Մասնակից:Lusine77/Ավազարկղ896

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lusine77/Ավազարկղ896

Թանա Լոթը ժայռային ձևավորում է Ինդոնեզիական կղզի Բալիում։ Այստեղ է գտնվում հնագույն հնդկական ուխտագնացության տաճար Պուրա Թանահ Լոթը(բառացիորեն՝«Թանահ Լոթի տաճար»), լուսնակարչության համար հայտնի մշակութային և տուրիստական վայր[1]։

Մայրամուտը Պուա Թանա Լոթում
Պուրա Բաթու Բոլոնգ,մեկ այլ տաճար Թանա Լոթի շրջանում, գտնվում է Պուրա Թանա Լոթի հյուսիսից քիչ հեռու

Թանահ Լոթի Տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանա Լոթ նշանակում է « Ցամաք ծովում» Բալիերեն լեզվում[2] ։ Գտնվում է Թաբանանում Դենպասարից 20 կիլոմետր դեպի հյուսիս արևմուտք,տաճարը գտնվում է ափամերձ ժայռի վրա, որը շարունակաբար ստեղծվել է օվկիանոսի մակընթացության արդյունքում։

Շատ անգամներ պնդում են, որ Թանան 16-րդ դարի ճարտարապետ Դանգ Հյան Նիրարտհայի աշխատանքն է։ Հարավային ափում իր ճամփորդությունների ընթացքում նա տեսել է ժայռային կղզու գեղեցիկ տեղանքը և որոշել է հանգստանալ այնտեղ։ Որոշ ձկնորսներ տեսել են նրան և նրա համար գնել են նվերներ։Նիրարթան, հետո անցկացրել է գիշերը փոքր կղզում։ Ավելի ուշ նա խոսել է ձկնորսների հետ և պատվիրել է նրանց կառուցել սրբավայր ժայռի վրա, քանի որ նա զգում էր դա սուրբ վայր է բալինական ծովի աստածներին[3] ։ Սրբավայրի հիմնական աստվածությունը Դեվա Բարունան կամ Բատարա Սեգարան է,ով ծովի աստվածն է կամ ծովի ուժը և այս օրերին, Նիրարթային պաշտում են նաև այստեղ[4]։

Թանա Լոթի տաճարը կառուցվել է և եղել է Բալիական դիցաբանության մի մասը դարեր շարունակ։ Տաճարը համարվում է բալիական ափի յոթ ծովային տաճարներից մեկը։ Ծովային տաճարներից յուրաքանչյուրը ստեղծվել է մյուսի ուղղքայղությամբ,որ ստեղծվի շարք հյուսիս-արևմտյան ափի երկայնքով։ Բալիական դիցաբանսւթյան հետ մեկտեղ տաճարը մեծապես կրել է հինդուիզմի ազդեցությունը։

Կա ահավատալիք, որ ժայռոտ կղզու հիմքում թունավոր օձերը պաշտպանում են տաճարը տաճարը չար հոգիներից և ներխուժողներից։ Հավատում են, որ տաճարը պաշտպանում է հսկայական օձը, որը ստեղծվել է Նիրհարթայի պատուհանի ապակեկալից, երբ նա ստեղծել է կղզին։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին, տաճարի դիմային հատվածը սկսել է փշրվել և տաճարի ներսի,կողքերի հատվածը սկսել է դառնալ վտանգավոր[5]։ Հետո ճապոնական ղեկավարությունը տրամադրել է վարկ ինդոնեզիական ղեկավարությանը մոտ 800 միլիարդ ռուփի (480 միլիոն ամերիկյան դոլար[6]), որ պահպանեն պատմական տաճարը և այլ հայտնի վայրեր Բալիի շրջակայքում։ Արդյունքում, Թանա Լոթի «ժայռը» իրականում խելացի կերպով քողարկված արհեստական ժայռ է, որը ստեղծվել է ճապոնաիայի կողմից ֆինանսավորված և հսկվող վերականգնողական և կայունացման ծրագրերի ընթացքում։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tanah Lot Kuta
Սուրբ Ջուր Թանա Լոթի Տաճարում

Մուտքի տոմսերը արժեն 20․000 ռուփի Ինդոնեզիայի քաղաքացիների համար(15․000 ռուփի երեխաների համար), բայց օտարերկրացիները պետք է վճարեն գնից երեք անգամ ավելի, կամ 60․000 ռուփի(15․000ռուփի երեխաների համար[7] )։Որպեսզի հասնեն տաճարին, այցելուները պետք է քայլեն բալիական շուկայի տեսք ունեցող հուշանվերների խանոջթների միջով, որոնք պատում են դեպի ծով տանող ճանապարհի երկու կողմերը։ Մայրցամաքի ժայռի գագաթներին ստեղծվել են նաև ռեստորաններ տուրիստների համար։

Տեղակայվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրը գտնվում է Բերաբանում,Կեդիրիում, Թաբանանում մոտավորապես 13 կիլոմետր(8 մղոն) Թաբանանից հարավ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. South-East Asia on a shoestring. Lonely Planet South-East Asia: On a Shoestring. Lonely Planet Edition 7. Lonely Planet Publications, 1992. 0-86442-125-7, 978-0-86442-125-8. 922. pp257
  2. Philip Hirsch, Carol Warren. The politics of environment in Southeast Asia: resources and resistance. Publisher Routledge, 1998 978-0-203-03017-2. 325 pages. pp 242-244
  3. South-East Asia on a shoestring. Lonely Planet South-East Asia: On a Shoestring. Lonely Planet Edition 7. Lonely Planet Publications, 1992. 0-86442-125-7, 978-0-86442-125-8. 922. pp257
  4. «Tanah Lot». balistarislad.com. Վերցված է 5 July 2015-ին.
  5. Pringle, p 192-194
  6. 1980 exchange rate of US $1 to Rp 6000 from Gordon De Brouwer, Masahiro Kawai. Indonesian Rupiah in Exchange rate regimes in East Asia Vol 51. Publisher: Routledge, 2004. 0-415-32281-2, 978-0-415-32281-2. 466 pages
  7. «Harga tiket (Ticket Prices)». Tanah Lot website. Վերցված է 16 February 2018-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Tourist attractions in Indonesia Կաղապար:Hindu temples in Indonesia