Մասնակից:Luse3S/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արթուր Հովհաննիսյան (պետական, քաղաքական գործիչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
Նոյեմբերի 15, 2021 թվական - ներկա
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
Օգոստոսի 2, 2021 թվական - ներկա
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Հունիսի 10, 2019 թվական - Օգոստոսի 2, 2021 թվական
 
Կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կրթություն՝ ԵՊՀ, լրագրության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ Լրագրող
Գործունեություն՝ Պետական, քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր Մայիսի 26, 1990 թվական
Ծննդավայր Հայաստանի Հանրապետություն, Երևան

Արթուր Ղարիբի Հովհաննիսյան (Մայիսի 26, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ կուսակցական, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանանդամ , Հայաստանի 7-րդ («Իմ քայլը» դաշինքից) և 8-րդ («ՔՊ» կուսակցությունից) գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1990թ. մայիսի 26-ին Երեւանում։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականներին սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լրագրության ֆակուլտետում։

2016 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 թվականներին աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2013-2015 թվականներին զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2016 թվականներին եղել է Հ3 հեռուստաընկերության լրագրող։

2016-2017 թվականներին «Առաջին լրատվական» կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման  բաժնի պրոդյուսեր, 2017-2018 թվականներին եղել է Para.tv առցանց հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր։ 2018-2019 թվականներին եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 10, 2019 - օգոստոսի 2, 2021թթ. եղել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2021թ. հունիսի 20-ին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։