Մասնակից:Mane1/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Տեղեկատվական գիրք

Թքած ունենալու նուրբ արվեստը (անգլ.՝ The Subtle Art of Not Giving a F*ck: A Counterintuitive Approach to Living a Good Life) բլոգեր և գրող Մարկ Մենսոնի երկրորդ գիրքն է։ Այն հրատարակվել է HarperOne հրատարակչության կողմից։ Առաջին անգամ տպագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

2018 թվականի փետրվար ամսվա տվյալներով գիրքը վաճառվել է շուրջ 2 միլիոն օրինակով։[1]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը արձագանք է մարդու ներաշխարհի, ինքնօգնության, ինչպես նաև հեղինակի տեսակետների մասին։ Մարկ Մենսոնը օգտագործել է բազմաթիվ սեփական կյանքի փորձեր՝ ցույց տալու, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները հաճախ ավելի մեծ գաղափար են տալիս մարդուն, քան մշտապես փորձելով երջանիկ լինելը։

Մենսոնը իր տեսակետն ու ոճը դասակարգել է հակասական մոտեցումներով՝ օգտագործելով միաժամանակ ազնվությունն ու խորամանկությունը՝ ավելի ընդգծելու իր գաղափարները։

Գիրքը առաջին անգամ հայտվել է New York Times Bestseller Listի վեցերորդ համարում։ 2018 թվականի փետրվարի 18-ից այն հայտնվել է NYTimes-ի լավագույն վաճառվողների ցուցակում՝ չզիջեով իր դիրքերը շուրջ 60 շաբաթ։ Գիրքը նաև 2016 թվականի սեպտեմբերի 25-ից հայտվել է Washington Post's Bestseller List-ի իններորդ համարում, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից՝ Toronto Star List-ի առաջին համարում։ 2017 թվականին գիրքը Barnes & Noble-ի կողմից համարվել է լավագույն վավերագրական գիրքը,իսկ Amazon.com-ում և Կանադայում՝ լավագույն վաճառված գիրքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «harpercollins» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: