոնց նպատակը «հայազգի բնակչությանն ահաբեկելը և դուրս մղելն էր»: Փաստաթուղթն արձանագրում է, որ հրետակոծությունների հետևանքով ոչնչացվել են տասնյակ տներ, նույնիսկ գյուղեր:[13] Ինչպես նշում է Քերոլայն Քոքսը. «Յուրաքանչյուր օր Ստեփանակերտի գլխին էր թափվում «Գրադի» շուրջ 400 արկ»: [14] Նպատակը Արցախից հայկական բնակչությանը դուրս մղելը և տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր:
1992թ. Ադրբեջանի արտգործնախարար Լալա-Շովքեթ Գաջիևան նշել էր. «Ավելի քան 100 օր մենք ռմբակոծում էինք Ստեփանակերտը, բայց հայերը չէին լքում իրենց հողը»: [15]
Եվրոպայի Խորհրդի անդամ Դեյվիդ Աթկինսոնը 2005թ. հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում ներկայացնելով իր զեկույցը հիշեցնում է, որ 1990-ականների սկզբին այցելել է Ղարաբաղ և ավելացնում, որ «երբեք չի մոռանա Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ռմբակոծությունը»: [16]
«Յուրաքանչյուրս կարող էր արթնանալ խումար վիճակում գիշեր հարբելուց հետո, մոտենալ «Գրադին» ու կրակել, կրակել, կրակել Ստեփանակերտին առանց որևէ կոորդինատի»:
Քաղաքը հակառակորդի «ափում» էր. արևերլքում՝ 25կմ հեռավորությամբ Աղդամն էր, հյուսիսում՝ Խոջալուն, հարավում՝ Շուշին: Ազերիների վերահսկողության ներքո գտնվող Խոջալուն և Շուշին «հարմար» հենակետեր էին Արցախի մայրաքաղաքը թիրախավորելու համար: Ինչպես նշում է Helsinki Watch-ը. «Քանի դեռ ադրբեջանական ուժերը վերահսկում էին Շուշին, որը նայում էր Ստեփանակերտին, վերջինս հրետակոծում էին «Գրադից» և ծանր հրետանուց, հարվածում էին խաղաղ բնակչությանը, բնակելի տարածքների, հիվանդանոցների և նման այլ օբյեկտների…
Ռուս օդաչու Անատոլի Չիստյակովը հայտնում է, որ Ադրբեջանը վարձկան օդաչունեից մշտապես պահանջում էր արտասվաբեր գազ նետել՝ բնակիչների շրջանում խուճապ առաջացնելու նպատակով»: [5] Հենարանային հրետանային հարթակները, որոնցից 1992թ. հունվարի 10-ից չորս ամիս շարունակ իրականացվում էր հրետակոծությունը, Խորհրդային արտադրության BM-21 «Գրադ» համազարկային կրակի կայաններ էին, որոնք կարող էին միաժամանակ 40 արկ արձակել: Դրանք II աշխարհամարտի ընթացքում լայն կիրառություն ունեցող «Կատյուշա» -ների ժամանակակից տարբերակն են: Ե՛վ «Գրադը», և՛ «Կատյուշան» չունեն ճշգրիտ թիրախավորման համակարգ, հետևաբար դժվար է կանխատեսել հարվածի կոորդինատը: Հիմնականում «Գրադը» մշակվել է բաց մարտադաշտում հակառակորդի կենդանի ուժին զգալի կորուստներ պատճառելու նպատակով: Սակայն ադրբեջանական բանակն այն կիրառում էր Արցախի՝ խիտ բնակեցված մայրաքաղաքում խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով: «Թռչող հեռախոսասյուներ» անվանված այս արկերն Արցախի մայրաքաղաքը վերածել էին փլատակների. ավերվել էին բազմաթիվ բնակելի շենքեր, դպրոցներ, քաղաքի մետաքսի գործարանը, ծննդատունը, մանկապարտեզը:[17]
1992թ. մայիսի 31-ին Chicago Tribune-ը գրում է.[8]
Արցախի ինքնապաշտպանական ուժերի պատասխանը[խմբագրել | խմբագրել կոդը]
