Մասնակից:KhosrovGHP/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիայի քաղաքացիական պատերազմ
Արաբական գարուն
Պատկերներ Սիրիայի քաղաքացիական պատերազմից
Թվական 2011թ. Մարտի 15 - Շարունակվում է
Վայր Սիրիա
Արդյունք շարունակվում է
Հակառակորդներ
Սիրիա Սիրիա
  • Սիրիայի բանակ
  • Սիրիայի ազգային պաշտպանություն
  • Հեզպուլլահ

Պարսկաստան

Ընդդիմություն
  • Ազատ բանակ
  • Ալ-Նուսրա
  • Իսլամական ճակատ
Իսլամական Պետություն Սիրիայի քրդեր
Կողմերի ուժեր
մոտ 250,000 120,000-150,000 50,000 40,000
Ռազմական կորուստներ
շուրջ 100,000 50,000-115,000 հազարավոր 500
Ընդհանուր կորուստներ
շուրջ 300,000

4,5 միլիոն անոթևան, որոնք գտնվում են Սիրիայում ու 3 միլիոն փախստական Սիրիայից դուրս

Սիրիայի Քաղաքացիական պատերազմ (արաբ․՝ الحرب الأهلية السورية‎‎), ռազմական հակամարտություն Սիրիայի կառավարական զորքերի և նրա դաշնակիցների մեկ կողմից, և սիրիական ընդդիմության (որոնց մեծամասնությունը իսլամիստական տարբեր հոսանքների՝ չափավորից մինչև ծայրահեղական, ընդգրկելով Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումներին) միջև մյուս կողմից։ Հակամարտության երրորդ կողմ են հանդես գալիս քրդերը, որոնք զինյալ պայքար են մղում ինչպես կառավարական զորքերի, այդպես էլ ամբստամբների դեմ։ Ընդդիմության կողմից ավելի քան 70 երկրներից ահաբեկիչներ են մասնակցում պատերազմին, իսկ կառավարության կողմից՝ «Հեզբոլլահի» և իրաքյան շիա խմբավորումների մարտիկները։ Պատերազմը սկսվել է 2011 թվականի Մարտի 15-ին ու դեռ շարունակվում է։

Պատերազմի դրդապատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասադի կառավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Հաֆեզ Ասադը (Բաշար Ասադի հայրը) հեղափոխությամբ դառնում է Սիրիայի վարչապետ, իսկ 1971 թվականին հռչակվում է նախագահ։ Նախագահում է մինչև 2000 թվականը։ Իր մահից հետո նախագահ է դառնում Բաշար Ալ-Ասադը: 2001 թվականին ձերբակալվում են շուրջ 10 ակտիվիստներ, որոնք պայքարում էին արդար նախագահական ընտրությունների համար։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասադի ընտանիքը պատկանում է իսլամի Ալավիդ ճյուղին։ Այս ճյուղը Սիրիայում կազմում է բնակչության 12%: Մեծամանսությունը կազմում են Սուննիները (շուրջ 80%)։ Կա շուրջ 3 միլիոն քրիստոնեա։ Հենց Ալավիները կառավարում են Սիրիայի անվտանգության ոլորտները։

Սոցիալ-տնտեսական պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ամենաթեժ կետերը, պատերազմի սկզբնական հատվածում, ամենաաղքատ բնակավայրերն էին։ Այդ բնակավայրերի բնակչության մեծամասնությունը կազմում են Սուննի իսլամները։

Մարդու իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կազմակերպությունների կողմից Սիրիայում մարդու իրավունքները սահմանափակ են ու գտնվում են ցածր մակարդակի վրա։ Մարդու իրավունքների ակտիվիստները հիմնականում բանտարկվում էին։ Մինչև 2010 թվականը Facebook սոցիալական կայքը փակ է եղել Սիրիայում։ Կանանց ու էթնիկ փոքրամասնությունների իրավունքները սահմանափակ են եղել։ Այս ամենը նպաստեց քաղաքացիական պատերազմի սկսմանը։

Արաբական գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին Թունիսիայում սկսվում են ցույցեր, որի արդյունքում Թունիսիայի նախագահը հրաժարական է տալիս։ Այս իրադարցությունը ոգևորեց մյուս արաբական երկրների բնակչությանը։ Այդ երկրներում ևս կազմակերպվեցին հակակառավարական ցույցեր։

