Մասնակից:Hambardzumian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hambardzumian/Ավազարկղ
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Monstera acuminata


Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում

Մոնստերա ակումինատա ( լատին․՝ Monstera acuminata / անգլ.՝ shingle plant ) Արակայա անգլ.՝ Aracaea ընտանիքից ծաղկող բույսի տեսակ է, որը լայնորեն տարածված է Մեքսիկայից դեպի Կենտրոնական Ամերիկա [1]։ Այն առատ է կենտրոնական Պետենում և ձգվում է Սան Լուիս Պոտոսի հյուսիս, այսպիսով դարձնելով այն Մոնստերայի ամենահյուսիսային տեսակը [2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնստերա ակումինատան ծլում է հողի մեջ և աճում է հորիզոնական որպես ցածր խոնարհված խոտաբույս [3]։ Երիտասարդ բույսը շատ ավելի փոքր է և սրտաձև, բարակ, կլորավուն սղլիկ տերևներով, որ աճում են երկու տեղից և միախառնվում են իրար ցողունային էլիպսաձև հատույթով և 1-5 սանտիմետր երկարությամբ և ասիմետրիկ տերևներով [4][2]։ Երբ այն բախվում է ծառի բնին, օգտագործում է իր տարեց արմատները որ աճի ուղղահայաց [3]։ Հասուն բույսը նման է Մոնստերա դելիկիոսային լատին․՝ Monstera deliciosa և այս տերևները ձևավորվում են երբ բույսը հասնում է 15 ոտնաչափի և սա երկփեղկության անգլ.՝ dimorphism օրինակ է։ Տերևները փափուկ են, պապիլոսային ցողունը 2-3.5 սանտիմետր խտությամբ և ցողունի 6-11 սանտիմետր երկարությամբ [4][2]։ Դեպի վեր աճելուց հետո, հեմիեպտիտի լատին․՝ hemiepiphyteարմատի ստորին մասը մահանում և փտում է, այդպիսով կորցնելով իր կապը հողի հետ [3][3]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Checklist of Selected Plant Families: Royal Botanic Gardens, Kew». apps.kew.org. Վերցված է 2016-10-28-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Monstera acuminata K.Koch». e-monocot.org. Վերցված է 2016-10-28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 López-Portillo, J.; Ewers, F. W.; Angeles, G.; Fisher, J. B. (2000-02-01). «Hydraulic architecture of Monstera acuminata: evolutionary consequences of the hemiepiphytic growth form». New Phytologist (անգլերեն). 145 (2): 289–299. doi:10.1046/j.1469-8137.2000.00578.x. ISSN 1469-8137.
  4. 4,0 4,1 Miller, Wilhelm (1906-01-01). Cyclopedia of American Horticulture: Comprising Suggestions for Cultivation of Horticultural Plants, Descriptions of the Species of Fruits, Vegetables, Flowers and Ornamental Plants Sold in the United States and Canada, Together with Geographical and Biographical Sketches, and a Synopsis of the Vegetable Kingdom (անգլերեն). Doubleday, Page.