1992թ. մայիսին Շուշին արդեն Ստեփանակերտին մոտ գտնվող միակ բնակավայրն էր, որը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղից շարունակվում էին մայրաքաղաքի ու նրա մեձակայքի հրետակոծությունները: [18] Արցախի խաղաղ բնակչության մեծ մասը մարտադաշտի վերածված բնակավայրերը լքելուց հետո կենտրոնացել էր Ստեփանակերտում: Եվ ադրբեջանական օդուժի կողմից նույնիսկ վատ կոորդինացված հարվածները խաղաղ բնակչության շրջանում մեծ կորուստների պատճառ էին դառնում: [19] Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հակահարված տվեցին և երկօրյա մարտերի արդյունքում գրավեցին Շուշին՝ Ստեփանակերտի մերձակա վերջին ադրբեջանական հենակետը: Այսպիսով նրանք վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաքի մերձակայքի նկատմամբ՝ վերջ դնելով Ստեփանակերտի հրետակոծություններին: [20][21] Ադրբեջանական ուժերի կողմից «Գրադ» կայաններով Գորիսի և Կապանի ամենօրյա հրետակոծությունները հազարավոր խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանք էին խլել, անշարժ գույքի հսկայական ավերածություններ պատճառել:[22] [23]
Միջազգային արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ Կոնգրեսը դատապարտեց ադրբեջանական ագրեսիան, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը: Կոնգրեսում ընդունվեց «Ազատության աջակցության ակտի» (1992) #907 ուղղումը, որով արգելափակվում էր ԱՄՆ ուղղակի աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը: Բանաձևում մասնավորապես նշվում էր.
Այս կամ որևէ այլ Ակտով Միացյալ Նահանգներ չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ Նախագահը չի արձանագրել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնառու քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և նրանց նկատմամբ հարձակողական ուժի կիրառմանը վերջ դնելու ուղղությամբ: [24] |
Իրավապաշտպան Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը Արցախի մասին զեկույցում եզրակացնում է, որ Ղարաբաղյան պատերազմի սանձազերծողը և առաջնային ագրեսորը Ադրբեջանն է, քանի որ Ադրբեջանն է
1) կազմակերպել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը,
2) շրջափակել է Ղարաբաղը և Հայաստանը
3) ծանր զինուժ է կիրառել և ռմբակոծել խաղաղ բնակչությանը:
Զեկույցում նաև նշվում է.
Ադրբեջանն ի սկզբանե փորձել է իր նպատակներն իրականացնել՝ ուժի միջոցով, ավելի ու ավելի ծավալելով ուժի կիրառումը: Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքն այս ողբերգական հակամարտության առաջնային զոհն է: [12] |
Helsinki Watch[խմբագրել | խմբագրել կոդը]
Helsinki Watch իրավապաշտպան կազմակերպության պատվիրակությունը Ստեփանակերտ էր այցելել երկու օրով: «Հայերը նշում են, որ 1991թ. հոկտեմբերից ադրբեջանցիները մշտապես հրետակոծել են Ստեփանակերտը: Helsinki Watch-ի ներկայացուցիչները շրջել են քաղաքով և լայնածավալ ավերածությունների ականատեսը դարձել, լուսանկարել են բազմաթիվ վնասված քաղաքացիական օբյեկտներ»:
Պատվիարկությունը նաև նշում է, որ Ստեփանակերտի արևմտյան մասում գրեթե բոլոր բնակելի շենքերը վնասված են հրետակոծությունից:[5] Իրավապաշտպանները լուսանկարել էին նաև լիովին ավերված հիվանդանոցը, դպրոցական շենքերը քաղաքի տարբեր հատվածներում: [5]
Ինչպես «Ամենամյա զեկույցում» նշում են իրավապաշտպանները, ադրբեջանական ուժերը «հարվածներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին և հայկական մյուս բնակավայրերին արկերով և ռումբերով: Չթիրախավորված ռմբակոծությունների և դիպուկահար կրակի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ, հիվանդանոցներ և այլ օբյեկտներ, որոնք չեն կարող ռազմական թիրախ համարվել»:[25]
Լրագրողական գրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերոնա Բենեթ, Բրիտանացի լրագրող.
