Մասնակից:Haykuhi Harutyunyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուսակերը (վեպ)

Բուսակերը
채식주의자
ՀեղինակՀան Կանը
Տեսակժամանակակից գեղարվեստական գրականություն
ԺանրՎեպ, Հոգեբանական գեղարվեստական գրականություն, Ասիական մշակույթ, Գրական գեղարվեստական գրականություն
ԹեմաՄի աղջկա մասին, ով որոշում է այլևս միս չուտել և ցանկանում է ծառ դառնալ:
Բնօրինակ լեզուԿորեերեն
Լեզուկորեերեն, անգլերեն
Կերպար(ներ)Յոնգ-Հե/영혜
Էջեր247 էջ
Հրատարակում(ներ)Changbi Publishers (Հվ. Կորեա); Portobello Books (Մեծ Բրիտանիա)
Երկիր(Հվ. Կորեա)
Հրատարակման տարեթիվ30 հոկտեմբերի 2007 թ. (Հվ. Կորեա); 1 հունվարի 2015 (Մեծ Բրիտանիա); 1 փետրվարի 2016 (ԱՄՆ)
ԹարգմանիչԴեբորա Սմիթ
Պարգև(ներ)Բուքերյան միջազգային մրցանակ
Կայքhan-kang.net

«Բուսակերը» հարավկորեական վեպ է, որը գրել է Հան Կանը:

Կորեերեն տարբերակը տպագրվել է Չանգբիում 2007 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ Դեբորա Սմիթի թարգմանած անգլերեն տարբերակը տպագրվել է Portobello Books- ում՝ 2015 թվականի հունվարի 1-ին[1][2]: 2016 թվականի մայիսի 16-ին արժանացավ Բուքերյան միջազգային մրցանակի: Իրադարձությունները կատարվում են Սեուլում: Պատմությունը Յոնգ-Հե անունով հերոսի մասին է, որը ջնջեց իր ողջ գոյությունը՝ որոշելով միս չուտել: Միևնույն ժամանակ, գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը թողարկվել է 2010 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան Կանգ 2014 թվական, Սեուլի գրքի միջազգային ցուցահանդես (Կորեա)


Ահա թե ինչ է պատահում, երբ գլխավոր հերոսը՝ Յանգ Հեն, մի օր երազում է: Նա երազում հում միս ու արյան հեղեղ է տեսնում, որից հետո այլևս հրաժարվում է մսից ու սկսում նիհարել: Յանգ Հեի համառորեն միս չուտելը սկսում է անհանգստացնել իրեն շրջապատող մարդկանց և նրանց միջև առաջանում է կոնֆլիկտ:


Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիրքը ստեղծվել է Հան Գանգի՝ «Իմ կնոջ պտուղը» կարճ պատմվածքից ոգեշնչվելով, որտեղ գլխավոր հերոսը բառացիորեն վերածվում է բույսի[3]: Հեղինակ Լաուրա Միլլերը «Սլեյթ» (անգլ.՝ Slate) ամսագրում համեմատել է Հան Գանգի պարզ պատմողական ոճը ճապոնացի հեղինակ Հարուկի Մուրակամիի հետ: Միլլերը համակարծիք չէր, սակայն «Ինդեփենդենտ»-ը (անգլ.՝ The Independent՝ «անկախ») այն անվանեց «սոցիալական ապստամբություն»[4]: Նյու Յորք Թայմսը (անգլ.՝ New York Times) համարում է, որ աշխատանքը տարբերվում է բուսակերներիկ մասին այն տիպիկ գործերից, որոնք ավարտվում են լուսավոր մթնոլորտում, այդ թվում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված ավստրալացի գրող Սերիդվեն Դոուիի վեպը՝ «Արյունակից» (Blood Kin), ամերիկացի հեղինակ Հերման Մելվիլի կարճ պատմվածք՝ «Բարթլբին՝ գրագետը» (Bartleby, the Scrivener), Իրանցի հեղինակ Սադեղ Հեդայաթի՝ «Կույր բու» (بوف کور‎‎,) սարսափ վեպը, նաև գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի մի քանի ստեղծագործություններ, ինչպես օրինակ, «Ծոմ պահող արտիստ»(Ein Hungerkünstler)[5]: Բուքերյան միջազգային մրցանակի ընտրության հանձնաժողովն այս աշխատանքին անդրադառնում է ինչպես. «Տագնապալի ու տարակուսող լինելուն հետ մեկ տեղ, «Բուսակերը» մի գեղեցիկ վեպ է ժամանակակից Կորեայի մասին, ամոթի, ցանկության և բոլորիս կողմից ուրիշի թակարդված մարմիը հասկանալու անկայուն փորձերի մասին[6]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեերեն տարբերակը

  • «Բուսակերը», Չանգբի, 30 հոկտեմբերի, 2007 թվական, 9788936433598

Անգլերեն տարբերակը

  • Դեբորա Սմիթ, «Բուսակերը», Portobello Books, 1 հունվարի 2015 թվական, 9781846275623


Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բուսակերը», թողարկվել է 18 փետրվարի, 2010 թվական:


Պարգև(ներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուքերյան միջազգային մրցանակ, պարգևատրվել է 16 մայիսի, 2016 թվական[7]:


Գուգլ[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/news/entertainment-arts-36303604
  2. https://www.telegraph.co.uk/news/2016/05/16/briton-wins-man-booker-international-prize-for-korean-translatio/
  3. Han Kang's The Vegetarian wins Man Booker International Prize
  4. Կաղապար:인용
  5. Khakpour, Porochista (2 February 2016). «'The Vegetarian,' by Han Kang». The New York Times. Վերցված է 18 May 2016-ին.
  6. http://www.hani.co.kr/arti/culture/book/744161.html?_fr=mt1. {{cite news}}: Cite has empty unknown parameters: |확인날짜=, |날짜=, |저자=, |위치=, and |뉴스= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |출판사= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 Գուգլ_էջ