Քաղաքացիական պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր ցույցեր կազմակերպվեցին 2011 թվականի Հունվարի 28-ին, բայց խոշոր ցույցեր սկսվեցին մարտի 15-ին Հալեպում ու Դամասկոսում։ Մի քանի օր հետո ցույցերը տարածվեցին ուրիշ բնակավայրերում (հիմնականում աղքատ)։ Մարտի 18-ին արդեն կային զոհեր։ Մարտի 20-ին ոստիկանությունը կրակ բացեց Դարաաում ցուցարարների վրա, դրանից հետո ցուցարարները հարձակվեցին ու քանդեցին Դարաայի պետական շենքերից մի քանիսը։ Այդ նույն օրը Դարաայում սպանվեց 15 ցուցարար ու 7 ոստիկան։ Մարտի 25-ի դրությամբ արդեն կար 90 զոհ։ Ապրիլի 25-ին Սիրիայի բանակը սկսեց միջամտել ցույցերին։ Մայիսի վերջին արդեն կար 1200 զոհ, որոնցից 150 ոստիկաններ էին։ Հուլիս ամսին կար շուրջ 2000 զոհ։

Ստուգման կետ
Ոստիկաններ Դամասկոսում
Ստուգման կետ Դամասկոսում


Զինված պայքարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 19-ին կազմավորվեց Սիրիայի ազատ բանակը։ Կազմավորվեց 7 բարձրաստիճան սպաների կողմից, ովքեր առանձնացան Սիրիայի բանակից։ Նրանք հայտարատեցին, որ Ազատ բանակի ստեղծման նպատակը Ասադի կառավարության վերացումն է։ Կազմավորման պահին Ազատ բանակում կար 1500 զինվոր։ Դեկտեմբերին նրանց թիվը հասավ 20 հազարի։ 2011 թվականի օգոստոսի 23-ին ստեղծվեց Սիրիայի ազգային կոնսուլատը Թուրքիայում։ Կոսնուլատի նպատակն էր՝ կազմակերպել ապստամբությունները ու զինված պայքարը Սիրիայի կառավարության դեմ։ Օգոստոս ամսին ընդիմությունը սկսեց օգնություն ստանալ Թուրքիայից։ Այս ժամանակահատվածում Ազատ բանակը թույլ կազմավորված էր։ Կառավարական զորքերի դեմ չկարողանալով բաց ճակատով կռվել, նրանք դիմում էին գիշերային հարձակումների, պայթումների ու այլ նույնտիպի մարտավարությունների։ 2012 թվականի Ապրիլ ամսին զոհերի թիվը հասավ 10,000-ի։ Ընդդիմության հզորացման պատճառով կռիվները պետության ու Ազատ բանակի միջև թեժացավ։ ՄԱԿ-ը միջամտեց կոնֆլիկտին ու 2012 թվականի Ապրիլի 12-ին կնքվեց հրադադարի պայմանագիր երկու կողմերի միջև։ ՄԱԿ-ի այս փորձը ձախողվեց ու Հունիս ամսին կրկին սկսվեցին թեժ կրիվները։ 2012 թվականի Հունիսի 12-ին ՄԱԿ-ը առաջին անգամ Սիրիայի իրադարձությունները անվանեց որպես քաղաքացիական պատերազմ։

Հալեպի ու Դամասկոսի ճակատամարտերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի Հունիսին, Ազատ բանակի զինվորների թվաքանակը հասավ 40,000 հազարի (հիմնականում պետական բանակի նախկին զինծառայողներն են, ովքեր առանձնացան բանակից)։ 2012 թվականի հուլիս ամսի կեսերին Ազատ բանակը ներխուժեց Հալեպ և Դամասկոս՝ սկիզբ տալով Հալեպի ու Դամասկոսի ճակատամարտերին։ Կառճ ժամանակահատվածում գրավեցին քաղաքների զգալի մասը սակայն կոնֆլիկտը այդ քաղաքներում շարունակվում է մինչև հիմա։

Կառավարության և Հեզպուլլահի առաջխաղացումները 2013 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի Հունիսին կառավարական զորքերը Հեզպուլլահի օգնությամբ գրավեցին Հոմս մարզի մեծ մասը։ Հոմս մասը գտնվում է Սիրիայի կենտրոնական մասում ու միացնում է Սիրիայի երկու կարևորագույն քաղաքները՝ Դանասկոսը ու Հալեպը։ Այս հաղթանակը կառավարության զորքերին առիթ տվեց կազմակերպել հարձակումներ Հալեպում կամ Դամասկոսում գտնվող ընդդիմադիրների վրա։ Սիրիայի բանակը որոշեց հարձակվել Հալեպի վրա, որովհետև տեղի զորքը գտնվում էր շրջափակման մեջ ընդդիմադիրների կողմից։ Օգոստոս ամսին կառավարությունը գրավեց Հալեպ տանող ճանապարհները ու շրջափակումից ազատեց զորքի մնացաց մասին։

