Մասնակից:Makruhi/Ավազարկղ դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեոգանի արձանը Կորուննայում
Բրեոգանի արձանը և Հերկուլեսի աշտարակը

Բրեոգանը միջնադարյան քրիստոնեական Իռլանդիայի և իռլանդացիների կամ շոտլանդացիների նախահայրն է եղել ըստ Լեբոր Գաբալա Էրենն լեգենդի: Այն ներկայացվում է որպես Իսպանիայի / Գալիսիայի / թագավոր: Պատմվում է լեգենդում այն մասին թե ինչպես են իռլանդացիները սերվել Ադամից, Նոյի որդիների միջոցով եկել Իռլանդիա: Նշված է նաև թե ինչպես նրանք 440 տարի շարունակ թափառել են աշխարհով մեկ, երթարկվելով տարբեր փորձությունների ու տվայտանքների, այնպես ինչպես հրեաների պատմությունն է նկարագրված Հին Կտակարանում: Հավանաբար նրանք նավարկել են Իբերիա և նվաճել այն: Այնտեղ էլ նրանց ղեկավարներից մեկը՝ Բրեոգանը քաղաքն անվանում է Բրիգանտիա և կառուցում աշտարակ: Այս աշտարակի գագաթից իր առաջնեկ որդին նշմարում է Իռլանդիան: Բրեոգանը իր որդիների հետ նավարկում է դեպի Իռլանդիա և գրավում այն Տուաթա Դե Դանաննից՝ իռլանդացի հեթանոս աստվածներից: Հավանաբար Բրիգանտիան պատկանել է Կորուննիային, որը հայտնի է նաև Բրիգանտիում անվանումով և որ աշտարակը հավանաբար Հերկուլեսի աշտարակն է եղել, կառուցված հռոմեացիների կողմից: Կա միտքը, որ գալիսիացիները եկել են Իբերիայից կամ Հիբերնիայից և Գալիսիա կամ Գաել անունները եկել են միգուցե կելտերի առասպելաբանությունից:[1][2] Նմանատիպ պատմություն կա , երբ վանականներից մեկը տեսնում է կանաչ կղզին Բրիգանտիայի աշտարակի գագաթից, որի մասին գրված է 9-րդ կամ 10-րդ դարերում Գալիսիայում, Trezenzonii de Solistitionis Insula Magna կոչվող ձեռագրում , որը թարգմանաբար նշանակում է " Տրեզենզոն վանականը և մեծ կղզին": Լեբոր Գաբալան հայտնի և ազդեցիկ գործ էր: Գալիսիան այստեղ նկարագրվում է պոետիկ ձևով որպես տուն կամ Բրեոգանի ազգ /գալիսերեն՝ fogar կամ nazón de Breogán/: Այդ երկրամասի մասին նույնիսկ նկարագրված է Գալիսիայի հիմնի ՞Os Pinos՞ -ի մեջ: Կորուննայում Բրեոգանի արձանն է կանգնեցված Հերկուլեսի աշտարակի կողքին: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նույնիսկ Բրեոգանի պատվին զբեսայգին կոչվել է նրա անունով՝ Parque de Breogán:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monaghan, Patricia. The Encyclopedia of Celtic Mythology and Folklore. Infobase Publishing, 2004. p.332
  2. Carey, John. The Irish National Origin-Legend: Synthetic Pseudohistory. University of Cambridge, 1994. p.13

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Կելտեր