Մասնակից:Markocharyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բին Տուն Տուն և Սուե Ռոն Ռոն
Առաջին անգամ հայտնվել է2019, սեպտեմբերի 17
ՍտեղծողՑաո Սուեն
Ծիան Յուֆանն
Տեղեկություններ
ՏեսակներՄեծ պանդա և լապտեր

Բին Տուն Տուն (չինարեն՝ 冰墩墩, փինյին Bīng Dūn Dūn) և Սուե Ռոն Ռոն, (չինարեն՝ 雪容融, փինյին Xuě Róng Róng) 2022 թվականի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի և 13-րդ ձմեռային Պարալիմպիկ խաղերի պաշտոնական թալիսմաներ։

Դիզայն և սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բին Տուն Տուն»-ի դիզայներական թիմի ղեկավարն է պրոֆեսոր Ցաո Սուեն[1] (չինարեն՝ 曹雪; փինյին Cáo Xuě), ով ավարտել է Գուանչժոույի գեղարվեստի ակադեմիայի վիզուալ արվեստի և դիզայնի դպրոցը։ Բին Տուն Տունը հիմնված է Պանդայի նախատիպի վրա, որը Չինաստանի ազգային հարստությունն է։ Այն համատեղում է պանդայի պատկերը և սառցե բյուրեղյա պատյանը՝ արտացոլելով սառցե սպորտային տեսակները և ժամանակակից տեխնոլոգիաները։ Գլխի ձևը գալիս է ձմեռային մարազաձևերում սովորաբար օգտագործվող սաղավարտից։ Ձախ թաթի վրա սրտաձև նշանը ներկայացնում է Չինաստանի հյուրընկալությունը Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին և հանդիսատեսներին[2][3]։

«Սուե Ռոն Ռոն»-ի դիզայները Ծիան Յուֆանն (չինարեն՝ 姜宇帆, փինյին Jiāng Yǔ Fān) է՝ Ծիլինի արվեստի ինստիտուտի դիզայնի դպրոցի վիզուալ հաղորդակցության կրտսեր մասնագետը[4][5][6][5]։ Թալիսմանի դիզայնի նախատիպը չինական լապտերն է, իսկ հիմնական գույնը՝ կարմիրը[5]։ Գլխին շարունական նախշը կազմված է աղավնիներից և դրախտի տաճարից, որը խորհրդանշում է խաղաղությունը, ընդգծելով հյուրընկալող քաղաքի՝ Պեկինի առանձնահատկությունները, ադյպես լապտերը դարձնելով ավելի դինամիկ և կենսունակ։ Ձյունը դեմքի վրա ներկայացնում է «բարենպաստ ձյուն, որն իր հերթին ազդարարում է լավ տարի»[7]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիսմանները Air China ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի վրա

Բին Տուն Տուն անվան ծագումը․ «Սառույցը» (չինարեն՝ 冰, փինյին bīng) խորհրդանշում է մաքրություն և ուժ, ինչն էլ բնորոշ է Ձմեռային Օլիմպիական խաղերին։ «Տուն Տուն» (չինարեն՝ 墩墩, փինյին dūn dūn) նշանակում է անկեղծ, դուրեկան, որը համահունչ է պանդայի կերպարին և խորհրդանշում է Օլիմպիական Խաղերի մարզիկների ուժը, անպարտելի կամքը և օլիմպիական ոգեշնչող ոգին։

Ձմեռային Օլիմպիական Խաղերի գովազդը Պեկինի հասարակական տրասպորտի վրա

Սուե Ռոն Ռոն անվան ծագումը․ «Ձյուն» (չինարեն՝ 雪, փինյին xuě) խորհրդանշում է գեղեցկությունն և ճերմակությունը, որը բնորոշ է սառույցի և ձյան սպորտի առանձնահատկությունները։ «Ռոն» (չինարեն՝ 容, փինյին róng) նշանակում է հանդուրժողականություն և փոխադաիձ ուսուցում։ «Ռոն» (չինարեն՝ 融, փինյին róng) նշանակում է միաձուլում, ջերմություն և փոխըմբռնում։ Ռոն Ռոնը արտահայտեց համաշխարհային քաղաքակրթության փախանակման, փոխադարձ ուսուցման և զարգացման հայցեկարգը, ինչպես նաև մարմնավորեց պարալիմպիկ շարժման միջոցով ավելի ներառական աշխարհ ստեղծելու և մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք ստեղծելու հրաշալի տեսլականը[8]։

Արտադրող ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում երեք ձեռնարկություններ դարձան Պեկինի Ձմեռային Օլիմպիական Խաղերի համար սառցե սյուների և Ռոն Ռոնի խաղալիքների լիցենզավորված արտադրողներ։

Պահանջարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությամբ սկեցին ողջունել ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանները[9]։ Նմանատիպ արտադրանքները, ինչպիսիք են՝ կրծքանշանները, բանալիների կախազարդերը և այլ ապրանքներ հայնտի են ամբողջ Չինաստանում[10], սակայն շուկայում ապրանքների մեծ պակաս է նկատվում։ Պեկինի կազմակերպչական կոմիտեն հայտարերել է, որ համակարգում և ավելացնում են առաքումները, սական ապրանքները կվաճառվեն առնվազն 2022 թվականի հունիսի վերջին[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 月月鸟 (2022-02-08). «冬奥真"顶流" 唠唠"冰墩墩"的故事» (չինարեն). 央视网. Արխիվացված է օրիգինալից 2022-02-09-ին. Վերցված է 2022-02-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2022年北京冬奥会吉祥物亮相 它叫“冰墩墩” Արխիվացված է Սեպտեմբեր 18, 2019 Wayback Machine-ի միջոցով:新浪新闻转载中国新闻网 2019年9月17日
  3. 北京2022年冬奥会吉祥物阐释 Արխիվացված է Սեպտեմբեր 18, 2019 Wayback Machine-ի միջոցով:北京冬奥组委官方网站 2019年9月17日
  4. “对话95后‘雪容融’设计者姜宇帆:冬残奥会开幕时,相信也会一‘容’难求”,《红星新闻》,2022年02月10日
  5. 5,0 5,1 5,2 北京青年报记者 王婧懿:“对话95后‘雪容融’原创设计者:很多网友没注意到 其实‘雪容融’的肚子会发光”《北京青年报》2022年2月7日
  6. 中国吉林网 吉刻APP记者 殷维 (2022-01-13). «设计者姜宇帆:"雪容融"成了我人生的重大转折» (չինարեն). 中国吉林网. Արխիվացված է օրիգինալից 2022-02-09-ին. Վերցված է 2022-02-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «北京2022年冬残奥会吉祥物阐释». 北京冬奥组委官方网站. 2019-09-17. Վերցված է 2021-02-18-ին.
  8. «"冰墩墩""雪容融"正式亮相». 央视新闻. 2019-09-18.
  9. 每经编辑:程鹏 , 潘海福 , 易启江 (2022-02-05). «15分钟5000个被抢光,冬奥顶流"冰墩墩"缺货!这些上市公司要火» (չինարեն). 每日经济新闻. Արխիվացված է օրիգինալից 2022-02-12-ին. Վերցված է 2022-02-12-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «冰墩墩火爆全网,北京冬奥组委回应"一墩难求":加大协调供应». 网易. IT之家. 2022-02-06. Վերցված է 2022-02-06-ին.
  11. «冬奥组委发言人说冰墩墩一定会有的». 中国新闻社. 2022-02-13. Վերցված է 2022-03-07-ին.
  12. «雪容融和冰墩墩都会销售到6月底». 北京日报. 2022-03-06. Վերցված է 2022-03-07-ին.