Մասնակից:MarmkYAN/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրծքազարդ (ֆր.՝ broche)- ոսկերչական իր, որը փակցվում է հագուստին:Սովորաբար այն պատրաստվում է մետաղից, հաճախ` թանկարժեք մետաղներից` ոսկուց կամ արծաթից, և զարդարվում է թանկարժեք քարերով կամ էմալե ներդիրներով: Որպես կանոն` կրծքազարդը օգտագործվում է միայն իբրև զարդ, թեպետ այն կարող է գործածվել նաև կենցաղում՝ որպես ճարմանդ:

Բրագանսայի զարդասեղ, մ.թ.ա.250—200 թթ, Բրիտանական թանգարան


Դիմանկար Տիկին դը Սևինյե, մոտ. 1665 թ.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին մետաղական կրծքազարդերը,որոնք հայտնաբերվել էին դեռևս բրոնզի դարում, սկզբում ունեցել են կենցաղային նշանակություն, ինչպես օրինակ` կոճկել հագուստը, ինչպես օրինակ` անձրևանոցը: Անտիկ և վաղմիջնադարյան ճարմանդները, որոնք ամրացնում էին հագուստը, կոչվել են զարդասեղներ: Հայտնի են ինչպես հասարակ զարդասեղներ՝ առանց որևէ այլ զարդարանքի, այնպես էլ զարդաքանդակ ոսկե ճարմանդներ, որոնք նախատեսված էին ոչ միայն հագուստն ամրացնելու, այլև զարդարանքի համար: Երբեմն զարդասեղները պատրաստվում էին ոսկուց կամ արծաթից և զարդարվում էին մարգարիտներով, թանկարժեք քարերով, փորագրված նախշերով և այլն։ Ժամանակի ընթացքում կրծքազարդի դիզայնը փոխվում էր, ինչն էլ հնարավորություն էր տալիս դրանք գործածել իբրև ժամանակագրային ցուցանիշներ այլ հնագիտական գտածոներ թվագրելիս։ Կրծքազարդերի կենցաղային նշանակությունը պահպանվեց ողջ Միջնադարի ընթացքում։ Գոթական դարաշրջանում օղակաձև և սկավառակաձև զարդասեղներին փոխարինելու են եկել ագրաֆները, որոնք ճարմանդի ավելի բարդ կառուցվածքն ունեին։ Կրծքազարդը` որպես զարդարանք, իր ներկայիս տեսքով հայտնի դարձավ 17-րդ դարում` ունենալով բացառապես դեկորատիվ նշանակություն:

Կրծքազարդի ստեղծումը վերագրվում է ֆրանսիացի պալատական տիկին մարկիզուհի դը Սևինյեին։ Բարոկկոյի դարաշրջանում հագուստը զարդարում էին բազմաթիվ կախազարդերով, որոնք կարում էին հագուստին կամ ամրացնում էին ժապավենների միջոցով։

Մադամ դը Սևինյեն իր կորսեժներին սկսեց կրել կրծքազարդ` ատլասե ժապավենով և նրանից ամրացված կախազարդով։ Այդ տեսքով էլ նա պստկերվել է իր դիմանկարներում: Զարդարանքը ավելի հայտնի դարձավ երոպական ազնվականանների շրջանում և նպաստեց 18-րդ դարում կորսեժային կրծքազարդերի ի հայտ գալուն:

Նախնական կորսեժային կրծքազարդերը Սևինյե կրծքազարդերի կրկնօրինակներն էին և պատրաստվում էին ժապավենի նման` մեկ կամ մի քանի կամ որպես կանոն երեք կախազարդերով:

19-րդ դարում ի հայտ են գալիս կրծքազարդի տարբեր տեսակներ` տարբեր ձևերի ու պատրաստված տարատեսակ նյութերից` ոսկուց, թանկարժեք քարերից, մարգարտից, էմալից, փղոսկրից` կիրառելով խճանկարային, քարափորագրային, տաքսիդերմիայի [1],, մանրանկարչության և այլ տեխնելոգիաներ:

Կրծքազարդի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն Նկարագրություն
Զարդասեղներ Կենցաղային կրծքազարդ-ճարմանդներ,որոնք գոյություն են ունեցել Անտիկ դարաշրջանում և Միջնադարում: Հայտնի են զարդասեղների տարբեր ձևեր և չափեր: Զարդասեղ-ամրակները հիմնականում պատրաստվել են թանկարժեք մետաղներից, պղնձից կամ բրոնզից, որոնք փորագրված էին կամ դրոշմված: Նշանավոր զարդասեղի վրա պահպանվել է լատիներեն ամենահին հայտնի գրություններից մեկը:
Օղակաձև զարդասեղներ Միջնադարյան զարդասեղների տարածված տեսակ է` բաղկացած փակ կամ կիսափակ (penannular) օղակից և խոշոր ասեղներից: Հանդիպում են ինչպես հասարակ, կենցաղային պղնձե և մետաղե ճարմանդներ` առանց որևէ զարդարանքի, այնպես էլ ոսկուց և արծաթից պատրաստված շքեղ զարդասեղներ` նախշազարդ և թանկարժեք քարերով և այլն: Բնորոշ են բարբարոսական մշակույթի մեծ մասին, այդ թվում` կելտական (Թարայի կրծքազարդ), կղզիական, հյուսիսային արվեստներին:
Սկավառակաձև զարդասեղներ Շրջանաձև զարդասեղները հայտնի են եղել դեռևս ուշ Անտիկ դարաշրջանից, բայց լայն տարածում ստացել են Վաղ Միջնադարում: Սկավառակաձև զարդասեղները պատրաստվել են ֆրանկյան, անգլոսաքսոնական, հոնական և նույնիսկ բարբարոսական ցեղերի վարպետների կողմից:

Վաղմիջնադարյան բարբարոսական մշակույթի զարդասեղները որպես կանոն պատրաստվել են ոսկուց և զարդարվել են էմալով, գունավոր ապակիով, թանկարժեք քարերով (նռնաքարեր, շափյուղաներ, սուտակներ) և այլն: Հատկապես շատ են 6-9-րդ դարերի ֆրանկյան սկավառակաձև զարդասեղները:

Տ-աձև զարդասեղներ Տ-աձև զարդասեղները հավանաբար հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակում[2]: Թեպետ զարդասեղի այս տեսակը ավելի բնորոշ է Վաղ Միջնադարի բարբարոսական մշակույթին: Անգլոսաքսոնական Տ-աձև զարդասեղների մեծ մասը պատրաստված են բրոնզից կամ մետաղից, երբեմն էլ ոսկեջուր և նախշազարդ են` առանց որևէ այլ զարդարանքների:
Ագրաֆ Ճարմանդի զարդարանքը ի հայտ է եկել դասական Միջնադարի ժամանակաշրջանում և փոխարինել է ավելի պարզ զարդասեղների: Ի տարբերություն զարդասեղների` միջնադարյան ագրաֆը ոչ թե քորոցի տեսք ուներ, այլ ճարմանդի: XIII դարում ագրաֆը հանգույցից և կեռիկից կազմված շքեղ զարդարանքով ամրակապի տեսք ուներ. հայտնի էին վարդի և պսակի տեսք ունեցող զարդարանքները: Ագրաֆը սովորաբար օգտագործվում էր վերնաշապիկի օձիքը ամրացնելու համար կամ պարզապես այն կրում էին որպես զարդարանք[3]:
Ճարմանդ Թանկարժեք քարերով ոսկե կամ արծաթե կրծքազարդ, որը օգտագործվում է հագուստի զարդարանքի համար: Որպես կանոն` այն կլոր է: Միջնադարում հայտնի է եղել ռուսների և կովկասյան ժողովուրդների շրջանում:
Սևինյե կրծքազարդ Բարոկկոյի դարաշրջանի զարդարանք, ժապավենի և մեկ կամ մի քանի կախազարդի տեսք ունեցող կրծքազարդ է: Հավանական է, որ կրծքազարդերն իրենց սկզբնական տեսքով հանդես են եկել որպես զարդարանք և ճարմանդի դեր չեն կատարել: Կրծքազարդը ի հայտ գալը վերագրվում է ֆրանսուհի տիկին դը Սևինյեին, որը ապրել է XVII դարում[4]: 19-րդ դարի առաջին կեսին ռուսական ամսագրերում երեք կախազարդ ունեցող մեծ օվալաձև բրոշը կոչվել էր Սևինյեի բրոշ:
Պալատական գրանիշ Հատուկ նշան մոնոգրամի տեսքով, սովորաբար ոսկուց և ադամանդներից պատրաստված, որը կրում էին պալատական օրիորդները ռուսական կայսերական պալատում: Գրանիշները կայսրուհու կամ երկու կայսրուհիների անվան սկզբնատառերի ձև ունեին: Նշանը կրում էին Անդրևյան կապույտ ժապավենի վրա և ամրացնում հագուստին` կորսեժի ձախ կողմին:
Կորսեժային կրծքազարդ XVII-XIX դարերի եվրոպական ազնվականների զարդարանք, որը առավել հայտնի էր XVIII դարում:

Կրում էին կորսեժին (կրծկալ)` հենց կրծքի մեջտեղում: Այն պատրաստված էր թանկարժեք մետաղներից և զարդարված թանկարժեք քարերով` ադամանդներով կամ ծաղկային` ռոկոկո ոճին հատուկ (տոպազ, ամետիստ): Որպես կանոն` կորսեժային բրոշները բավականին ծավալուն էին` մի քանի կախազարդ, երբեմն երեք շարքով` կրկնելով կրծկալի V-ձևը:

Սգո զարդեր Սգո զարդարանքները հայտնի են եղել հնուց ի վեր, բայց հայտնի են դարձել 18-րդ դարում և 19-րդ դարի երկրորդ կեսերին` Վիկտորյական դարաշրջանում Վիկտորյական դարաշրջան: Սգո զարդարանքները կրում էին սգո արարողությունների ժամանակ: Դրանք պատրաստված էին որոշակի նյութերից (գագատ Գագատ, սև ապակի, սև և սպիտակ էմալ, մարգարիտ, նռնաքար) և պետք է ունենար հանգուցյալի մասին որևէ հիշատակում` նրա սկզբնաղբյուրները, մակագրությունը լատիներենով, հանգուցյալի դիմանկարը: Հատկապես հայտնի էին հանգուցյալի հյուսված մազերի ներդիրով սգո կրծքանշանները:
Կրծքազարդ-քորոց Անգլիական քորոցի տեսքով կրծքազարդ, որի վրա ամրացված է տարբեր դեկորատիվ տարրեր, ինչպես օրինակ` շղթաներ և կախազարդեր:

Ի հայտ են եկել 19-րդ դարի երկրորդ կեսին, հատկապես` անգլիական քորոցի գյուտից հետո և ներկայումս էլ նորաձև է:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Victorian taxidermy jewelry
  2. Шаров О. В., О времени появления Т-образных шарнирных фибул в Северном Причерноморье
  3. Аграф — Энциклопедия моды
  4. «Брошь Севинье». Արխիվացված է օրիգինալից 2016-09-07-ին. Վերցված է 2017-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

|Тема = Брошь |Портал = |Викисловарь = брошь |Викиучебник = |Викицитатник = |Викитека = |Викиновости = |Метавики = |Проект = }}