Մասնակից:Manevardanyan2000/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Manevardanyan2000/Ավազարկղ
Onze-Lieve-Vrouwekathedraal
Հիմնական տվյալներ

Աստվածամոր բազիլիկ- կաթոլիկ եկեղեցի Լուխան քաղաքում, նվիրված Տիրամայր Լուխանին, Արգենտինայի Սուրբ բարեխոսը: Նեոգոթիկական ոճով Բազիլիկը, որը դաշնային մայրաքաղաք Բուենոս Այրեսից գտնվում է 70կմ դեպի արևմուտք, մեկն է Արգենտինայի կաթոլիկ պաշտամունքի վայրերից: Եկեղեցու հիմնադրումը Լուխան գետի վրա կապված է հրաշալի իրադարձությունների հետ: 1630թ-ին պորտուգալացի Անտոնիո Ֆարիա դե Սանը Սանտիագո դել Էստերոյից նավաստի Խուան Անդրեային պատվիրեց Բրազիլիա բերել Մարիամ Աստվածածնի արձանը, որը նա ցանկանում էր կանգնեցնել կառուցվող մատուռում: Խուան Անդրեան միանգամից գնեց Տիրամոր երկու արձան, որոնք նա ծովով տարավ Բուենոս Այրես, այնուհետև սայլը ծանրաբեռնելով դրանցով, տարավ Սանտիագո դել Էստերո: Ճանապարհորդության երկրորդ օրը այնտեղ, որտեղ ճանապարհն անցնում է Լուխան փոքր գետով, ձիերը կանգ առան և չկարողացան առաջ գնալ: Սայլակը փորձեցին դատարկել, լծեցին նրան եզներով, բայց նա մնաց անշարժ: Դա հրաշք էր, և նշանը նրա, որ Օրիորդ Մարիա Լուխանը ուզում էր հենց այնտեղ մնալ: Աստվածածնի արձանները տարան Ռոսենդո դե Օրամասի տուն, որտեղ տեղադրեցին պատվելի տեղում: Մարդիկ, լսելով հրաշքի մասին, սկսեցի գալ ու խոնարհվել Տիրամոր արձանին: Առաջին մատուռը Լուխան գետի մոտ հայտնվել է 1685թ-ին: Ուխտավորներն ավելի ու ավելի էին շատանում, մատուռի շուրջը աստիճանաբար գյուղ ձևավորվեց, անվանվելով Լուխան: 1730թ-ին գյուղը ստանում է քաղաքի կարգավիճակ, իսկ Տիրամայր Լուխանի մատուռը դարձավ ծխական եկեղեցի: 1763թ-ին այդ տեղում կառուցվեց ավելի մեծ եկեղեցի: Եկեղեցու կառուցումը, որը մենք այսօր տեսնում ենք, սկսել է 1890թ-ի մայիսի 9-ին, ֆրանսիացի ճարտարապետ Ուլրիխ Կուլտուայի ձեռքով: Եկեղեցին սրբագործվեց 1910թ-ի դեկտեմբերին, չնայած նրան, որ աշտարակը մինչև վերջ կառուցված չէր: 1930թ-ի նոյեմբերի 15-ին Պիոս XI պապը զավթեց Տիրամոր եկեղեցուն: Եկեղեցու կառուցումը ամբողջովին ավարտվել է 1935թ-ին: 1975թ-ի հոկտեմբերին երիտասարդ կաթոլիկների խումբը կազմակերպեց ուխտագնացություն Բուենոս Այրեսից դեպի Տիրամոր եկեղեցին (ճանապարհը կազմում էր 70կմ): Այս սովորույթը տեղի է ունենում ամեն տարի: 1982թ-ի հունիսի 11-ին բազիլիկ այցելեց Հովհաննես Պողոս II պապը և պատարագ մատուցեց 700 հազար հավատացյալների դիմաց: 1998թ-ին բազիլիկը հայտարարվեց Արգենտինայի պատմության հուշարձանը: 2010թ-ի մայիսի 25-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների ներկայությամբ բազիլիկում տեղի ունեցավ Te Deum-ի հանդիսավոր ժամերգությունը՝ նվիրված Արգենտինայի 200-ամյակին: Այժմ ամեն տարի Արգենտինայի սուրբ բազիլիկ է այցելում 4 միլլիոն մարդ: 2011թ-ի հոկտեմբերի 2-ին ուխտագնացների թիվն անցավ միլլիոնից: Բազիլիկը կառուցված է նեոգոթիկական ոճով: Այն XIX դարի կաթոլիկական կառույց է: