Մասնակից:Lilit2006/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lilit2006/Ավազարկղ

Բեն Վինչել (անգլ.՝ Ben Winchell, ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որը հայտնի է «Դեռահասի ոգին» ֆիլմում Էյդենի և «Բարձրագույն դասարան» հեռուստասերիալում՝ Դիքսոն Տիկոնդերոգիի դերով։ «Մաքս Սթիլ» մարտաֆիլմում խաղացել է Մաքս Սթիլի գլխավոր դերը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչելը ծնվել է Ջորջիայում՝ Լորենսվիլ քաղաքում և մեծացել է Դուլութում[1][2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Վինչելը «Դեռահասի ոգին» Հեռուստաֆիլմում խաղացել է Էյդենի դերը, որի պրեմիերան կայացել Է «ABC Family» ալիքում 2011 թվականի օգոստոսի 7-ին[3]: Էրիկ դերով հանդես է եկել «USA Network's» հեռուստաալիքի «Անհրաժեշտ կոպտություն» դրամատիկ սերիալում[4][5]:

2013 թվականին Վինչելը մարմնավորել է Դիքսոն Տիկոնդերոգային Disney Channel ալիքի «A. N. T. Farm» սիթքոմում[5]:

2015 թվականին Վինչելը մարմնավորել է Բենջամինին MTV-ի «Գտնելով Քարթերին» պատանեկան դրամատիկական սերիալում[6]:

Վինչելը Անա Վիլաֆանի հետ միասին խաղացել է Մաքս Սթիլի դերը քննադատների կողմից բարձր գնահատված համանուն մարտաֆիլմում[5][4]: Ֆիլմի ռեժիսորը Ստյուարտ Հենդլերն է, որը թողարկվել է 2016 թվականին «Open Road Films» ընկերության կողմից:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյի և հեռուստատեսության դերասանական աշխատանքների ցանկ
Տարի Անուն Դեր Նշումներ
2010 Հղիության պայմանագիր Տրոյ Հեռուստաֆիլմ
2010 Գումար վաստակել Էթան Կարճամետրաժ
2011 Դեռահասի ոգի Էյդեն Հեռուստաֆիլմ
2011 Մնեդին և մոռացված Սուրբ ծնունդը Ռոբերտ
2011–2012 Անհրաժեշտ կոպտություն Էրիկ Հեռուստասերիալ, 2 էպիզոդ
2013 Ընկերության քաղաքը Կիրկ Հեռուստաֆիլմ
2013–2014 Բարձրագույն դասարան Դիքսոն Տիկոնդերոգա Հեռուստասերիալ, 3 էպիզոդ
2014 Կարմիր ճանապարհ Բրեդ Հեռուստասերիալ, 2 էպիզոդ
2017 Օրենք և կարգ իսկական հանցագործություն Դոնովան Գուդրո Հեռուստասերիալ, 4 էպիզոդ
2018 Սեր ամեն օր Ալեքս Հեռուստասերիալ, էպիզոդ. Նվեր իմ նախկինից
2018 Սիրելի դու Պատմող մարդ Կարճամետրաժ
2020 Երբ փողոցային լույսերը վառվում են Բրեդ Կիրհոֆ Հեռուստասերիալ, պիլոտային էպիզոդ
2020 Ակադեմիա 4 Կարճամետրաժ
2021 Ճանապարհ դեպի Գալենա Քոուլ Բեյրդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Duluth resident stars in new action movie». Atlanta Business Chronicle.
  2. «Ben Winchell Profile». sandybro.com. Արխիվացված է օրիգինալից October 12, 2016-ին. Վերցված է August 18, 2015-ին.
  3. «Ben Winchell on Twitter - Start Filming on Teen Spirit». twitter.com. Վերցված է August 18, 2015-ին.
  4. 4,0 4,1 McNary, Dave (February 5, 2014). «Berlin: Ben Winchell, Ana Villafane Join 'Max Steel' (EXCLUSIVE)». variety.com. Վերցված է August 18, 2015-ին.
  5. 5,0 5,1 5,2 Roxborough, Scott (February 5, 2014). «Berlin: Ben Winchell, Ana Villafane Join 'Max Steel'». hollywoodreporter.com. Վերցված է August 18, 2015-ին.
  6. Maas, Emily (June 16, 2015). «Finding Carter's Kathryn Prescott on Finale's New Character Cliff-Hanger». tvinsider.com. Վերցված է August 18, 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]