Մասնակից:Merydavtian66/Ավազարկղ
Շենոն Լետո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Shannon Leto |
Ի ծնե անուն | Շենոն Կարլ Լետո |
Նաև հայտնի է որպես | Shanimal |
Ծնվել է | մարտի 9, 1970 Բոսսիեր Սիթի, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք, սփեյս-ռոք, նեո-պրոգրեսիվ ռոք, հարդ ռոք, փոսթ-գրանջ, պրոգրեսիվ ռոք |
Մասնագիտություն | դերասան, ֆոտոգրաֆ, երաժիշտ, հեղինակ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, |
Գործիքներ | հարավածային գործիքներ, կիթառ |
Լեյբլ | EMI Virgin Immortal |
Կապված | Thirty Seconds to Mars The Wondergirls, Street Drum Corps Անտուան Բեքս |
Շեննոն Քրիստոֆեր Լետո (անգլ.՝ Shannon Christopher Leto, ամերիկացի ռոք-երաժիշտ, երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոյի ավագ եղբայրը: Thirty Seconds to Mars ալտերնատիվ ռոք խմբի թմբկահար, որը հիմնադրել են եղբոր հետ 1998 թվականին:
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1970 թվականի մարտի 9-ին Բոսսիեր Սիթիում (քաղաքի կենտրոնին մոտ), Լուիզիանա նահանգ: Ջարեդ Լետոյի` իր եղբոր հետ մեծացել է ստեղծագործ ընտանիքում, շրջապատված երաժշտական գործիքներով: Վաղ մանկությունից նա սկսել էր, իր խոստովանությամբ, հարվածել կաթսաներին, որը հետաքրքրություն առաջացրեց նրա մեջ դեպի հարվածային գործիքները: Շենոնը ինքնուրույն սկսեց նվագել հարվածային գործիքներ, բարաբան, երբ նա դեռ 8 տարեկան էր: Մանուկ հասակում նա մի քանի տարի ականջակալներով լսում էր ձայնագրություններ, և նվագում դրանց տակ` փորձելով ստեղծել իր ուրույն ոճը: Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվում քաղաքից քաղաք, հատկապես փոքր քաղաքներ: Նյու-Յորք տեղափոխվելուց հետո, որտեղ նրա ընտանիքը ապրում էր Metropolitan Opera House-ից ոչ հեռու, նա սկսեց տարվել նաև դասական երաժշտությամբ: Նրա գնած առաջին ալբոմը Kiss խմբի «Destroyer»-ն էր: Շենոնի խոսքերով, նրա երաժշտական ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել այնպիսի թմբկահարներ, ինչպիսիք են Ջոն Բոնհեմը, Սյուարտ Քոուփլենդը, Քիթ Մունը, Նիք Մեյսոնը, Լարս Ուլրիխը:
Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև Thirty Seconds to Mars-ի հայտնի դառնալը, Շենոնը աշխատում էր ջազ-արհեստանոցում: Նրանց հետ 1 սեզոն նվագելուց հետո, նա գնաց այլ լսումների: Սակայն նրան չընդունեցին հնչյունագրության մասին բավարար գիտելիքներ չունենալու պատճառով: Շենոնը ասում է «Երբ ես նվագում էի արհեստանոցում, ես գիտեի, որ իմ մոտ ամեն ինչ ստացվում էր, մինչև այն պահը, երբ իմ դիմաց դրեցին նոտաները»:
Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին, երբ Շենոնը իր փոքր եղբոր` Ջարեդի հետ հիմնադրեցին Thirty Seconds to Mars խումբը, նա սկսեց քրտնաջան պարապել, 6-7 ժամ օրվա մեջ: «Ժամանակակից թմբկահար» (անգլ.՝ Modern Drummer) ամսագրի հետ 2006 թվականի փետրվարի հարցազրույցի ժամանակ Շենոնը նշել էր. «Փորձերը հատկապես օգնեցին ինձ հարվածային գործիքների վրա ամրապնդել իմ նվագը և այն դարձնել ավելի ճիշտ»: Շենոնը նաև նշել է, որ նախընտրում է գործիքային կատարումները և էլեկտրոնիկայի հետ էքսպերիմենտները կատարում են նրանք ինքնուրույն: