Մասնակից:Ihovakimyann/Ավազարկղ2
Բարձրլեռնային ցեղատեսակ (անգլ.՝ Highland cattle, գաել.՝ Bò Ghàidhealach, անգլա-շոտլ.՝ kyloe) — Շոտլանդական կովերի ցեղատեսակ, երկար եղջյուրներով և տարբեր գույների երկար ալիքաձև մազերով՝ սև, կարմիր, դեղին: Բուծվում են հիմնականում մսի համար։[1]
Ցեղատեսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղատեսակը առաջին անգամ բուծվել է Շոտլանդական լեռնաշխարհի և Արտաքին Հեբրիդներ կղզիներում[2]։Սելեկցիոն պաշարները 20-րդ դարի սկզբից արտահանվել են աշխարհով մեկ, հատկապես դեպի Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա։ Ցեղատեսակը բուծվել է պաշարների երկու հավաքածուից՝ մեկը սկզբում սև (կղզիներում), իսկ մյուսը կարմրավուն (բարձրլեռնային գոտում)[3]։ Չնայած 1800-ականների վերջից մի քանի գունավորում է եղել,դրանց մեծ մասը պայմանավորված է Ալելային գեներ-ով[4]։
Հայտնի է որպես դիմացկուն ցեղատեսակ՝ շնորհիվ իրենց հայրենի Շոտլանդական լեռնաշխարհի խորդուբորդ բնության՝ բարձր տեղումներով և շատ ուժեղ քամիներով: Այս ցեղատեսակը հաջողությամբ բնակություն է հաստատել շատ բարեխառն երկրներում,ինչպիսիք են Կենտրոնական Եվրոպան, և այն երկրներում, որտեղ ձմեռները զգալիորեն ավելի ցուրտ են, քան Շոտլանդիայում, օրինակ՝ Կանադայում: Նրանց մազերն ավելի երկար են, քան ցանկացած այլ ցեղատեսակի կովի և պաշտպանում են ցուրտ ձմռանը: Սնունդ փնտրելու նրանց կարողությունը թույլ է տալիս գոյատևել լեռնային վայրերում: Նրանք նույնիսկ պոկում և ուտում են բույսեր, որոնցից շատ այլ կովեր խուսափում են:
Երկար խոպոպները պաշտպանում են աչքերը անձրևից և ձյունից ,օգնում են կանխել միջատների կողմից տարածվող աչքի վարակները: [5]։Բուրդը բաղկացած է երկու շերտից՝ երկար, կոպիտ արտաքին մազից և փափուկ ներքին մազից, ինչի պատճառով կարիք չկա ենթամաշկային ճարպի հաստ շերտի, որը կատարում է ջերմամեկուսիչ ֆունկցիա։ Բացի այդ, կենդանիների հաստ, տաք մորթին թույլ է տալիս նրանց շատ չանհանգստանալ թանկարժեք գոմերից և արոտավայրերից: [2].
-
Շտիրա նահանգ, Ավստրիա
-
Սև մազերով
-
Խիտ մազերը փրկում են ցրտից
-
Օգոստոսը Ալպերում Սեկեդա լեռան 2450 մ բարձրություն վրա
2013 թվականին, փորձի համար, այս ցեղատեսակի մի քանի կով բերվեցին Բեռլինի Հերցբերգի լանդշաֆտային այգի՝ բուծման նպատակով 1990 թվականից գոյություն ունեցող գյուղատնտեսական ասոցիացիայի նախաձեռնությամբ (գերմ.՝ Agrarbörse Deutschland Ost e.V.)[6][7]։։
Այս ցեղատեսակը ցուցադրվում է նաև կենդանաբանական այգիներում այլ էկզոտիկ կենդանիների հետ միասին։ Օրինակ ՝ Յալթայի , Կիևի, Խարկովի կենդանաբանական այգում , նաև High Park Zoo, Dakota Zoo։ Բրիտանական թագավորական ընտանիքում ունի մոտ 100 գլուխ լեռնաշխարհի ցեղատեսակների իր նախիրը Բալմորալ ամրոց[8]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Highland Cattle Society breed standard». Highlandcattlesociety.com. Արխիվացված է օրիգինալից 2015-05-10-ին. Վերցված է 2012-03-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 2,0 2,1 «American Highland Cattle Association». Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին. Վերցված է 2015-04-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ .James Wilson (1909), «ch. VIII The Colours of Highland Cattle», The Scientific Proceedings of the Royal Dublin Society, Royal Dublin Society
- ↑ Schmutz, S. M. and Dreger, D. L. 2013. Interaction of MC1R and SILV alleles on solid coat colors in Highland Cattle. Animal Genetics 44:9-13.
- ↑ High Park Zoo. «west highland cattle». Արխիվացված է օրիգինալից 2015-04-14-ին. Վերցված է 2015-04-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Neugeborene Kälber im Wuhletal». agrarboerse.wordpress.com. Արխիվացված է օրիգինալից 2015-04-19-ին. Վերցված է 2015-04-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(գերմ.) - ↑ Birgitt Eltzel. «Runter mit der Wolle». lichtenbergmarzahnplus.de. Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին. Վերցված է 2015-04-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(գերմ.) - ↑ «Balmoral Castle - Estate Aims». Արխիվացված է օրիգինալից 2015-04-27-ին. Վերցված է 2015-04-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- California Highland Cattle Association. «Fun facts». Արխիվացված է օրիգինալից 2015-05-12-ին. Վերցված է 2015-04-20-ին. «Yak is Yak and a Heiland Coo is a Highland»
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)