Մասնակից:Kristina Vardanian/Ավազարկղ004
Արտիկուլյար հնչյունաբանություն, հնչյունաբանության ճյուղ:
Այս ճյուղը ուսումնասիրող հնչյունաբանները հույս ունեն մանրամասնորեն փաստագրել մարդու խոսքի գործընթացը, որպեսզի հասկանան, թե ինչպես են աշխատում ձայնային տարբեր օրգանները ՝ կարգավորող օրգանը, ներառյալ լեզուն, շուրթերը, ատամները, ստորին քիմքը, կոշտ քիմքը և այլն և թե ինչպես կարելի է գործողությունները համակերգելով՝ ազդել ձայնային օդի հոսքի վրա արտիկուլյացիայի հասնելու և տարբեր ձայներ արտաբերելու համար[1]:
Խոսքային գործընթացը հասկանալու համար հաճախ անհրաժեշտ է լինում կիրառել գործարարական մեթոդներ: Սա հաճախ դասակարգվում է որպես փորձարարական լեզվաբանության ճյուղ: Օրինակ որոշակի խոսք հնչելու ժամանակ լեզվի և կոշտ քիմքի միջև շփման աստիճանը հասկանալու համար փորձագետը չափելու է էլեկտրապալատոգրաֆիայի մեթոդով: Էլեկտրոնային կոշտ քիմքի փորձարարական գործընթացի ժամանակ բերանում տեղադրվում է հատուկ արհեստական քիմք, իսկ դրա վրա տեղադրվում են բազմաթիվ էլեկտրոդներ: Երբ արտասանվում է կոնկրետ խոսք, այս էլեկտրոդները հայտնաբերում են անհրաժեշտ տեղեկատվությունը, Օրինակ, թե կեղծ քիմքի որ մասերն են շփվում լեզվի հետ և նաև այդ կոնտակտային կետերի ժամանակային չափումների փոփոխությունները:
Բաղադրիչ մասերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոկալը կարելի է դիտարկել աերոդինամիկ-բիոմեխանիկական մոդելի միջոցով, որը ներառում է երեք հիմնական բաղադրիչ.
- օդային խոռոչ
- մխոց
- օդային փական
Օդային հոսքի ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանկացած ձայն արտաբերելու համար տեղի է ունենում օդի շարժում: Որպեսզի մարդիկ լսեն և հասկանան հնչյուններ, օդը պետք է շարժվելով անցնի ձայնալարերի միջով, կոկորդի միջով, այնուհետև բերանի կամ քթի մեջ և դուրս գա մարմնից: Բերանի տարբեր դիրքերից ստացվում են տարբեր հնչյուններ, որոնք լեզվաբաններն անվանում են «բերանի խոռոչ»՝ քթի խոռոչից տարբերելու համար։
Բղաձայն հնչյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղաձայնները սովորաբար առաջանում են թոքերից արտաշնչվող օդի հոսքի փոփոխությամբ[2]:
Շնչառական օրգանները, որոնք մասնակցում են օդի հոսքը ստեղծելու և փոփոխելու գործընտացին, բաժանված են երեք շրջանների՝ ձայնային տրակտ (վերին կոկորդ), կոկորդ և ենթագլոտային համակարգ։ Օդի հոսքը կարող է արտաշնչվել (ձայնային տրակտից դուրս) կամ ներշնչվել (ձայնային տրակտի մեջ): Թոքային օդային հոսքի հնչյուններում օդի հոսքը արտադրվում է թոքերի կողմից ենթագլոտիկ համակարգում և կոկորդների և ձայնալարերի միջոցով[3][4]:
Ձայնավոր հնչյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնավորները առաջանում են կոկորդով և ձայնային ուղիներով օդի անցմամբ: Ձայնավորների մեծ մասը հնչուն են (այսինքն ձայնալարերը թրթռում են): Բացառություն են կազմում մի քանի հազվագյուտ դեպքեր, երբ ալիքը բաց է, որպեսզի օդի հոսքը դուրս գա առանց աղմուկի[5]:
Ձայնային օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու ձայնային օրգանները բաժանվում են գեղձերի, կեղևի, փափուկ քիմքի, լեզվի և շուրթերի:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Note that although sound is just air pressure variations, the variations must be at a high enough rate to be perceived as sound. If the variation is too slow, it will be inaudible.
- ↑ Ladefoged, Maddieson, էջ 43
- ↑ Maddieson, 1993
- ↑ Fujimura, 1961
- ↑ Ladefoged, Maddieson, էջեր 33–34