Մասնակից:LilGrigoryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LilGrigoryan/Ավազարկղ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված1999 թվական
ՄայրաքաղաքԵրևան
Իրավ. կարգավիճակԳործող
ՏեղագրությունԵրևան, Նալբանյան 21
ՆախագահՀովհաննես Հովսեփյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա, Հայաստանում բռնցքամարտի ոլորտը կարգավորող հիմնական մարմինը։ Ֆեդերացիան կառավարում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։ Ֆեդերացիայի գլխամասը գտնվում է Երևանում՝ Նալբանդյան փողոցում։ Նախագահը Հովհաննես Հովսեփյանն է[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերացիան հիմնադրվել է 1991 թվականին: Ամբողջ Հայաստանում գործում են պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտի մի քանի դպրոցներ։ Հայ բռնցքամարտիկները տարբեր քաշային կարգերում բազմիցս հայտնվել են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների լավագույն եռյակում։ Հայ բռնցքամարտիկները մասնակցում են նաև Բռնցքամարտի աշխարհի գավաթի մրցաշարին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի և Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովը 2021 թվականին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ հանդիպմանը դրական է գնահատել հայկական բռնցքամարտի զարգացման տեմպերը և համագործակցության պատրաստակամություն հայտնել[2].

Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղիով: Մեզ համար կարևոր է առաջընթացի հեռանկարների շուրջ լիարժեք երկխոսություն ունենալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մեր երկրում անցկացնել միջազգային մրցաշարեր: Այս համատեքստում երաշխավորում եմ պետության աջակցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը». escs.am. 29 ապրիլ, 2021.
  2. «Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին». escs.am. 13 հուլիսի 2021.

Կատեգորիա:Հայաստանի սպորտային կազմակերպություններ