Ստեփանակերտը գարնանային մաքրման աշխատանքների մոլուցքի մեջ էր: Արևի վառ շողերի ներքո պստլիկ տատիկներն ավլում էին խճաքարերը` մի կողմ հրելով պատերի մնացորդները: Կոտրված մայթեզրից հավաքվող կոտրված ապակու ճռճռոցն ամենաբարձր ձայնն էր: Շուրջբոլորն ավերված շենքեր էին: Յուրաքանչյուր տան վրա պատերազմի հասցրած վնասի որևէ հետք կար. փլուզված տանիք, գնդակների հետքեր, ճեղքեր, պատուհաններ՝ առանց ապակու: Չկային խանութներ, չկար գազ, էլեկտրականություն, հեռախոս կամ փոստ, չկար կանխիկ գումար: [11] |
Լրագրող Վադիմ Բիրկին.
Ես մի հուշ ունեմ. ցուրտն է: Երբ քնում ես գնդակոծվող կացարանի նկուղում և երբ վառարանն ավելի շուտ է դուրս թռչում, քան կբացվի լույսը, անտանելի ցուրտ է տիրում: Առավոտյան, երբ բարձրանում ես աստիճաններով, վստահ չես՝ արդյոք բնակարանդ կա, թե՝ ոչ: [11] |
Montreal Gazette-ը գրում է.
Երեկ առավոտյան, «Սուխոյ-25» գրոհիչները Ստեփանակերտի բնակելի թաղամասերի ռեյդ իրականացրին: Ռմբակոծեցին եկեղեցու մերձակայքը ճիշտ այն պահին, երբ սրբազան պատարագ էր մատուցվում: [26] |
Անժելիկա Չեչինա, ռուս լրագրող, իրավապաշտպան.
Հունվարի 21-25-ը ստեփանակերտում էի: Քաղաքը շարունակում է զուրկ լինել ջրամատակարարումից ու հոսանքից: Ջուրը բերվում է դրսից այնպիսի դժվարությամբ, որ ամոթ է նույնիսկ թեյ խմել: Սննդի խանութներում վաճառվող որևէ ապրանք չկա: Սովից փքվելու դեպքեր կան քաղաքում: Ստեփանակերտը նացիստների կողմից շրջափակված Լենինգրադի մասին վավերագրությունն է ինձ հիշեցնում: [27] |
Los Angeles Times-ի թղթակից Ջոն-Թոր Դալբուրգ.
Երրորդ ամիսն է, ինչ մարդիկ ապրում են գետնադամբաններում, շատերը հուսալքված են…
Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ պատերազմակաան վիճակում գտնվող և շրջափակված մայրաքաղաքում կյանքը վերադարձել է քարե դարի սղությանն ու անապահովությանը: Վերցնենք, օրինակ, խմելու ջուրը, որի ձեռք բերումը մեծագույն հոգսի է վերածվել այն բանից հետո, ինչ Ադրբեջանն էլեկտրամատակարարումից զրկել է հիմնականում հայերով բնակեցված 70 հազարանոց քաղաքի պոմպերը… Ստորգետնյա ապաստարանում Լիդիա Հայրապետյանը մի գիշեր արթնացավ գլխավերևում լսվող ուժեղ աղմուկից. «Երեք ամիս շարունակ մենք չէինք լվացվում, մոռացել էինք՝ ինչ բան է լոգանքը»,-նշում է երեք երեխաների մայրը: Նա, ինչպես և շենքի նկուղում ապաստանող ևս 36 ընտանիք զուրկ են նույնիսկ հացից, քանի որ հացատները մբակոծված են, փոխարենը նրանք մաքրում են ցորենի հատիկները ու խաշում: «Հիմնականում կարողանում ենք գոյատևել թեյի հաշվին»,- նշում է Հայրապետյանը: - «Այլևս չկա արիշտա, չկա բրինձ»: [28] |
Chicago Tribune-ի թղթակից Մայքլ ՄաքԳայար:
