Մասնակից:Justhacker/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդսգեր Դեիկստրա (ծնվել է 1930 թվականին Նիդեռլանդներում ՝ Ռոտերդամ քաղաքում։ Հոլանդացի գիտնական, որի աշխատանքները ազդել են համակարգչային գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, կառուցվածքային ծրագրավորման մշակողներից մեկը, տեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտող։ Տյուրինգյան մրցանակի դափնեկիր (1972 թվ․):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի մայիս 11֊ին Ռոտերդամում՝ գիտնականների ընտանիքում։ Հայրը քիմիկոս էր, իսկ մայրը մաթեմատիկոս։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Լեյդենի համալսարանի տեսական ֆիզիկայի ֆակուլտետը։ 1951 թվականին սկսեց հետաքրքվել ծրագրավորմամբ և ընդումվեց Քեմբրիջ ՝ երեքշաբաթյա համակարգչային դասընթացների։ 1952 թվականից աշխատել է որպես ծրագրավորող՝ Ադրիանա վան Վենգարդենի տնօրինության տակ գտնվող Ամստերդամի մաթեմատիկական կենտրոնում։ Ավելի ուշ դարձավ ֆորմալ լեզուների ֆորմալ քերականության նկարագրության հեղինակ։ Արդեն 1952 թվականին վերջնականորեն որոշել էր մասնագիտանալ ծրագրավորման մեջ։1950֊ական թվականների կեսին օպտիմալիզացման որոնման արդյունքում գտել է երթուղայնացման միջոցով ալգորիթմների գտնելու ամենակարճ ճանապարհը,որը հայտնի դարձավ որպես "Դեիկստրայի ալգորիթմ" անունով։

1957 թվականին նա ամուսնացել է և իր հարցաշարի մեջ, որն անհրաժեշտ է եղել հարսանիքին, մասնագիտություն անվան տակ գրել է ծրագրավորող, բայց նա ստիպված է եղել վերաշարադրել փաստաթղթերը և հստակեցնելով գրել ֆիզիկոս։

1957֊1960 թվականներին նա մասնակցել է Ալգոլ ծրագրավորման լեզվի մակարդակի բարձրացման և զարգացման աշխատանքներին և ստեղծել է տվյալ լեզվի կոմպիլյատորը։ Մրցակցելով Դանիայի թիմի հետ նա խոստացել է չսափրվել մինչև իր աշխատանքի ավարտը և հաղթել է բոլոր մրցակիցներին և միևնույն ժամանակ բացահայտել է նոր կոմպիլյատոր "Զանգ" անունով։ 1960 թվականին մասնակցել է THE օպերացիոն համակարգի ստեղծման աշխատանքներին։ Այդ տարիներին իր կատարած աշխատանքները, իր առաջ բերած հասկացությունները և գաղափարները հետագայում շատ մեծ օգտակարություն են դրսևորել ծրագրավորման գործընթացի կառուցման համար։

Երկար ժամանակ աշխատել է Burroughs կազմակերպության հետ, և Տոնի Խոարի և Նիկլաուս Վիրտի հետ միասին զարգացրել է կառուցվախքային ծրագրավորման ուղենիշերը։

Նա իր կյանքի վերջին տարիների դասավանդել է Տեխասի համալսարանում և մահացել է 2002 թվականի օգոստոսի 6֊ին քաղցկեղից։

Գիտական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեիսկտրային հայտնություն է բերել իր մաթեմատիկական տրամաբանության զարգացման համակարգչային ծրագրերի կիրառման աշխատանքները։ Նա ակտիվորեն մասնակցել է Ալգոլ֊60 ծրագրավորման լեզվի կոմպիլյատորի ստեղծմանը։ Որպես կառուցվածքային ծրագրավորման հեղինակներից մեկը, նա քարոզում էր հրաժարվել GOTO հրամաններից։

1972 թվականին նրան շնորհվել է Տյուրինգյան դափնեկիր։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գրքրերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ինչպիսիք են "Ծրագրավորելու կարգապահություն", "Կառուցվածքային ծրագրավորման նշումներ", "GOTO օպերատորի վնասակարությունը" (անգլ.՝ GOTO - համարվում է վնասակար):

Ի հավելումն քննարկումների, կոնկրետ հարցերի, գրքերի, որոնց համար հետագայում հարցեր են տվել հեղինակին նա հետևողականորեն պաշտտպանել է մաթեմատիկական ծրագրավորման մոտեցման անհրաժեշտությունը, որը ենթադրում էր ճշգրիտ, համապարփակ նկարագրություն՝ խնդիրը լուծելու համար։ Ըստ Դեիկստրայի ծրագրավորման գործընթացում հաջողության հասնելու համար անհարժեշտ է՝ գրել կոդ ֊ փորձարկել ֊ գտնել սխալները ֊ ուղղել սխալները ֊ նորից փորձարկել։

Նրա կարծիքով ծրագրավորումը, ըստ էության, չափազանց բարդ գիտական և ճարտարագիտական գործունեություն է, և ոչ մի նոր մեթոդներ, գործիքներ կամ գործողություննե չեն կարող արմատապես փոխել ստանդարտ իրավիճակը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տյուրինգյան մրցանակ (1972 թվ․)
  • Գարի Գուդի հիշատակի մրցանակ (1974 թվ․)
  • Դեիսկտրայի մրցանակ (2002 թվ․)
  • C&C մրցանակ (2002 թվ․)