Ընդդիմադիր ուժերի պառակտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերին հակամարտություն է սկսվում ընդդիմության ուժերի միջև։ 2014 թվականի Հունվարի 3-ին Ազատ բանակը հարձակում է սկսում Իսլամական Պետության դեմ (Իսլամական Պետությունը զինված կազմակերպություն է)։ Հենց այս իրադարձությունից հետո պատերազմում ստեղծվում է նոր կողմ։ Պատերազմում արդեն մասնակցում էին 4 խմբավորումներ (ընդդիմություն, քրդեր, կառավարություն, Իսլամական Պետություն)։

Պատերազմի քարտեզը ու հակամարտող կողմերը (2014 թվական օգոստոս ամիս). կարմիրով նշվածը այն տարածքներն են, որոնք գտնվում են կառավարության հսկողության ներքո, կանաչը՝ ընդդիմություն, սեվը՝ Իսլամական Պետություն, դեղինը՝ քրդեր

Իսլամական Պետության նպատակն է՝ հաստատել իսլամական կարգեր Սիրիայում ու Իրաքում։

2014 թվականի նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ նախագահական ընտրություններ։ Ըստ Սիրիայի ներքին նախարարության՝ ընտրություններին մասնակցեց 16 միլիոն մարդ։ Մի քանի տասնյակ հազար մարդ մասնակցեց ընտրություններին Սիրիայից դուրս։ Ընտրատարածքներ ստեղծվեցին Սիրիայից դուրս, որպեսզի ընտրություններին մասնակցեն նաև փախստականները։ Սիրիայի տարածքի այն հատվածը, որը այդ ժամանակ, գտնվում էր ընդդիմության ու Իսլամական Պետության հսկողության ներքո, տեղի չունեցավ ընտրություններ։ Բաշար ալ-Ասադը հաղթեց ընտրությունները՝ հավաքելով ձայների 88,7 տոկոսը։ Ընդդիմադիրները ընտրություններին խոչընդոտեցին, որի արդյունքում զոհվեց 12 մարդ։

Պատերազմը 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 5-ին Իսլամական Պետությունը հարձակվում է Իրաքի վրա ու կարճ ժամանակահատվածում նվաճում Իրաքի 1/3 մասը։ ԻՊ-ն Իրաքից զենքեր բերեց Սիրիա ու սկսեց ինտենսիվ պայքար։ 2014 թվականի հունիսի 14-ին կառավարությունը գրավում է հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքը։

ԻՊ-ի առաջխաղացումը Սիրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոս ամսին ԻՊ-ն հարձակումներ է սկսում պետության ու ընդդիմության դեմ։ Ալ-Ռակկա մարզում գրավում է 3 ռազմական կետ, սակայն կորցնում է հսկողությունը Հասսաքա քաղաքի նկատմամբ։ Ընդդիմադիրների դիրքերը Հալեպի մարզում թուլանում են ԻՊ-ի հարձակումների պատճառով, իսկ Դեիր-զորում ընդհանրապես վերացել։

հակամարտող խմբավորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին Սիրիայի քաղաքացիական պատերազմում կան 4 կողմեր։

Սիրիայի կառավարություն և դաշնակից խմբավորումներ ու երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայի բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայի բանակը կոնֆլիկտի սկզբում ուներ 325,000 զինվոր։ Պատերազմի ընթացքում բանակի թվաքանակը նվազեց շուրջ 100 հազարով՝ կեսը զոհվելուց, կեսը ընդդիմությանը միանալուց։

Ազգային պաշտպանության զորք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբավորումը կազմավորվել է կառավարության կողմից կառավարության դիրքերը ամրապնդելու համար։ Այժմ կա 100,000 զինվոր այս խմբավորման մեջ։

Շապիհա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապիհան ոչ պաշտոնական խմբավորում է՝ կազմված հիմնականում ալավիդների կողմից։ 2012 թվականի Դեմկեմբերին ԱՄՆ-ն, Շապիհա կազմակերպությունը հռչակեց որպես ահաբեկչական կազմակերպություն։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից՝ Իրանը օգնություն է ցուցաբերում Սիրիայի կառավարությանը։ Սիրիայի Հանրապետությունը որպես դաշնակից շատ կարևոր է Պարսկաստանի համար։ Եթե Բաշար ալ-Ասադի կառավարությունը վերանա Պարսկաստանը կկորցնի իր միջերկրածովի ափին գտնվող միակ դաշնակցին։

Հեզպոլլա խմբավորումը, որը գտնվում է Պարսկաստանի ազդեցության տակ, սատարում է կառավարական զորքերին ռազմական գործողություններում։ Շուրջ 10 հազար պարսիկ ժամանել է Սիրիա՝ ռազմական ու տեխնիկական օգնություններ ցույց տալու համար։

Ընդդիմադիր կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]