Մայրաքաղաք Ստեփանակերտն ամենօրյա հրետակոծության ներքո է: Ջեռուցվող կամ էլեկտրականություն ունեցող ոչ մի տուն չկա: Շրջափակման հետևանքով արգելափակված է ցանկացած տիպի վառելիքի մուտքը … Յուրաքանչյուր գյուղ ինքնապաշտպանական իր ուժերն ունի, քանի որ յուրաքանչյուր գյուղ պատերազմի գոտի է:[29] |
Daily Telegraph:
Ադրբեջանական օդուժը կիրակի ռմբակոծել է հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը՝ ոչնչացնելով փախստականների հանրակացարանը, 10 զոհ պատճառել, հաղորդում է մամուլը: Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի խոսնակը նշում է, որ երկու Սու-25 գրոհիչներ 500 կիլոգրամանոց ռումբեր են նետել Ստեփանակերտի հանրակացարանի վրա՝ տասնյակ կյանքեր խլելով:
ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը հայտնում է, որ խաղաղ բնակիչները թաղված են իրենց տների փլատակներում, նման դեպքերի քանակը հայտնի չէ: [30] |
Ռուս գրող, իրավապաշտպան Ինեսսա Բուրկովա.
Ադրբեջանական հրետանին բոլոր կողմերից գնդակոծում էր Արցախը երկու տարի շարունակ: Նրանք հրետակոծում էին ոչ թե Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հենակետերը, այլ բնակելի տարածքները: Իսկ փետրվարի կեսից քաղաքի ու Արցախի գյուղերի բնակչության դեմ նրանք կիրառում էին զանգվածային ոչնչացման զենքեր՝ համազարկային կրակի «Գրադ» կայաններ, ինչն արգելված զինատեսակ է:
Ինչպես միջազգային հանրությունն, այնպես էլ Ռուսաստանի նորընտիր ժողովրդավար առաջնորդները լուռ են, ոչ ոք Ադրբեջանին պատասխանատվության չի ենթարկում միջազգային իրավունքը ոտնահարելու համար:[31] |
Ռուս լրագրող Գալինա Կովալսկայա
Ադրբեջանական կողմն ավելի շատ զինծառայող է կորցրել, բայց հայկական կողմն անհամեմատ առավել մեծ կորուստներ ունի խաղաղ բնակչության շրջանում, քանի որ պատերազմական գործողությունները հիմնականում ծավալվում են հայաբնակ շրջաններում (հայերը մեծամասնություն են կազմում Ղարաբաղում): Դրանից բացի Ղարաբաղի հայերը պարզապես հյուծվել են առօրյայի ռազմականացման հետևանքով: Վառելիքը բավարար չէ, գազատարը մշտապես պայթեցված է, ցուրտ է, շրջափակված քաղաքում սով է…[32] |
Փաստագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կրակի և սովի միջև: Իշխանություն՝ կյանքի գնով» Արցախյան պատերազմի փաստագրություն, 1991-1992.
- [ https://www.youtube.com/watch?v=4GmRRPgaTU0 "Раны Карабаха",] Цветана Паскалева
- После обстрела. Фильм Светланы Кульчицкой
- Nagorno-Karabagh 1992 The Situation in Stepanakert Before The Liberation of Shuhsi
- ↑ Human rights and democratization in the newly independent states of the former Soviet Union, Volume 4; Volume 85. United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe. էջ 125.
