Մասնակից:Mari Sahakyan/Ավազարկղ17
Մարտին Վիտին (չեխ․՝ Martin Vitík; Հունվարի 21, 2003, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, «Սպարտա» ակումբի և Չեխիայի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինը սկսել է ֆուտբոլ խաղալ Kralów Dwur թիմում վեց տարեկանից։ 2017 թվականին նա ավարտեց Սպարտա Պրահայի ակադեմիան։ 2020/21 մրցաշրջանից՝ հիմնական թիմի խաղացող։Նա իր նորամուտը «Սպարտայի» կազմում նշել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Եվրոպա լիգայի խաղում ֆրանսիական «Լիլի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 90-րդ րոպեին Միխալ Սաչեկի փոխարեն։[1] Նա մասնակցել է նաև դեկտեմբերի 10-ին «Միլանի» հետ հանդիպմանը՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում և անցկացնելով ամբողջ հանդիպումը։[2]
Մարտինն իր նորամուտը Չեխիայի առաջնությունում նշել է 2021 թվականի հունվարի 17-ին՝ «Բանիկի» դեմ խաղում։[3] Դրանում նա նույնպես խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն։ Ընդհանուր առմամբ, Մարտինն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում, որոնցից 16-ում հայտնվել է մեկնարկային կազմում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Չեխիայի երիտասարդական հավաքականների խաղացող։ Նա մինչև 17 տարեկանների հավաքականի ավագն էր։ 2021 թվականի մարտին նա առաջին անգամ հրավիրվեց Չեխիայի երիտասարդական հավաքական՝ անմիջապես մտնելով ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության հայտացուցակ։[4] Նա մրցաշարում անցկացրել է 1 հանդիպում Իտալիայի հավաքականի դեմ, որը միաժամանակ դարձել է նրա դեբյուտը ազգային հավաքականում։[5] Թիմի հետ նա գրավեց երրորդ տեղը, ինչը չեխերին թույլ չտվեց դուրս գալ խմբից։
2023 թվականի նոյեմբերի 20-ին Մոլդովայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում նա իր նորամուտը նշեց հիմնական ազգային հավաքականի կազմում՝ խաղալով բոլոր 90 րոպեները։[6]
Ազգային հավաքականի ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեխիայի հավաքականի հանդիպումները | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլ | Մրցույթ | |
1 | 20 | 3:0 | - | Եվրո 2024-ի ընտրական խաղ | ||
2 | 7 | 7:1 | - | Ընկերական հանդիպում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sparta Praha - Lille» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին. Վերցված է 2021-06-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sparta Praha - AC Milan» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-06-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Banik Ostrava - Sparta Praha» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին. Վերցված է 2021-06-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Nominace na ME hráčů do 21 let» (չեխերեն). repre.fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-05-ին. Վերցված է 2021-06-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Czech Republic U-21 - Italy U-21» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-05-26-ին. Վերցված է 2021-06-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Чехия 3-0 Молдова». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2023-11-23-ին. Վերցված է 2023-11-23-ին.