- ↑ The Daily Telegraph, Azeri jets bomb capital of enclave - Aug 23, 1992
- ↑ Bloodshed in the Caucasus: escalation of the armed conflict in Nagorno Karabakh. Human Rights Watch, 1992. ISBN 1-56432-081-2, 9781564320810, p. 32
- ↑ «Human Rights Watch World Report - The Former Soviet Union». Human Rights Watch.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bloodshed in the Caucasus: escalation of the armed conflict in Nagorno Karabakh. 1992, page 12; 34
- ↑ Report of Memorial Human rights center (In Russian)
- ↑ Группа Российских Войск в Закавказье (ГРВЗ
- ↑ 8,0 8,1 Witt, Howard (31 May 1992). «Besieged Armenians Live In Daze». Chicago Tribute. Վերցված է 19 June 2013-ին.
- ↑ Irredentism: ethnic conflict and international politics By Thomas Ambrosio - page 148
- ↑ Denber, Rachel (July 1993). Bloodshed in the Caucasus: Indiscriminate Bombing and Shelling by Azerbaijani Forces in Nagorno Karabakh (PDF). Human Rights Watch/Helsinki. էջեր 11, 5.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 De Waal, Thomas. Black garden: Armenia and Azerbaijan through peace and war. էջ 175.
- ↑ 12,0 12,1 Caroline Cox and John Eibner (1993). Ethnic Cleansing in Progress: War in Nagorno Karabakh Zürich; Washington: Institute for Religious Minorities in the Islamic World.
- ↑ Denber, Rachel (July 1993). Bloodshed in the Caucasus: Indiscriminate Bombing and Shelling by Azerbaijani Forces in Nagorno Karabakh (PDF). Human Rights Watch/Helsinki. էջ 11.
- ↑ Cox's book of modern saints and martyrs By Caroline Cox, Catherine Butcher - page 100
- ↑ Azerbaijani State Television, 24, July 1994
- ↑ Analysis: Council Of Europe Calls For Talks Between Azerbaijan, Karabakh Leadership
- ↑ Wines, Michael (May 27, 2001). «Trying to Tell a Truce From a War». The New York Times. էջ 1.8. Վերցված է 2007-03-14-ին.
- ↑ Azerbaijan Diary: A Rogue Reporter's Adventures in an Oil-Rich, War-Torn, Post-Soviet Republic By Thomas Goltz -page 184
- ↑ JPRS report: Central Eurasia. Military affairs: Issue 35; Issue 35 - United States. Foreign Broadcast Information Service - page 23
- ↑ Conflicts in the OSCE area - Ole Berthelsen, Sven Gunnar Simonsen, International Peace Research Institute, page 12
- ↑ The Armenia-Azerbaijan conflict: causes and implications By Michael P. Croissant - page 79
- ↑ Conflict, Cleavage, and Change in Central Asia and the Caucasus By Karen Dawisha, Bruce Parrott - page 82
- ↑ Armenia: portraits of survival and hope By Donald Earl Miller, Lorna Touryan Miller, Jerry Berndt - page 74
- ↑ Freedom Support Act (1992) Section 907: Restrictions on the Assistance to Azerbaijan. Public Law 102-511, Washington DC, 24 Oct. 1992
- ↑ Helsinki Watch (1992). Annual Helsinki Watch report. էջ 231.
- ↑ The global dynamics of news. Abbas Malek, Anandam P. Kavoori. էջ 193.
- ↑ Журнал “Новое Время”, #8, 1992 (Russia)
- ↑ Life Goes Underground in a Capital Under Siege : Nagorno-Karabakh: Frightened citizens find refuge in cramped spaces beneath buildings as battles continue. February 25, 1992 by John-Thor Dahlburg, Los Angeles Times
- ↑ Armenia, Azerbaijan Battle On. Hopes Slim For Ending Bloody Conflict Over Disputed Area by Michael McGuire, Chicago Tribune. May 31, 1992
- ↑ The Daily Telegraph, Azeri jets bomb capital of enclave - Aug 23, 1992
- ↑ Голос Армении, 21 сент., 1993 Инесса Буркова. Кто же агрессор?
- ↑ Галина Ковальская, "Новое время", N 7, февраль, 1992 Galina Kovalskaya “Nagorno-Karabakh: there are no righteous, there are the killed” in Novoye Vremya No: 7, Feb 1992